January 24

Մեկօրյա ճամփորդություն Մարմարիկ

Կոտայքի մարզ(մարզկենտրոնը)

Կոտայքի մարզը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնական դիրք գրավող մարզերից մեկն է: ՀՀ-ում այն միակ մարզն է, որն արտաքին սահման չունի հարևան երկրներից որևէ մեկի հետ: Կոտայքի մարզը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ, զբաղեցնելով հիմնականում նրա Կոտայք և Նիգ գավառները: Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։

Տեսարժան վայրեր

Գեղարդի վանքը

Կոտայքն հարուստ է պատմամշակութային կառույցներով։ Այստեղ է գտնվում Ալափարսի Սուրբ Աստվածածնի Տաճարը, Սուրբ Վարդան Զորավար եկեղեցին (V դար), Սուրբ Հովհաննես եռախորան եկեղեցին (IX դար), Թուխ Մանուկ մատուռ-պաշտամունքավայրը (մ.թ.ա 2-րդ հազարմայակ), Այլաբերդ-Սանգայառ ամրոցը (քարի դար), Աբովյանի (էլար) կիկլոպյան ամրոցը և ուրարտական սեպագիր արձանագրությունը, Գառնիի ամրոցը, հեթանոսական տաճարը (I դար) ու միանավ եկեղեցին (IV դար), Ողջաբերդի գմբեթավոր եկեղեցին (V դար), Արզնիի քառաբսիդ եկեդեցին (VI դար), Պտղավանքի գմբեթավոր դահլիճը (VI դար), Արամուսի տաճարը (VI դար), Առինջում՝ Զագավանքը (VII–XIII դարեր) ու միջնադարյան ամրոցը, Ջրվեժի խաչաձև եկեղեցին (VII դար). Գեղարդի վանքը (XII—XIII դարեր), Կապուտանի երկհարկանի եկեղեցին (XIV դար), Բջնիի Սուրբ Աստվածածին, Սուրբ Սարգիսեկեղեցիները և ամրոցը, Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Կեչառիսի վանքը, Մաշտոց Հայրապետ եկեղեցին և այլն։

Հրազդան քաղաք

Կոտայքի մարզի քաղաքների շարքում ամենախոշորը Հրազդանն է, մարզային կենտրոնը: Այն կառուցվել է Ներքին Ախտայի և նրա հարևան մի քանի գյուղերի տեղում: Քաղաքը գտնվում է Երևան-Սևան ավտոխճուղու վրա և միաժամանակ երկաթուղային հանգույց է: Հրազդանը աչքի ընկնող քաղաք է դարձել առաջին հերթին էներգետիկայի, շինանյութերի արդյունաբերության և մեքենաշինության այնպիսի հսկաների շնորհիվ, ինչպիսիք են`   Հրազդանի ջերմաէլեկտրակայնը (հզորագույնն է երկրում), ցեմենտի գործարանը, «Հրազդանմեքենա» գործարանը:

Հրազդանի ջրամբար( կամ Աղբյուրակի ջրամբար)

 Հրազդանի, կամ Աղբյուրակի ջրամբարը կառուցվել է 1953 թ., սնվում է Հրազդան և Մարմարիկ գետերով: Ջրատարողությունը 5,6 մլն խորանարդ մետր է, ջրի հայելու մակերեսը`  1,7 քառակուսի կիլոմետր: Հրազդանով անցնելիս բոլորն էլ տեսնում են այս ջրամբարը, որը տեղացիք անվանում են Ծովինար:

Մաքրավանք

Մաքրավանք - Վիքիպեդիա՝ ազատ ...

Մաքրավանքը գտնվում է Հրազդան քաղաքի արևմտյան կողմում։ Հարավային կողմում տեղակայված է քառակուսի հատակագծով գավիթը, որի պատերի հիմքերն են միայն կանգուն մնացել: Ըստ ավանդության՝ բռնակալ շահերից մեկը, նվաճելով Մաքրավանքի տարածքը, ցանկանում է եկեղեցին քանդել և նրա քարերով Հրազդան գետի վրա կամուրջ կառուցել: Սակայն ժողովուրդն ապստամբում է, և շահը, ընկրկելով, հրաժարվում է եկեղեցին քանդելու մտքից: Եվ քանի որ եկեղեցու շուրջ համախմբած մարդիկ կարողանում են ստիպել շահին հրաժարվել իր մտքից, Մաքրավանքին տալիս են նաև «Շահ ղուտուրա»՝ շահ կոտորող, շահին հաղթող անվանումը:

Մարմարիկ գյուղ

Մարմարիկ գյուղը գտնվում է Փամբակ և Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև, Մարմարիկ գետի հովտում, Հրազդանից 12 կմ հյուսիս-արևմուտք: Մարմարիկի սարերը հայտնի են իրենց սառնորակ աղբյուրներով, որը բավարարում է գյուղին 100 տոկոսով: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի, կաղամբի, մշակությամբ:  Գյուղում պահպանվել է Սուրբ Հովհաննես եկեղեցին: Գյուղի ջրերով սնվում է նաև Մեղրաձոր գյուղը: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով:

Մարմարիկ գետ

Մարմարիկ (Աբասաձորի գետ, Ջանգա-Միսխանա, Հանքավանի գետ, Հանքավանի ջուր, Մաման, Մարմարչայ, Միսխանա, Միսխանայի գետ, Պղնձահանքի ջուր), գետ Հայաստանի Կոտայքի մարզում, Հրազդանի աջ վտակը։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2520 մ բարձրությունից։ Երկարությունը՝ 37 կմ է, ջրհավաք ավազանը՝ 427 կմ2։ Վերին և միջին հոսանքներում հոսում է կիրճանման, անտառապատ հովտով։ Գետի հոսքը ձևավորվում է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաներից հոսող գետակների ջրերով։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և արդյունաբերական ձեռնարկությունների ջրամատակարարման նպատակներով։ Մարմարիկի հովտում է «Հանքավան» ջրի հանքավայրը։


Posted January 24, 2023 by annavelicyan in category Հայրենագիտություն, Ճամփորդություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*