February 8

Տարրի զանգվածային բաժին

Տնային

ՏԱՐՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲԱԺԻՆէջ 92-94

Ի՞նչ է ցույց տալիս տարրի զանգվածային բաժինը մոլեկուլում։
Տարրի զանգվածային բաժինը մոլեկուլում ցույց է տալիս, թե տվյալ տարրի զանգվածը մոլեկուլի ընդհանուր զանգվածի որ մասն է կազմում։

Ի՞նչ բանաձևով են հաշվում տարրի զանգվածային բաժինը մոլեկուլում։
ω=n.Ar/Mr.100%

Հաշվի՛ր տարրերի զանգվածային բաժինները (%) հետևյալ բանաձևն ունեցող նյութերում՝ ա) NO, բ) SO2, գ) HNO3, դ) CuCO3 :
N=14 O=16
14+16=30
N=14/30.100%=46,7%
O=16/30.100%=53,3%

S=32 O=32
32+2×16=32+32=64
S=32/64.100%=50%
O=32/64.100%=50%

H=1, N=14, O=16, 16×3=48
1+14+48=63
H=1/63×100%=0,0192
N=3/63×100%=0,0577
O=48/63×100%=0,923

Cu=64, C=12, O=16, 16.3=48
64+12+48=124
64/124×100%=0,516
12/124×100%=0,0968
16/124×100%=0,129

Եթե հայտնի է երկտարր միացության տարրերից մեկի զանգվածային բաժինը (և՛ մասով, և՛ %-ով), ապա ինչպե՞ս կորոշես մյուս տարրի զանգվածային բաժինը (և՛ մասով, և՛ %-ով)։ Պատասխանդ հիմնավորի՛ր։
Ընդամենը գումարը պետք է լինի 100%։ Եթե մի թիվը ունենք, այդ թիվը գտնելու համար 100%-ից հանում ենք այդ թիվը ու ստանում ենք մյուսը։

5. MgSO4, MgCl2, MgSO3, MgS, MgO քիմիական բանաձևեր ունեցող միացություններից որի՞ բաղադրությունում է մետա­ղական տարրի զանգվածային բաժինն առավելագույնը։

February 4

Գործնական աշխաանք 194-198

194.Ընդգծված  բառերն  ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: – Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

    Հայոց աշխարհում՝ Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա, որն Արարատն է՝  երկինք սլացող , մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերովպատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սսի գագաթիմասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատարոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

  1. երկնասլաց
  2. ժայռապատ
  3. հավերժաձյուն
  4. քարապատ
  5. ճառագայթաձև
  6. խոտառատ
  7. բազմատեսակ
  8. արքայական
  9. գագաթամերձ
  10. մեկուսացված լեռնազանգված՝ կոնաձև

195.Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով…  գետեր, … ու … առվակներ են հոսում, գետնի տակից … ու … աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են. Լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն … լճեր կան: Երկրագնդի … լճի՝ Բայկալի ափերը երիզող … լեռներն ասես … մշուշի վրա են կախված: Ձգվում է … լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը … ու … ջուր ունի: … ու … եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:

Մեր հանրապետությունը … … լճերով  … է: Դրանցից …ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի … լիճ կա: Նա այնքան … ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Գետնի վրայով լայնահուն գետեր, արագավազ ու կարկաչուն առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու զուլալ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում։ Իսկ որքա՞ն տարբեր լճեր կան։
Երկրագնդի ամենախոր լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես կապույտ մշուշի վրա են կախված։ Ձգվում է ամենամեծ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում։ Բայկալը մաքուր ու թափանցիկ ջուր ունի։ Արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է։

Մեր հանրապետությունը լեռնային ու գեղատեսիլ լճերով հարուստ է։ Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում։ Դիլիջանից քիչ հեռու մի գողտրիկ լիճ կա։ Նա այնքան վճիտ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում։

196.Պարզի´ր, թե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյականո՞րը`ածական :

Բարակ բարդի, գանգուր մազեր, առասպելական քաղաք, քառաձի կառք,  հեռատես գիտնական:

