May 8

Ճամփորդություն

Մենք մայիսի երեքին ճամփորդել ենք դեպի Գառնի: Այցելել ենք
«Գառնի Կրիստալլայն» ջրերի գործարան, որտեղ ծանոթացանք արտադրական պրոցեսին, ունեցանք ամբողջական պատկերացում ջրի շշալցումից մինչև պիտակավորում ընթացքի մասին:

Այնուհետև այցելեցինք Քարերի սիմֆոնիա: Գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»։ Կիրճով հոսում է Ազատ գետը:

Քարերի սիմֆոնիայի տարածքում իրականացրինք միջավայրի խնամք: Տարածքը շատ մաքուր էր, կային թափված մի քանի շիշ, որն էլ հավաքեցինք:

Հետո այցելեցինք Գառնու հեթանոսական տաճար, որտեղ մեր ուսուցիչները ծանոթացրին պատմությանը, տեսանք զոհասեղանը, բաղնիքը:

Շատ հետաքրքիր և ուսուցողական ճամփորդություն էր: