March 10

Դաս Կլիմայական գոտիները և մարզերը, դրանց առանձնացումը

Մարտի 2_6

Դասի հղումը

Դիտել տեսանյութը1

Տեսանյութ 2

Տեսանյութ 3

Պատասխանել հարցերին
1.Ի՞նչ է կլիմայական գոտին և ի՞նչ սկզբունքով են դրանք առանձնացվել։
Երկրի մակերևույթի` համանման կլիմայական պայմաններ ունեցող ընդարձակ տարածքները, որոնք գոտևորում են երկրագունդը, կոչվում են կլիմայական գոտիներ:

2.Ինչպե՞ս են տարբերվում հիմնական և անցումային կլիմայական գոտիները։
Տարբերում են հիմնական և անցումային կլիմայական գոտիներ: Հիմնական գոտիները համապատասխանում են օդային զանգվածների չորս հիմնական տիպերին, այսինքն՝ յուրաքանչյուր գոտում տիրապետում է դրա վրա ձևավորված և միևնույն հատկանիշներն ունեցող համանուն օդային զանգվածը:

3.Քանի՞ կլիմայական գոտի է առանձնացվում։
կլիմայական գոտի։

4.Որոշել’ ո՞ր կլիմայական գոտում է գտնվում Հայաստանը։
Հայաստանը գտնվում է բարեխառն կլիմայական գոտում։

March 10

Թվական անուն

Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ,
օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։ Թվականները
լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային:

Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամբողջ
թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվականները
գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով
(1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով25 (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։
Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին
(տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո
գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը
թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է,
երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը
գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմնականում
գրվում է ինն, տասն բայց երբեմն, արտասանության տեմպով և տրամաբանական
շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝
ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվականների
մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր
տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգնակի
թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝
երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։

Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝
երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանակականներից՝
-րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ,
երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գործածվում
է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առաջին,
երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական
թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ
և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կարդացվում
է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1-
ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով,
որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական
թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։
Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասական
թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը
գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն
նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն համար հինգ։

Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի
թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։
Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով
(օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական
թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։
Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։

Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և
ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորակային
թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ,
երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քանակական
թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները
գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են
առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի
փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տասնորդական։
Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։
Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար,
օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։

Գործնական աշխատանք
1. Թվականները գրե’լ բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

Երեք կիլոմետր, վեց հարյուր քառասունմեկից վեց հարյուր մեկ, վեց հարյուր հիսուներկու, վեց հարյուր քառասուներեք, վեց հարյուր հիսուներեք, տասներորդ, չորսից հինգերրորդ, հազար իննը հարյուր հինգ, երեսունհինգ ամբողջ յոթանասունհինգ, չորս, վեցական, զրո ամբողջ վեց։

2. Գրե՛լ բառերով։
9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV։
Ինը, տասներկու, իննսունինը, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, հարյուր, հազար ինը հարյուր երեսունութ, երկրորդ, երրորդ, չորրորդ

 3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

4. Պարզի´ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել:
Ա. Տասնմեկ, քսաներեք, քառասունվեց, հիսունչորս, յոթանասունինը, իննսունինը, տասնմեկերորդ, վաթսունութերորդ, երեսունմեկական:
Պարզ
Բ. Հարյուր մեկ, հազար երեք հարյուր երեսուներկու, երկու հազար հինգ հարյուր հիսուներորդ, չորս հարյուր վաթսունական, երեք քառորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական:
Բարդ
Գ. Երկու-երկու, քսան-քսան, տասնութ-տասնութ, հարյուր-հարյուր:
Բաշխական

5. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը քնած  է անցկացնում:
Յոթանասուն, հիսուն միլիոն, երկու հազար, յոթանասուն, տասերեք, վեց, հարյուր, միկ երրորդ

6. Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:
Ութ տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեքհարյուրվաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:
ХХ-րդ դարն ավարտին է մոտենում:
1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
 Օլիմպիական XII և XIII-րղ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