  1. Բարակ բարդի
  • ածական – բարակ
  • գոյական – բարդի

2. Գանգուր մազեր

  • ածական – գանգուր
  • գոյական – մազեր

3. Առասպելական քաղաք

  • ածական – առասպելական
  • գոյական – քաղաք

4. Քառաձի կառք

  • ածական – քառաձի
  • գոյական – կառք

5. Հեռատես գիտնական

  • ածական – հեռատես
  • գոյական – գիտնական

197.Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

Գոյականներ

կաղնի, աղջիկ, գետ, բուք, ճշմարտություն, Գայանե, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, վարդ, Վարդուհի, լիճ, ալիք, մարտ, մարտակառք, կառապան, հեծանիվ, պատմություն, թռչուն, թռիչք, գարուն, արև

Ածականներ

հայտնի, մեծ, կանաչ, բարի, տգեղ, անտուն, բարկացկոտ, գունավոր, խակ, հետաքրքիր, փշոտ, հզոր, բարձր, հմուտ, մարտական, եռանիվ, ալ, պատմական, խիզախ, բարեկամական, շքեղ, գարնանային, արևոտ, երկար

198. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական  բառով:

Օրինակ՝

սրտի ձև ունեցող — սրտաձև:

Մայրիկի  քույրը, դարպասը պահող, ժամանակը ցույց տվող սարք, ջրի աման, գաղտնիք պահող, նավ վարող, ծաղկի թերթիկ, արագ վազող, պոչ չունեցող, անուշ համ ունեցող, քարով շինված, կին բժիշկ, բալի ծառ, բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն,  կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր,  ծաղիկներով զարդարված, քաղաքում ապրող,  ավետիս (բարի լուր) բերող, արագ ընթացող, վեպ գրող, բառարան գրող, արտասահմանում ապրող մարդ։

Մայրիկի քույրը — մորաքույր

Դարպասը պահող — դարպասապահ

Ժամանակը ցույց տվող սարք — ժամացույց

Ջրի աման — ջրաման

Գաղտնիք պահող — գաղտնապահ

Նավ վարող — նավավար

Ծաղկի թերթիկ — ծաղկաթերթ

Արագ վազող — արագավազ

Պոչ չունեցող — պոչատուն

Անուշ համ ունեցող — անուշահամ

Քարով շինված — քարաշեն

Կին բժիշկ — կինբժիշկ

Բալի ծառ — բալենի

Բարի սիրտ ունեցող — բարիասիրտ

Խիղճ չունեցող — անխիղճ

Բարձր ձայնով — բարձաձայն

Միշտ ժպտուն — ժպտերես

Կապույտ աչքերով — կապուտաչյա

Արքայի որդի — արքայազն

Հույների երկիր — Հունաստան

Ծաղիկներով զարդարված — ծաղկազարդ

Քաղաքում ապրող — քաղաքացի

Ավետիս (բարի լուր) բերող — ավետաբեր

Արագ ընթացող — արագընթաց

Վեպ գրող — վիպագիր

Բառարան գրող — բառարանագիր

Արտասահմանում ապրող մարդ — արտագաղթող

January 16

Ճամբարային երկրորդ շաբաթ, հինգերորդ օր

Այսօր մենք ճամփորդեցինք Արևմտյան դպրոց դեպի ագարակ։ Երբ հասանք հանդիպեցինք բազմազան կենդանիների։ Սկզբում գնացինք ձիերի մոտ, իրենց կերակրեցինք գազար։

Տեսանք նաև ճագարներին,շատ լավիկն էին։

Հետո գնացինք մյուս կողմը որտեղ կային տարբեր կենդանիներ՝ շուն, հավ, աքլոր, սագ, բադիկներ, սիրամարգ, խոզ և ոչխար։

Դրանից հետո գնացինք Ընկեր Շուշանի մոտ և կատարեցինք «սովորող-սովորեցնող» մի նախագիծ։
Եվ դրանից հետո վերադարցանք դպրոց։ Այսպես անցավ մեր ուրբաթ օրը։

December 15

Հռոմեական կայսրության առաջացումն ու հզորացումը

Հռոմեական կայսրության առաջացումն ու հզորացումը/էջ 66-72-ը պատմել/

Գրավոր պատասխանել

Ովքե՞ր էին փորձում Հռոմում հաստատել սեփական գերիշխանությունը:
Հռոմում սեփական գերիշխանությունը փորձում էին հաստադրել տարբեր զորավարներ և քաղաքական գործիչներ՝ Սուլլա, Մարիոս, Պոմպեոս, Կրասոս, ապա՝ Կեսարը և Օկտավիանոսը։

