March 20

Չախչախ թագավորը մաս 3

Առաջադրանքներ

  • Կանաչով նշված բառերը դրեք ուղիղ ձևով։
    հանդեսով – հանդես 
    դաշտում – դաշտ
    զորքով – զորք
    ոչխարի – ոչխար
    հովիվներին – հովիվներ
    հնձվորներին – հնձվորներ
    պալատին – պալատ
    երկրից – երկիր
    աղվեսի – աղվես 
    զուռնով – զուռնա
    թմբուկով – թմբուկ
    երգով – երգ
    զորքով – զորք
    աղմուկով – աղմուկ
    սարերին – սարեր
    ոչխարի – ոչխար
    թագավորից – թագավոր
  • Տեքստի անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել:
    Խոտ հարել – հնձել
    վառիկ (վառեկ) – հավի էգի ճուտ
  • Մեկական բառով բնութագրել աղվեսին, Շահ-Մարին, ջաղացպանին:
    Աղվես – խորամանկ
    Ջաղացպան – բախտավոր
    Շահ–Մարի – վախկոտ
  • Ըստ ձեզ հնարավո՞ր էր, որ Շահ Մարը հավատար աղվեսին ու փախչեր իր պալատից: Պատասխանը հիմնավորեք:
    Այո, հնարավոր էր, որովհետև աղվեսի ասելուց հետո նա տեսնում է հեռվում թագավորական շքախումբը փոշի անելով գալիս է։
March 20

Ճամփորդություն դեպի Էրեբունի արգելոց- թանգարան

Մենք մարտի 17 – ին այցելեցինք Էրեբունի արգելոց – թանգարան։ Էրեբունի ամրոցը գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա։ Այն հիմնադրվել է Ք․ ա․782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտիի կողմից։ Մենք թանգարանում տեսանք կավից տարբեր տարրաներ, վառված գոտիներ, խաչքարեր, տարբեր սեպագիր արձանագրություններ և ամենաերկար սուրը։ Այդ օրն ամպամած էր, այդ պատճառով մենք չմասնակցեցինք պեղումներին։ Մենզ ասացին, որ նրանք ամեն տարի ամրոցում կատարում են պեղումներ։ Այնուհետև գնացինք ամրոց, այնտեղ շրջեցինք։ Հետո գնացինք Վարդավառի այգի, այնտեղ տեսանք լիճը, որը կառուցվել է մ․թ․ա VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ Մեր օրը շատ լավ անցավ։