Ութ տարում երեսունինն անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեք հարյուր վաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեցական մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսուն կիլոմետր:
ХХ-րդ դարն ավարտին է մոտենում:
1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
 Օլիմպիական XII և XIII-րդ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

7.Տրված թվականները խմբավորի՛ր։

ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր).
Պարզ-յոթ, ինը
Բարդ-հարյուր քսան, վաթսուն, հազար ինը հարյուր իննսունվեց, երկու հազար հինգ հարյուր տասնվեց
Ածանցավոր-երրորդ, չորրորդ, մեկական, հինգական
Բարդածանցավոր-վաթսունմեկերորդ, հարյուր ութսուներեքերորդ, տասնյոթերորդ, քառասուներորդ
բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ).

Քանակական թվականներ-հարյուր քսան, վաթսուն, յոթ, ինը, հազար ինը հարյուր իննսունվեց, երկու հազար հինգ հարյուր տասնվեց
Թվային բախշում-տասը-տասը, քառասուն-քառասուն, մեկական, հինգական
Թվային կարգ-երրորդ, չորրորդ, վաթսունմեկերորդ, հարյուր ութսուներեքերորդ, տասնյոթերորդ, քառասուներորդ
գ) ըստ նրա, թե ինչպե՛ս են գրվում (կից, անջատ, գծիկով):

Կից՝
վաթսունմեկերորդ, տասնյոթերորդ, քառասուներորդ
Անջատ՝
հարյուր քսան, վաթսուն, յոթ, ինը, հազար ինը հարյուր իննսունվեց, երկու հազար հինգ հարյուր տասնվեց, հարյուր ութսուներեքերորդ
Գծիկով
տասը-տասը, քառասուն-քառասուն
Կից-վաթսունմեկերորդ, տասնյոթերորդ, քառասուներորդ
Անջատ-հարյուր քսան, վաթսուն, յոթ, ինը, հազար ինը հարյուր իննսունվեց, երկու հազար հինգ հարյուր տասնվեց, հարյուր ութսուներեքերորդ
Գծիկով-տասը-տասը, քառասուն-քառասուն

Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինը, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ:

8.Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:
Մեկ, չորս,  հինգ, ութ, ինը, տասը, տասնինը:
մեկ-մեկ-մեկ, մեկական, առաջին
չորս-չորս-չորս, չորսական, չորրորդ
հինգ-հինգ-հինգ, հինգական, հինգերորդ
ութ-ութ-ութ, ութական, ութերորդ
ինը-ինը-ինը, իննական, իններորդ
տասը-տասը-տասը, տասական, տասներորդ
տասնինը-տասնինը-տասնինը, տասնինական, տասնիններորդ

March 9

Առյուծը և աղվեսը

Ընտրի՛ր թարգմանության երեք տարբերակներից մեկը, թարգմանի՛ր կամ փոխադրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ՝

  1. Ռուսերենից հայերեն՝ ժամանակակից առակներ
  2. Անգլերենից հայերեն՝ անգլերեն տեքստեր
  3. Գրաբարյան առակ

Առիւծ եւ աղուէս
Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`
 — Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:
Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.
 — Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

Առյուծը և աղվեսը
Առյուծը մի ձագ ունեցավ, և կենդանիները հավաքվեցին նրան տեսնելու և ուրախանալու համար։ Աղվեսը եկավ բազմության մեջ և մեծ հավաքույթի ժամանակ բարձր ձայնով նախատեց առյուծին ու ասաց․
— Սա՞ է քո կարողությունը, որ միայն մեկ ձագ ես ունենում և ոչ շատ։
Առյուծը հանգիստ պատասխանեց և ասաց․
— Այո՛, ես միայն մեկ ձագ եմ ունենում, բայց առյուծ եմ ունենում, ոչ թե աղվես՝ ինչպես դու։

March 9

Գործնական աշխատանք 222-225

222․ Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին: Չմոռանաս գրել հոլովը։

Ամեն առավոտ դպրոց եմ գնում: ուղղական
Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին: տրական
Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից: բացառական
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք: գործեական
Ես ու քույրս սովորում ենք դպրոցում: ներգոյական

223․Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:

Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը:
փոխաբերական

Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված:
փոխաբերական

Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները:
փոխաբերական

Շատ լավ գործ եք սկսել. սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու:
փոխաբրական

Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկ տիրուհուն:
փոխաբերական

224.Կարդա՛ նախադասությունները և կատարի՛ր առաջադրանքը։

ա) Արևը լուսավորում էր լեռների գագաթները։
բ) Երեխաների երազանքները թաքնված էին նրանց աչքերում։
գ) Գիրքը գիտելիքի աղբյուր է։

  1. Գտի՛ր բոլոր գոյականները։
    Արևը, լոռների, գագաթները, երեխաներ, երազնաքներ, աչքեր, գիրք, գիտելիք, աղբյուր
  2. Նշի՛ր դրանց տեսակը (հասարակ, հատուկ, վերացական, թանձրացական, անձ ցույց տվող, իր ցույց տվող
    արև-հասարակ, իր ցույց տվող, թանձրացական
    լեռներ-հասարակ, իր ցույց տվող, թանձրացական, հոգնակի
    գագաթներ-հասարակ, իր ցույց տվող, թանձրացական, հոգնակի
    երեխաներ-հասարակ, անձ ցույց տվող, թանձրացական, հոգնակի
    երազանքներ-հասարակ, վերացական, հոգնակի
    աչքեր-հասարակ, իր ցույց տվող, թանձրացական, հոգնակի
    գիրք-հասարակ, իր ցույց տվող, թանձրացական
    գիտելիք-հասարակ, վերացական
    աղբյուր-հասարակ, իր ցույց տվող, թանձրացական
  3. Գոյականները դարձրո’ւ հոգնակի:
    Արևներ, լեռներ, գագաթներ, երեխաներ, երազանքներ, աչքեր, գրքեր, գիտելիքներ, աղբյուրներ
  4. Նշի՛ր գոյականների հոլովը։
    Արև-ուղղական, լեռների-սեռական, գագաթները-ուղղական, երեխաների-սեռական, երազանքները-ուղղական, աչքեր-ներգոյական, գիրքը-ուղղական հոլով, գիտելիքի-սեռական հոլով, աղբյուր-ուղղական հոլով

225.Տրված գոյականների համար գրի՛ր երեքական համապատասխան ածական։ Նշի՛ր ածականի տեսակը։

  • աշուն-գունավոր-որակական, քամոտ-որակական, անձրևոտ-որակական
  • քաղաք-հին-որակական, մարդաշատ-որակական, մեծ-որակական
  • ընկեր-սիրելի-որակական, ուրախ-որակական, հավատարիմ-որակական
March 6

Հիդրայի բազմացումը

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման․

Դասարանում պատասխանել հարցերին․

1․Հիդրան պատկանում է՝
ա) միաբջիջ կենդանիներին
բ) բազմաբջիջ կենդանիներին
գ) բույսերին
դ) սնկերին

2․Հիդրայի մարմինը ունի՝
ա) գլանաձև կառուցվածք
բ) տափակ կառուցվածք
գ) գնդաձև կառուցվածք
դ) օղակավոր կառուցվածք

3․Ո՞ր մասն է գտնվում հիդրայի մարմնի վերին հատվածում։
ա) կպչուն սկավառակ
բ) ներբջջային խոռոչ
գ) բերանային բացվածք և շոշափուկներ
դ) նյարդային հանգույց

4․Հիդրայի մարմինը կազմված է՝
ա) մեկ շերտից
բ) երկու շերտից
գ) երեք շերտից
դ) չորս շերտից

5․Ինչի՞ միջոցով է հիդրան որսում իր կերը։
ա) ատամներով
բ) շոշափուկների վրա գտնվող խայթող բջիջներով
գ) պոչով
դ) թարթիչներով