Ե՞րբ է ստեղծվել առաջին եռապետությունը Հռոմում: Ովքե՞ր ձևավորեցին այն:

Առաջին եռապետությունը ստեղծվեց Ք․ա․ 60 թ․ Այն ձևավորեցին Գայուս Յուլիոս Կեսարը, Պոմպեոս Մագնոսը և Մարկոս Կրասոսը։

Կեսարը ե՞րբ զավթեց իշխանությունը Հռոմում։
Կեսարը զավթեց իշխանությունը Ք․ա․ 49 թ․, երբ իր բանակով անցավ Ռուբիկոն գետը և սկսեց քաղաքացիական պատերազմը։

Քո կարծիքով ինչո՞ւ Կեսարին սպանեցին։

Կեսարին սպանեցին, որովհետև շատ սენատորներ կարծում էին, թե նա ուզում է դառնալ միանձնյա թագավոր և վերացնել հանրապետությունը։ Նա չափազանց ուժեղացել էր, իսկ դա վախեցնում էր ազնվականությանը։

Ե՞րբ է ձևավորվել երկրորդ եռապետությունը։
Երկրորդ եռապետությունը ստեղծվեց Ք․ա․ 43 թ․։

Ո՞վ էր Օկտավիանոսը։ Ի՞նչ է նշանակում Օգոստոս։

Օկտավիանոսը Կեսարի որդեգրած որդին և ժառանգն էր։
Օգոստոս նշանակում է «վեհ», «սրբացված», «պատվավոր»՝ պատվավոր տիտղոս, որը նրան տրվեց Ք․ա․ 27 թ․։

Ի՞նչ փոփոխություններ կատարեց Օգոստոսը կառավարման համակարգում։

Կենտրոնացրեց իշխանությունը պահեց հանրապետական ձևը։

Ինչպե՞ս է կոչվում Օգոստոսի հաստատած կառավարման համակարգը:

Օգոստոսի հաստատած համակարգը կոչվում է պրինցիպատ։

Ի՞նչ է նշանակում պրովինցիա։
Պրովինցիա է կոչվում Հռոմին ենթարկված, նրա կողմից նվաճված տարածքը, որը կառավարում էր Հռոմի պրոկոնսուլը կամ պրոկուրատորը։

Ներկայացրո՛ւ այդ քաղաքականության արդյունքները:

Ովքե՞ր էին ստրուկները:
Ստրուկները ազատությունից զրկված մարդիկ էին՝ գերեվարված զինվորներ, վաճառված մարդիկ կամ պարտքի տակ հայտնվածները, որոնք համարվեցին տիրոջ սեփականությունը։

Քո կարծիքով ինչո՞ւ հատկապես հույն ստրուկներ էին գնում հարուստ հռոմեացիները։

Հույն ստրուկները կրթված էին, կարող էին լինել մանկավարժներ, գրագիրներ, բժիշկներ կամ արվեստագետներ։ Հույն մշակույթը համարվում էր շատ բարձր, և հռոմեացիները գնահատում էին նրանց գիտելիքը։

Ովքե՞ր էին գլադիատորները։

Գլադիատորները զինվորական խաղերի մասնակից մարտիկներ էին՝ հիմնականում ստրուկներ կամ բանտարկյալներ, որոնք կռվում էին ամֆիթատրոնում՝ հռոմեացիներին զվարճացնելու համար։

Ո՞վ էր Դիոկղետիանոսը: Կառավարման մեջ ի՞նչ նորություն մտցրեց նա:
Դիոկղետիանոսը III դարի հռոմեական կայսր էր:Ստեղծեց տետրարքիա երկու ավագ և երկու կրտսեր կայսրերով։ Օգործադրեց խիստ միապետական համակարգ՝ դոմինատ։



Ո՞ւմ օրոք և ե՞րբ փոխվեց կայսրության մայրաքաղաքը: Քարտեզի վրա գտի՛ր այն։ Ինչպե՞ս է այդ քաղաքը այսօր կոչվում
:
Կոստանտինոսի օրոք 330 թ․։ Մայրաքաղաքը տեղափոխվեց Բյուզանդիոն: Այսօր քաղաքը կոչվում է Իստանբուլ, Թուրքիա։

