April 29

Զատիկ

Հայկական ավանդույթում հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթի տերը հաղթող է ճանաչվում և ուտում կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

Արևմտյան երկրների ավանդույթում հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների մեջ, և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատկվա հավկթաորս»։

Աղբյուրը տե՛ս այստեղ:

April 29

Զարմանալի մարդուկը

Կար-չկար մի տղա կար: Այդ տղայի անունը Դավիթ էր: Նա շա՜տ էր ուզում սովորել թռչել: Նա մայրիկին ասաց. -Մայրիկ, ես ուզում եմ սովորել թռչել:
Մայրիկը նրան ասաց.
-Դավիթ ջան, դու մարդ ես: Դու չես կարող թռչել սովորել: Դու թևեր չունես: Դու թռչուն չես:
Դավիթն էլ պատասխանեց.
– Ես կարող եմ: Դեռ կտեսնեք:
Անցավ որոշ ժամանակ: Մի օր Դավիթը տեսավ, որ իր ուսերին փետուրներ են աճում: Մի քանի օր հետո նա սկսեց թռչել, իսկ մայրիկը սկսեց հավատալ հրաշքներին:

March 15

Շոկոլադի պատմությունը

«Շոկոլադ» բառը շատերի մոտ ասոցացվում է համեղ սալիկի, կոնֆետների տուփի և այլ քաղցրավենիքի հետ: Սակայն շոկոլադի ստեղծման պատմությունը վկայում է, որ այն դարեր շարունակ մատուցվել է որպես խմիչք և ամենևին էլ քաղցր չի եղել: Բառագետները պնդում են, որ «շոկոլադ» («chocolate») բառն առաջացել է ացտեկների «չոկոլատլ» («xocoatl») բառից, իսկ կակաոյի ծառը, որի պտուղից էլ ստացվում էր այդ խմիչքը, լատիներենից թարգմանաբար նշանակում է «Աստվածների կերակուր»: Այն հիմնականում աճում է արևադարձային շրջաններում՝ Աֆրիկայում, Ամերիկայում, ինչպես նաև՝ Ճավա և Ցեյլոն կղզիներում։

Իսկ ինչպե՞ս է շոկոլադը հասել Եվրոպա: Ամենատարածված վարկածի համաձայն՝ «չոկոլատլ» կոչվող խմիչքը 1519թ.- ին Մոնթեսումա 2-րդը հյուրասիրում է Մեքսիկա ժամանած իսպանացի կոնկիստադոր գեներալ Էրնան Կորտեսին: Խմիչքը պատրաստվում էր կակաոյի ծառի պտուղներից՝ այն համադրելով վանիլի, կծու պղպեղի և այլ համեմունքների հետ, մատուցվում էր սառը վիճակում և ոսկյա բաժակներով: Եվ ահա 1527թ.-ին Կորտեսն Իսպանիա է վերադառնում այդ անգին բաղադրատոմսով: Խմիչքը սիրվում է, և շոկոլադի պատմության նոր փուլ է սկսվում: Բաղադրատոմսից աստիճանաբար դուրս է մնում կծու պղպեղը, փոխարենն ավելանում է մեղրը: Ավելի ուշ իսպանացիները սկսում են այն մատուցել տաք վիճակում, որն է՛լ ավելի համեղ էր:

March 1

Փաստեր ծիծեռնակների մասին

get
1331105900_0-22-e1437317693782
  • Գոյություն ունի ծիծեռնակի 79 տեսակ։
  • Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։
  • Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։
  • Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են՝ որդեր և բլոճներ։
  • Բները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։
  • Քաղաքային ծիծեռնակների բույնը լինում է կլոր, իսկ գյուղական ծիծեռնակներինը բաժականաման։
  • Ծիծեռնակները համեմատաբար մյուս թռչունների նրանք ավելի հաճախ են իջնում գետնին։
  • Ծիծեռնակի թռչելով մարդիկ կանխագուշակում են եղանակը։ Օրինակ՝ Եթե ծիծեռնակները բարձր են թռչում, ուրեմն արևոտ օր է սպասվում, իսկ եթե ցածր են թռչում, ուրեմն օրը անձրևոտ է լինելու։
  • Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ և երբ մեզ մոտ եղանակը տաքանում է նրանք վերադառնում են։ Հիմնականում գալիս են ապրիլին, մայիսին կամ հունիսին։
  • Մայիսից մինչև հունիս ձագեր են հանում։ Նրանք հանում են 4-6 ձագ և բույն շինում 1000 – 5000 հատ։

October 21

Լուսին

1.Լուսնի վրա մեկ օրը միջինը տևում է մոտ 29,5 օր:

2.Վերջին 41 տարիների ընթացքում ոչ մի մարդ ոտք չի դրել Լուսնի վրա:

3.Ավելի քան 6 ամիս է անհրաժեշտ ավտոմեքենային, որպեսզի 95կմ/ժ արագությամբ հասնի Լուսին:

4.Լուսինը կլոր չէ. այն նման է ձվի:

5.Լուսինը ավելի մեծ է, քան Պլուտոնը: Այն կազմում է Երկիր մոլորակի 1/4-ը:

6.Ուսումնասիրությունները պարզել են, որ մարդիկ նորալուսնի ժամանակ ավելի հանգիստ են քնում, քան լիալուսնի:

7.Աշխարհում կան 6 դրոշներ, որոնց վրա պատկերված է լուսինը:

8.Լուսնի վրա ձեր քաշը կկազմի իրական քաշի 16.5%-ը միայն:

9.2013թ ուսումնասիրությունները պարզել են, որ ամերիկացիների 7%-ը չի հավատում այն փաստին, որ Լուսնի վրա հնարավոր է վայրէջք կատարել:

10.Լուսնի վրա կա ինտերնետի բարձր արագություն.19 Մբիթ: