January 27

Շաբաթվա ամփոփում 2

Այս շաբաթ մենք գրեցինք անհատական ուսումնական պլան․ երկրորդ ուսումնական համար, իրականացրեցինք նախագիծ <<я читаю>> նախագիծը իրականացրեցիք ընկեր Էլինայի հետ։ Հետո խաղացինք ազգային խաղեր ընկեր Սոնայի հետ։ Նաև եկավ ընկեր Գրետան և մենք պատրաստեցինք լոգո, իսկ օրվա վերջում մենք գնացինք բակ և խաղացինք։ Հաջորդ օրը մենք կարդացինք հեքիաթ, հետո իմ ընկերուհի Ալիսան առաջարկեց խաղալ իր ստեղծած խաղը։ Ընկեր Արմինեն առաջարկեց ստեղծել նույն խաղը ուղղակի հայրենագիտական հարցերով։ Հետո որոշեցինք խաղալ աքլորակռիվ։ Չորեքշաբթի օրը մենք այցելեցինք Լուսիկ Ագուլեցու տուն թանգարա։ Հինգշաբթի օրը մենք գնացինք ընդհանուր պարապմունքի։ Մենք մարզվեցինք, երգեցինք և պարեցինք։ Քանի, որ մեր ջոկատի կեսը գնացել է Արատես, մենք գնացինք 6-րդ ջոկատ այնտեղ մենք ընկեր Շուշանի հետ պատրաստեցինք թխվացքաբլիթներ և համտեսեցինք։ Հետո գնացինք ընկեր Արմինեի ջոկատ։ Իրենց ջոկատը պետք է գնար Լուսիկ Ագուլեցու թանգարան։ Նախորդ օրը մենք գնացել էինք հենց այնտեղ և պատմեցինք նրա կենսագրության, նրա աշխատանքների և նրա թանգարանի մասին։ Հետո մեզ կանչեց ընկեր Սոնան, և ասաց, որ մենք պետք է պարեր և խաղեր սովորեցնենք մեկ ուրիշ դպրոցի երեխաներին։ Իմ շաբաթը անցավ շատ հետաքրքիր։


Posted January 27, 2023 by annavelicyan in category Ճամբար

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*