November 20

Նոյեմբերի 10-14

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման,

Դասարանական աշխատանք, դասը ներկայացնելուց հետ կատարել առաջադրանքները․

1. Ի՞նչ հատկանիշ է բնորոշ մերկասերմ բույսերին։
ա) Սերմերը գտնվում են պտղի ներսում
բ) Սերմերը բաց են և չեն պաշտպանված պտղով 
գ) Սերմերը զարգանում են արմատի վրա
դ) Բոլոր մերկասերմերը միաբույս են

2. Ո՞ր խմբին է պատկանում սոճին։
ա) Ծաղկավոր բույսեր
բ) Մերկասերմ բույսեր 
գ) Սնկեր
դ) Խոտաբույսեր

3. Մերկասերմ բույսերի փոշոտումը հիմնականում կատարվում է՝
ա) Ջրով
բ) Մարդու միջամտությամբ
գ) Քամով 
դ) Միջատներով

4. Ո՞րն է մերկասերմ բույսերի սերմերի հիմնական տարբերությունը ծաղկավորների սերմերից։
ա) Մերկասերմ բույսերի սերմերը գտնվում են պտղի ներսում
բ) Մերկասերմ բույսերի սերմերը բաց են կոնի թեփուկների վրա 
գ) Մերկասերմ բույսերը չունեն սերմեր
դ) Մերկասերմ բույսերի սերմերը շատ ավելի փոքր են

5. Ո՞ր օրգանը մերկասերմ բույսերի մոտ համարվում է սերնդաբեր մարմին։
ա) Ծաղիկը
բ) Կոնը 
գ) Տերևը
դ) Ցողունը

6. Ո՞ր բույսերն են պատկանում մերկասերմերի դասին։
ա) Գիհի, սոճի, եղևնի 
բ) Վարդ, խնձորենի, ցորեն
գ) Ճահճային բույսեր
դ) Մանուշակ, արևածաղիկ

7. Ի՞նչ դեր ունեն մերկասերմ բույսերը բնության մեջ։
ա) Աշխարհագրական տարածքների խոնավացումը
բ) Օդի հագեցում թթվածնով և փայտանյութի աղբյուր 
գ) Միայն սննդային նշանակություն
դ) Հիմնականում վնասակար բույսեր են

November 18

Գործնական աշխատանք139-144

139․ Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը  գտի´ր և տեքստը վերականգնի´ր:

Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատաս­խանեց.

-Ո՜ւզ, ո՜ւզ:

Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.

-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:

Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

140․ Տրված  բառերի իմաստները արտահայտի´ր բառակապակցություններով:

Օրինակ՝ դարավերջ — դարի վերջը,

աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած- գառներին արածեցնող

բարեսիրտ- բարի սիրտ ունեցող

չարամիտ- չար միտ ունեցող

լեռնագագաթ- լեռան գագաթ

արա­գահոս- արագ հոսող

հարթավայր- հարթ վայր

աստղագիտություն- աստղերի մասին գիտություն

141․Նախադասություններն ավարտի´ր:

Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց , այլ գառ:

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, ուրեմն կաքավը լավ է երգում:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, իսկ նրա հարևանը կով:

Մի մարդ շուկսայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի ձու ածի:
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց,  որովհետև կառավը լավ էր երգում:

Մի մարդ շուկայից ձեոնասուն կաքավ գնեց, որը ձու էր ածում:
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որից նա մյուս օրը 2 հատ էլ գնեց:
Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց,  որին վանդակում էր ուզում պահել:

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, երբ անձրև էր գալիս:

Սի մարդ  ձեոնասան կաքավ գնեց այնտեղից, որտեղից իր հարևաններ գնել:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև նրան կաքավ պետք չեր:

142․ Տրված գոյականներին  ածանցներ ավելացրո´ւ և կազմի´ր ածականներ:

Սիրտ, վախ, քար,  մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:
Անսիրտ, անվախ, քարե, մայրական, երկնային, արևային, փայտե, լեռնային, փողոցային, երկաթե, օդային, ծաղկե, եղբայրական, ոսկե, արծաթե, ծովային, Ամերիկական, Ֆրանսիական, Գերմանական:

143. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ հա­մարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:

Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ Է վաճառել: Շուտով գործուղվածներից  մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում»: Մյուսը  դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը  բոբիկ են քայլում»:

Ես ճիշտ եմ համարում վերջին հետևությունը: Որովհետև, եթե աֆրիկացիները տեսնեն դա նրանք կհասկանան, որ առանց դրա հնարավոր չէ և բոլորը կսկսեն հագնել:

144. Փակագծերում տրված բայերր գրի´ր պահանջված ձևով:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտու ցը ջրին որ չհասավ, (փորձել) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ (մտածել)ու մանր քարեր (լցնել) կճուճի մեջ: Ջուրը (բարձրանալ), (հասնել)կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:
Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտու ցը ջրին որ չհասավ, փորձեց կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ մտածեց ու մանր քարեր լցրեց կճուճի մեջ: Ջուրը բարձրացավ, հասնավ կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:

November 11

Թեսթ 5

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով տն□րեն-տնօրեն
եր□ել-երգել
վերադար□ա-վերադարձա
առա□ին-առաջին

 2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

 ա/ ստիպված
 բ/բարձրաձայն
 գ/ թախանձագին
 դ/ սառնասրտորեն

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
ա/ մենակ – միայնակ
բ/ սաստիկ – ուժեղ
գ/ նոր – թարմ
դ/ փոքր – մինուճար, մանր

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան – պարզ
բ/ դռնապան – բարդ
գ/ ունակություն – ածանցավոր
դ/ մայրիկ – ածանցավոր

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.


   ա/ լապտերների

   բ/ ծափահարությունների

   գ / աչքերում

   դ/ դերասանուհին

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
 դ/տեսարան-գոյական

7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

տանել – տանում էր
թողնել – թողեց
հայտարարել – հայտարարեցի
արտասվել –արտասվում է

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

    Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
Ենթակա՝ Մայրիկս

Ստորոգյալ՝ տանում էր

9. Տեքստից դու՛րս գրիր  ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ  նախադասությունը:
«Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,— ասաց նա,— բայց նայում եմ ձեզ և ահա արտասվում եմ»։

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
«Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա»։

11. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:
«Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս»։
12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:
Երբ մոր ձայնը խզվեց և նա ստիպված եղավ բեմից հեռանալ։
13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.
ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

14. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

 բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

15. Ո՞րն էր  Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:
Նա հավատում էր, որ օժտված է ոչ միայն ծիծաղ, այլև արծունքներ առաջ բերելու ունակությամբ։

October 31

УРОК 2

1. Зачеркните лишнее слово:

Семья, мама, брат, сестра, папа, дедушка, бабушка, лифт, дети.

Дом, стол, комната, кухня, сад, стул, лампа, кресло, собака, кошка, метро, семья, окно, мебель, шкаф.

Книга, журнал, кабинет, класс, студент, рыба.

Море, рыба, пальто.

Шкаф, пальто, юбка, платье, собака.

  2. Распределите слова из списка по родам: журнал, бабушка. дерево, дом. друг, яйцо, лампа, чайник, кресло, стол, дедушка, семья, школа, врач, журналист, студентка, вход, машина, компьютер, фото, карта, город, кино, море, рыба, собака, пальто, юбка, шкаф, стул, щенок, кухня. Подчеркните окончания.

мужской род(мой, он)женский род(моя, она)средний род(моё, оно)
      журналдомдругчайникдедушкаврачжурналиствход,компьютергородшкафстулщенок              бабушкалампастолсемьяшколастуденткамашинакартарыба, собакаюбкакухня          деревояйцокреслофотокиноморепальто

3. Говорите и пишите:

Это почта. Что это?Это учитель. Кто это?

1) Это метро Что это?     6) Это президент Кто это??

2) Это ваза Что это?              7) Это бизнесмен Кто это??

3) Это цирк Что это?         8) Это щенок Кто это??

4) Это метро Что это?           9) Это дети Кто это??

5) Это стадионЧто это?       10) Это бабушка Кто это??

