March 20

Ճամփորդություն դեպի Էրեբունի արգելոց- թանգարան

Մենք մարտի 17 – ին այցելեցինք Էրեբունի արգելոց – թանգարան։ Էրեբունի ամրոցը գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա։ Այն հիմնադրվել է Ք․ ա․782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտիի կողմից։ Մենք թանգարանում տեսանք կավից տարբեր տարրաներ, վառված գոտիներ, խաչքարեր, տարբեր սեպագիր արձանագրություններ և ամենաերկար սուրը։ Այդ օրն ամպամած էր, այդ պատճառով մենք չմասնակցեցինք պեղումներին։ Մենզ ասացին, որ նրանք ամեն տարի ամրոցում կատարում են պեղումներ։ Այնուհետև գնացինք ամրոց, այնտեղ շրջեցինք։ Հետո գնացինք Վարդավառի այգի, այնտեղ տեսանք լիճը, որը կառուցվել է մ․թ․ա VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ Մեր օրը շատ լավ անցավ։


Posted March 20, 2023 by annavelicyan in category Հայրենագիտություն, Ճամփորդություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*