September 30

ճամփորդություն դեպի Ծաղկեվանք

Մենք սեպտեմբերի 25 – ին ճամփորդեցինք Ծաղկեվանք: Ծաղկեվանք հասնելու համար քայլարշավով հաղթահարեցինք բարձունքը: Եկեղեցում կատարեցինք «Հայր մեր»-ը, ընկեր Մարիամը պատմեց վանքի պատմությունը: Հաջորդ կանգառը Շամիրամի ջրանցքն էր, այնուհետև իրականացրինք շրջակա միջավայրի խնամք՝ հավաքեցինք աղբը: Այցելեցինք նաև Կարբիում գտնվող խնձորի այգի և համտեսեցինք քաղցրահամ խնձորներ: Շատ հետաքրքիր և ուսուցողական ճամփորդություն էր:

September 7

Իմ ամառը

Ես ամռանը գնացել եմ Երևան պարկ: Օգտվել եմ բոլոր ատրակցիոններից: Սկզբում ես վախեցա ընտանեկան քոստերից, բայց հետո էլ չվախեցա:

Ես գնացել եմ Տավուշի մարզի Չինչին և Նավուր գյուղերը, Վարագավանք, որը կառուցվել է 1237թվականին, Ղուզանա քար: Շատ գեղեցիկ բնություն էր այնտեղ:

Category: Ես | LEAVE A COMMENT