  4. Отметьте правильный вариант:

….. банк. 1) один                
2) одна                3) одно
….окно.  1) одна               
2) один               3) одно
….море.   1) одна                
2) один                3) одно
….ресторан.  1) одно                        
2) одна                       3) один
….. чашка. 1) один                  
2) одна                 3) одно
….пальто.  1) одна                  
2) один                   3) одно
….журнал.  1) одна                
2) один                3) одно
….аудитория.  1) одно                        
2) одна                        3) один

         5. Отметьте правильный вариант:

….. университет. 1) мой                         2) моя                           3) моё….собака.  1) моё                  , 
2) моя                 3) мой
….море.   1) чей                 
2) чья                3) чьё
….станция.  1) твой                        
2) твоя                       3) твой
….. виза. 1) наш                 
2) наша                 3) наше
….компьютер.  1) ваше                        
2) ваша                        3) ваш
….радио.  1) ваш                 
2) ваше                3) ваша
….город.  1) наш                  
2) наша                  3) наше
….щенок.  1) ваш                
2) ваше                3) ваша
….кухня.  1) наш                  
2) наша                  3) наше
….. компьютер. 1) мой                             2) моя                           3) моё….кошка.  1) моё                  
2) моя                 3) мой
….партнёр.   1) чей                
2) чья                3) чьё
….сестра.  1) твой                       
2) твоя                       3) твоё
….. адрес. 1) наш                 
2) наша                 3) наше
….яблоко.  1) ваше                         
2) ваша                        3) ваш
….окно.  1) ваш                
2) ваше                3) ваша
….район.  1) наш                 
2) наша                  3) наше
….факс.  1) ваш                
2) ваше                3) ваша
…..аудитория  1) наш                 
2) наша                  3) наше

  6. Зачеркните лишнее слово:

1) Город, университет, метро, вокзал, аэропорт, аптека, работа, зоопарк, цирк, здание, дом, парк, супермаркет, банк, бассейн, ресторан, кухня, поликлиника, театр, центр, фабрика, район, почта, музей, библиотека, кафе, станция.

2) Банк, компьютер, стол, окно, вход, монитор, выход, лифт, одеяло.

3) Книга, журнал, кабинет, класс, студент, литература, аудитория, институт, вагон, университет, профессор, конкурс, компьютер.

4) Отдых, море, парк, сад, бассейн, музыка, работа.

  7. Вставьте вместо точек местоимения:

мой, моя, моё

Это мой. дом.              Это моя сестра.         Это моё окно.

Это мой брат.             Это мой класс.          Это моё фото.

Это моё яблоко.         Это мой шкаф.           Это моя школа.

Это моя мама.            Это мой город.           Это мой журнал.

  8 . Напишите существительные во множественном числе:

Аптека, салат, нож, стул, врач, шкаф, телефон, лекция, море, буква, город, библиотека, платье, журнал, здание, бабушка, друг, брат, кресло, человек, цифра, ресторан, ребёнок, дерево

Аптеки, салаты, ножи, стулья, врачи, шкафы, телефоны, лекции, моря, буквы, города, библиотеки, платья, журналы, здания, бабушки, друзья, братья, кресла, люди, цифры, рестораны, дети, деревья.

  9. Поставьте существительные во множественное число:

Единственное числоМножественное число
Это шкаф
Это дом
Это парк
Это гараж
Это банк.
Это театр
Это телефон
Это аудитория
Это книга и журнал
Это ребёнок
Это офис
Это слово
Это брат
Это ваза
Это тётя
Это окно
Это поликлиника
Это сестра
Шкафы
дома
парки
гаражи
банки
театры
телефоны
аудитории
книги и журналы
дети
офисы
слова
братья
вазы
тёти
окна
поликлиники
сёстры

Упражнение 10. Замените  одним словом:

Промежуток времени в 60 минут.-час

Военнослужащий,  стоящий на посту.-часовой

Аппарат  для полёта в космос.-ракета

Человек,  который летал в космос.-космонавт

Предприятие, где делают машины.-завод

Небесное  светило.-солнце

Ступеньки,  ведущие вверх.-лестница

Растение,  растущее  на болоте.-камыш

Упражнение 11. Загадки на темы: «Учебные вещи», «Одежда», «Растения», «Посуда», «Животные» .

1. Грамоты не знаю, а весь век пишу. (Карандаш) 2 .Непоседа птица эта – одного с берёзой цвета. (Сорока) 3. Где живёт он? – В самой чаще, самой-самой настоящей. Там гуляет, там и спит, там детей своих растит. (Медведь ) 4. Это что за зверь лесной встал, как столбик, под сосной. И стоит среди травы – уши больше головы? (Заяц) 5. Два братца не могут расстаться: утром в дорогу, ночью к порогу. (Сапоги).