6․Անբարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է՝
ա) բողբոջմամբ
բ) բաժանումով
գ) սեռական ճանապարհով
դ) սպորներով

7․Բարենպաստ պայմաններում հիդրայի հիմնական բազմացման եղանակն է՝
ա) սեռական բազմացումը
բ) բողբոջումը
գ) մասնատումը
դ) բուսական բազմացումը

March 6

Մարտի 2-6

Դասարանական աշխատանք․

  1. Սրատուտը առավել հաճախ հանդիպում է
    ա) երեխաների մոտ
    բ) մեծահասակների մոտ
    գ) կենդանիների մոտ
    դ) բույսերի մոտ
  2. Սրատուտը տարածվում է
    ա) կեղտոտ ձեռքերի միջոցով
    բ) քամու միջոցով
    գ) արևի միջոցով
    դ) ձայնի միջոցով
  3. Սրատուտով վարակման նշան կարող է լինել
    ա) տեսողության կորուստ
    բ) քոր հետանցքի շրջանում
    գ) մազաթափություն
    դ) լսողության կորուստ
  4. Ասկարիդի զարգացումը կապված է
    ա) հողի հետ
    բ) կրակի հետ
    գ) լույսի հետ
    դ) քամու հետ
  5. Ասկարիդը վնասում է
    ա) ոսկորները
    բ) աղիքները
    գ) մաշկը
    դ) աչքերը
  6. Մակաբույծ որդերից պաշտպանվելու համար պետք է
    ա) ձեռքերը հաճախ լվանալ
    բ) չուտել
    գ) չշարժվել
    դ) շատ քնել
  7. Անձրևորդի մարմնի հատվածավորումը կոչվում է
    ա) օղակավորում
    բ) շերտավորում
    գ) ճյուղավորում
    դ) բաժանում
  8. Անձրևորդի մարմնի յուրաքանչյուր հատված կոչվում է
    ա) օրգան
    բ) օղակ
    գ) խոռոչ
    դ) թաղանթ
  9. Անձրևորդի արյունը շարժվում է
    ա) բաց համակարգով
    բ) փակ համակարգով
    գ) առանց անոթների
    դ) առանց սրտի
  10. Կլոր որդերը տարբերվում են անձրևորդից նրանով, որ
    ա) ունեն հատվածավորված մարմին
    բ) չունեն հատվածավորված մարմին
    գ) ունեն խեցի
    դ) ունեն թևեր
  11. Սրատուտը պատկանում է
    ա) կլոր որդերի տիպին
    բ) տափակ որդերի տիպին
    գ) օղակավոր որդերի տիպին
    դ) փափկամարմիններին
  12. Անձրևորդի դերը բնության մեջ
    ա) վնասակար է
    բ) հողը հարստացնում է
    գ) ջուրը աղտոտում է
    դ) օդը չորացնում է
March 3

Wonderful love, Beautiful peopl

English in mind, slide 88, ex. 12

  1. What is the singer worried about?
    The singer is worried about people fighting each other. He is afraid that hate and violence can destroy the world. 
  2. What kind of ‘better way’ does he want for the world.
    In the song, the singer wants a “better way” where people help each other, don’t argue.
  3. Do you think that the lyrics of the song are important or just the music.
    I think that the lyrics are important.
March 3

Փետրվարի 22-28,առաջադրանք,7-րդ դաս.

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել Համաշխարհային պատմության դասագիրքը:

Առաջադրանք 1

ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ/Էջ 81/

Սովորել եզրույթները

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ժողովուրդների մեծ գաղթ — IV–VII դարերում Հռոմեական կայսրության տարածք ներխուժած ցեղերի տեղաշարժերի ընդհանուր անվանումը:
«Ժողովուրդների ճակատամարտ» — նշանավոր ճակատամարտ, որում հռոմեա–բարբարոսական միացյալ զորքը Կատալաունյան դաշտում պարտության մատնեց հոներին:
82
Վանդալիզմ — կանխամտածված կերպով մշակութային և նյութական արժեքների ոչնչացում։
Ֆրանկական թագավորություն — նախկին Հռոմեական կայսրության պրովինցիա Գալլիայում ֆրանկների ստեղծած պետություն։
Պապական մարզ — Հռոմի պապի աշխարհիկ պետությունը. ստեղծվել է 756 թ.,
գոյատևել է մինչև XIX դարի կեսերը:
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Սկանդինավյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հյուսիսում։
Գոթեր, սաքսոններ, լանգոբարդներ, վանդալներ, ֆրանկներ — Հին գերմանական ցեղեր:
Հոներ — Չինաստանից հյուսիս ապրող թյուրքալեզու քոչվոր ցեղեր։
Աթթիլա — հոների առաջնորդ. ստեղծել է հսկայածավալ տերություն, որը նրա
մահից հետո փլուզվել է։
Օդոակր — հռոմեական բանակի վարձկան բարբարոսների առաջնորդը։
Հռոմուլոս Ավգուստուլուս — Արևմտյան հռոմեական կայսրության վերջին կայսրը։
Քլոդվիգ — ֆրանկների նշանավոր առաջնորդ, գահակալել է 486–511 թթ.։
Մայորդոմ — ֆրանկների պետությունում արքայական կալվածքների կառավարիչը։
Պիպին Կարճահասակ — Կարոլինգների արքայատոհմի հիմնադիրը. հեղաշրջման միջոցով մայորդոմից դարձել է թագավոր։
Կարլոս Մեծ — Ֆրանկական թագավորության նշանավոր արքա, գահակալել է
768–814 թթ.։

Պատասխանել հարցերին

Որտե՞ղ էին ապրում գերմանական ցեղերը։ Թվարկի՛ր նրանցից մի քանիսին։
Նրանք ապրում էին Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի տարածքներում։ Գոթեր, հուներ, վանդալներ, սաքսոններ, ֆրանկներ

Ո՞րն էր նրանց գլխավոր զբաղմունքը։ Օգտվելով սկզբնաղբյուրից՝ բնութագրի՛ր հին գերմանացիներին։

Նրանց գլխավոր զբաղմունքը երկկրագործություններ։ Նրանք Նստակյաց էին։

Որտե՞ղ էին ապրում գոթերը: Ի՞նչ ցեղային միությունների էին բաժանված նրանք:
Գոթերը տեղաշարժվեցին Դանուբ և Դնեպր գետերի միջև։ Երկու ցեղային միությունների, վեստգոթեր ու օստգոթեր։

Ե՞րբ է սկսվել Ժողովուրդների մեծ գաղթը:

IV դա­րում Եվ­րո­պա ներ­խու­ժե­ցին հոները: Նրանք վտա­րե­ցին Սև ծո­վի հյու­սի­սային շրջան­նե­րում բնակվող օստ­գո­թե­րին:

Փորձի՛ր ներկայացնել մեծ գաղթի պատճառները:

Տեղաշար­ժե­րի վրա ազ­դեց նաև կլիմայի սառեցումը, որի հետևան­քով գյուղատնտեսության համար անբարենպաստ պայման­ներ էին առա­ջացել:

Վերհիշե՛ք, թե երբ է Հռոմեական կայսրությունը բաժանվել երկու մասի:
Հռոմեական կայսրությունը բաժանվել է 395 թ.-ին

Ովքե՞ր էին սպառնում Հռոմ քաղաքին։

Գոթերը, Հուները, Վանդալները, Լանգոբարդները

Ի՞նչ է նշանակում վանդալիզմ:

Վանդալները 455 թ., գրավելով Հռոմը, սարսափելի թալան են թարկացին այն: Նրանց արարքը հետագայում դարձավ պատկերվոր արտահայտություն՝ վանդալիզմ:

451 թ. ի՞նչ հայտնի ճակատամարտ է տեղի ունեցել: Իսկ Հայաստանո՞ւմ:
Հռոմեա–գերմանական միացյալ զորքը 451 թ. Կատալունյան դաշտում բարբարոսների ներխուժումը Հռոմի և XV դարի լաունյան դաշինքում պարտության մատնեց հոներին: Իսկ Հայաստանում տեղի էր ունեցել Ավարայրի ճակատամարտ։

Ի՞նչ պետություն է Քլոդվիգը ստեղծել և որտե՞ղ:
Քլոդվիգը ստեղծել է Ֆրանկական թագավորությունը, որը գտնվում էր Գալիայի հյուսիս-արևելքում։

Ինչո՞ւ էին Քլոդվիգի հաջորդներին անվանում «ծույլ թագավորներ»:
Քանի որ նրանք իշխանություն չունեին։

Ի՞նչ հանգամանքներում և ե՞րբ է ստեղծվել պապական պետությունը։

Պիպին պետք էր գնալ Իտալիա վարձահատույց լինելու համար, և գողացված հողերը նվիրեց պապին, որը դարձավ պապական պետություն

Ո՞վ է համարվում Կարոլինգների արքայատոհմի հիմնադիրը:

Պիպին

Ե՞րբ է գահակալել Կարլոս Մեծը:
Հռոմի պապը որպես պատասխանատու գահակալեց Կարլոս Մեծին 800 թվականին։

Առաջադրանք 2

|ԲՅՈՒԶԱՆԴԻԱՆ/էջ 88/

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Բյուզանդիա — Հռոմեական կայսրության իրավահաջորդ Արևելյան Հռոմեական կայսրությունը: Գոյություն է ունեցել 395–1453 թթ., անվանումը ստացել է Բյուզանդիոն քաղաքի անունից։
Քաղաքացիական իրավունքի հավաքածու — Հուստինիանոս I–ի հրամանով
հռոմեական կայսրերի հրապարակած օրենքների հիման վրա 534 թ.
կազմված օրենսգիրք։
Լատինական կայսրություն — խաչակիրների կողմից ստեղծված պետություն
Բյուզանդիայի տարածքում։ Գոյություն է ունեցել 1204–1261 թթ.։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Հուստինիանոս I — բյուզանդական կայսր, գահակալել է 527–565 թթ., նրան
անվանել են «Վերջին հռոմեացի կայսր»։
Սուրբ Սոֆիայի տաճար — կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարն էր. կառուցումն ավարտվել է 537 թ., համաշխարհային մշակույթի
գլուխգործոցներից է։
Վասիլ I — Հայկական կամ Մակեդոնական հարստության հիմնադիրը, գահակալել է 867–886 թթ.։ Արքայատոհմն իշխել է 867–1056 թթ.։
Կոստանդին VII Ծիրանածին — Հայկական արքայատոհմի նշանավոր կայսր։
Մանազկերտի ճակատամարտ — Բյուզանդիայի ապագայի վրա վճռորոշ
հետևանքներ թողած ճակատամարտ. տեղի է ունեցել 1071 թ. Հայաստանի
տարածքում՝ Մանազկերտ քաղաքի մոտ։
Պեչենեգներ — թյուրքական քոչվոր ցեղեր, ապրում էին Վոլգա և Դոն գետերի
շրջանում։
Էնրիկո Դանդոլո — Վենետիկի հանրապետության կառավարիչ 1192–1204 թթ.,
Լատինական կայսրության հիմնադիրներից

Որտեղի՞ց է առաջացել Բյուզանդիա անունը:
Բյուզանդիա անունը գալիս է հին հունարեն Բյուզանդիոն քաղաքի անունից:

Ի՞նչ նշանակություն ուներ Կոստանդնուպոլիս քաղաքը քրիստոնյաների համար։
Կոստանդնուպոլիս քաղաքը քրիստոնյաների համար շատ կարևոր քաղաք էր։

Փորձի՛ր մեկնաբանել, թե ինչու է Բյուզանդիան համարվում տերություն:
Բյուզանդիան Հռոմեական Կայսրության շարունակություն էր։

Ովքե՞ր էին ընտրում բյուզանդական կայսրին:

Նրան ընտ­րում է­ին Ծե­րա­կույտը և զորքը:

Ո՞վ էր Հուստինիանոսը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում նա:
Հուստինիանոսը Բյաուզանդական կայսրության կայսր էր։ Նա ցանկանում էր ստեղծել «Քաղաքացիական իրավունքի հավաքածուն»:

Ե՞րբ է կազմվել «Քաղաքացիական իրավունքի հավաքածուն»:

529–534 թ.ներին

Հայ նշանավոր ո՞ր ճարտարապետն է վերականգնել Ս. ­Սոֆիայի
տաճարի գմբեթը:

Այն վերականգնեց հայ մեծա­նուն ճարտա­րա­պետ Տրդա­տը:

Ի՞նչ տարածքներ նվաճեցին արաբները Բյուզանդիայից:
Արաբները Բյուզանդացիներից նվաճեցին Ասորիան, Պաղեստինը և Փոքր Ասիայի արևելքը:

Ո՞վ էր Հայկական (Մակեդոնական) արքայատոհմի հիմնադիրը: Ինչպե՞ս նա հասավ կայսերական աստիճանի:

Նոր արքայատոհմի հիմնադիր Վասիլը եղել է Բյուզանդական կայսրության կայսր։ Մանուկ հասակում գերվել էր բուլղարների կողմից և ապրել գերության մեջ: Վերադառնալով Բյուզանդիա, նա ծառայություն է անցնում կայսերական արքունիքում։

Ինչո՞վ է հայտնի Կոստանդին VII Ծիրանածին կայսրը:
Նա գրել է մի շարք գիտական աշխատություններ, որոնցում կարևոր տեղեկություններ կան Բյուզանդիայի պատմության մասին, ինչպես նաև հայերի մասին:

Ե՞րբ է բացվել Կոստանդնուպոլսի համալսարանը:

1045 թ. Կոստանդնուպոլիսում բացվեց համալսարան:

Ովքե՞ր էին թյուրք–սելջուկները և պեչենեգները:
Թուրքական ցեղեր։

Ե՞րբ է տեղի ունեցել Մանազկերտի ճակատամարտը:

Տեղի է ունեցել 1071 թ.

Ի՞նչ հետևանքներ ունեցավ այն:

Մանազկերտի ճակատամարտի հետևանքով Բյուզանդիան պարտվեց, սելջուկները գրավեցին Փոքր Ասիան, և կայսրության պաշտպանությունը թույլացավ:

Ե՞րբ է սկսվել խաչակրաց չորրորդ արշավանքը:
Սկսվել է 1202 թ։

Ե՞րբ ստեղծվեց Լատինական կայսրությունը

Ստեղծվել է 1204 թ.

