May 29

Ճամփորդություն

Մենք ամսի 21.05.2022 գնացել էինք Արագածոտնի մարզ Համբարձման տոնը նշելու:

Սկզբում բարձրացանք սար, նախաճաշեցինք, հետո շարունակեցինք քայլարշավը, տեսանք Ապարանի ջրամբարը, ճանապարհին հավաքեցինք յոթ տեսակ ծաղիկ և յոթ տեսակ քար: Ընկեր Սոնայի հետ զրուցեցինք լեռներից, գետերից: Դիտեցինք մեզ շրջապատող լեռները: Ճանապարհին տեսանք Պողոս Պետրոս եկեղեցին և լսեցինք եկեղեցու մասին պատմություն: Այնուհետև հավաքած ծղիկներով պատրաստեցինք պսակներ, երգեցինք, վիճակ հանեցինք: Շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք:


Posted May 29, 2022 by annavelicyan in category Ճամփորդություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*