Упражнение 12. Задание на классификацию предметов:

Записать слова, обозначающие названия деревьев, названия птиц, овощей, машин, посуды, одежды и т. др.;
берёза, дуб, ель, сосна, клен
морковь, картофель, огурец, помидор, капуста
BMW, Lada, Mercedes, Toyota, Audi, Lexus
чашка, тарелка, кастрюля, ложка
рубашка, платье, брюки, шапка, сапоги

Записать дни недели в нужном порядке;
понедельник, вторник, среда, четверг, пятница, суббота, воскресенье

Записать названия зимних, весенних, летних, осенних месяцев (или всех месяцев года).
Зимние месяцы: декабрь, январь, февраль
Весенние месяцы: март, апрель, май
Летние месяцы: июнь, июль, август
Осенние месяцы: сентябрь, октябрь, ноябрь

October 31

УРОКИ 7 КЛАССА 27-31 ОКТЯБРЯ

УРОК 1.

Джинсы наверняка найдутся в любом гардеробе. А знаете ли вы
историю их происхождения?


КАК ПОЯВИЛИСЬ ДЖИНСЫ


Джинсовой тканью торговали ещё в Генуе (Италия) во времена Средневековья. По одной из версий, джинсы и называются так по французскому
названию города Генуя.

Первые джинсы в Генуе делали из вельвета и использовали как рабочую
одежду. Ткачи во Франции, в городе Ниме, попробовали наладить производство
удобных штанов у себя, но их ткань была грубее — так появился деним, в
переводе, «из Нима». Из него стали шить рабочую одежду.
История джинсов в США начинается в середине XIX века, когда
молодой человек, которого звали Ливай Страусс прибыл из
Германии в Нью-Йорк, чтобы вместе со старшими братьями
работать в магазине одежды, а через два года он открыл собственный магазин
в Сан-Франциско.
Там же Страусс знакомится с Джейкобом Дэвисом — портным, который
создал штаны из удобного и прочного материала, который не порвётся от
тяжёлой работы.


Дэвис и Страусс решили использовать деним для своей одежды. В то время
деним уже производили и в Америке. А синий цвет первых джинсов объясняет
легенда: корабль, на котором Страусс и Дэвис перевозили ткань, попал в
шторм, и бочки с синей краской разбились и окрасили ткань. Чтобы не
выбрасывать ткань, было решено сшить из неё штаны. Покупатели раскупили
целую партию, оценив прочность нового материала.
В начале XX века джинсы понравились ковбоям и стали символом Америки.
Сегодня джинсы – это удобная и стильная одежда на каждый день, которая
подходит мужчинам, женщинам и детям.


Основные модели джинсов:
Классические — свободные, с прямыми штанинами;
Клёш — облегают ногу до колена и расширяются книзу;
Сидящие свободно — очень широкие по всей длине, штанины
закрывают обувь;
Карго – джинсы с объёмными боковыми накладными карманами.
По материалам интернета

УПРАЖНЕНИЯ НА ОБОГАЩЕНИЕ СЛОВАРНОГО ЗАПАСА

Упражнение 1. Замените одним словом из четырёх букв:

Приятель — друг

Солдат — воин

Противник — враг

Работа — труд

Шагать — идти

Упражнение 2. Замените словосочетание одним словом:

Храбрый человек — герой

Богатый человек — богач

Сильный человек — силач

Весёлый человек — весельчак

Упражнение 3. Найдите спрятавшееся слово.

Хлев , столб , удочка , цель, коса .
лес

Упражнение 4. Назови одним словом.

Как называется крупный населённый пункт?
Город

Как одним словом можно назвать жителей одной страны?
Народ

Как называется главный город в стране?
столица

October 6

Թեման․Ֆիզիկական մեծություններ։Ֆիզիկական մեծությունների չափում։Չափման սխալ։

Ծանոթանալ այս պրեզենտացիային

Դասարանում քննարկվող հարցեր․

1․Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Այն նշանակում է գտնելը որևէ մարմնի ծավալը։

2.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք
Կիլոմետր, մետր, դեցիմետր, սանտիմեր, միլիմետր, դյուժեն, ֆուտ, յարդ

4.Ինչ է չափիչ սարքի սանդղակ
1 մետր։

5․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

6․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք
Երկու հարևան գծերի մեջի եղած հեռավորությունը անվանում են բաժանման արժեք։

7.Ինչից է կախված չափման սխալը