Առաջադրանք 3

|ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ/էջ 96/

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Հին Ռուսիա (Կիևյան Ռուսիա) — արևելյան սլավոնների պետությունը:
«Ռուսսկայա պրավդա» — ռուսական առաջին գրավոր օրենսգիրքը։
Մեծ իշխան — Հին Ռուսիայում պետության ղեկավարը։
Ռուսաստան — XV–XVI դարերում ստեղծված ռուսական պետությունը։
Ցար — Ռուսաստանում 1547–1721 թթ. պետության ղեկավարի տիտղոսը:
Երկրային ժողով — դասային ներկայացուցչական ժողովը Ռուսաստանում:
Դինաստիական ամուսնություն — արքայատոհմերի միջև ամուսնություն, որի
նպատակը պետությունների փոխհարաբերությունների ստեղծումն է։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Արևելյան սլավոններ — Արևելյան Եվրոպայում ապրող սլավոնական ցեղեր։
Պոլյաններ — արևելյան սլավոնների ցեղերից։
Օլեգ — Նովգորոդի իշխան, Կիևյան Ռուսիայի հիմնադիրը։
Վլադիմիր — Մեծ իշխան. գահակալել է 980–1015 թթ.:
Յարոսլավ Իմաստուն — Մեծ իշխան. գահակալել է 1019 –1054 թթ.։
Իվան Ահեղ — Ռուսաստանի առաջին ցարը. գահակալել է 1533–1584 թթ.։
Ռոմանովների արքայատոհմ — իշխել է Ռուսաստանում 1613–1917 թթ.։
Կիև — Հին Ռուսիայի մայրաքաղաք. այժմ՝ Ուկրաինայի մայրաքաղաքը։
Մոսկվա — ռուսական նշանավոր քաղաք, որի շուրջ միավորվեցին ռուսական
հողերը, և առաջացավ Ռուսաստան պետությունը:
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ: Մտապատկերում
Պատմական իրադարձությունները հիշելու լավագույն միջոցը դրանց
ժամանակագրական գրառումն է:
1. Նյութն ընթերցելիս լրացրո՛ւ աղյուսակը։ Աղյուսակ 1
Պատասխանել հարցերին

Ո՞րն էր Օլեգի` Կիևը գրավելու պատճառը: Արդարացնո՞ւմ ես Օլեգի նվաճողական գործողությունը։
Նովգորոդի ու հարակից սլավոնական հողերը միավորելու և մեկ ուժեղ պետություն ստեղծելու համար։ Այո, քանի որ նա ավելիզարգացրեց իր պետությունը, բայց մարդկանց ծանր հետևանքներ թողեց։

Ովքե՞ր էին կառավարում Կիևյան պետությունը:
Կիևյան պետությունը կառավարում էր Մեծ իշխանը։

Իսկ ի՞նչը նպաստեց ռուսական պետության հզորացմանը:

Ռազմական նվաճումները, տնտեսական զարգացման և քրիստոնեության ընդունումը նպաստեցին պետության հզորացմանը։

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հաստատվելուց քանի՞ տարի հետո է այն հաստատվել Հին Ռուսիայում:
687 տարի հետո։

Փորձի՛ր մտաբերել, թե որն է հայերեն թարգմանված առաջին գիրքը, և որ թվականներին է այն թարգմանվել: Դրանից մոտավորապես որքա՞ն ժամանակ հետո է այն թարգմանվել ռուսերեն:
Առաջին գիրքը հայերեն Աստվածաշունչն էր, թարգմանվել է V–VI դարերում, ռուսերեն 500 տարի անց։

Վերհիշի՛ր քեզ հայտնի այլ երկրների օրենսգրքեր:
Անգլիա «Մագնա Կարտա», Բաբելոն«Համուրաբիի օրենսգիրք»։

Պատմական ո՞ր կերպարների հետ կարող ես համեմատել Յարոսլավ Իմաստունին:

Յարոսլավ Իմաստունին կարելի է համեմատել Հուստինիանոս I–ի հետ։

March 3

Դաս Մթնոլորտի ընդհանուր շրջանառությունը։ Օդային զանգվածները

Դասի հղումը

Դիտել տեսանյութը

Պատասխանել Հարցերին

1.Ի՞նչ դեր ունի մթնոլորտի ընդհանուր շրջանառությունը երկրագնդի վրա։
Մթնոլորտի ընդհանուր շրջանառությունը երկրագնդի վրա շատ մեծ դեր ունի, քանի որ կարգավորում է կլիման, տաքացնում է, առաջացնում է քամիներ և այլն։

2.Մթնոլորտի ճնշման քանի գոտիներ գիտեք։
Մթնոլորտի 7 ճնշման գոտի։

3.Ի՞նչ է օդային զանգվածը։
Օդային զանգվածը մեծ ծավալի օդ է, որն ունի միատեսակ ջերմաստիճան և խոնավություն։

4.Ի՞նչ է մթնոլորտային ճակատը։
Մթնոլորտային ճակատը այն է, որտեղ եղանակի փոփոխություններ են տեղի ունենում։