April 28

Ստեփան Զորյան․ Ճանապարհորդ Ջեկոն

Առաջադրանքներ

1․ Պատմվածքի համար ավարտ մտածեք։
Եվ հանկարծ ծեր տատիկը պատուհանից նայեց և տեսավ, որ Ջեկոն վազում է վագոնի ետևից։ Ճամփորդները տեսան և կոնդուկտորին խնդրեցին, որ Ջեկոյին բերի ներս։ Կոնդուկտորը, տեսնելով Ջեկոյին, խղճաց և ներս բորեց։
2․ Ստեղծված իրավիճակում ո՞վ էր մեղավոր։ Պատասխանը պատճառաբանեք։
Այս իրավիճակում մեղավոր էր տատիկը, նա գիտեր որ վագոն շուն տանել չի կարելի, բայց թաքուն տարել էր:
3․ Նկարագրեք Ջեկոյին։
Ջեկոն փոքրիկ, սպիտակ մազերով փափլիկ շնիկ էր:
4․ Սևով ընդգծված նախադասությունները դուրս գրեք և կարմիրով նշեք այդ նախադասությունների ենթական և ստորոգյալը։
Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։ 

Պառավը նստեց , զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց  աչքերին ու սկսեց կարդալ։

Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին:

Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա:

Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ.

Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։

5․ Տեքստից դուրս գրեք 10 բայ և գրեք դրաց դեմքը, թիվը, ժամանակը։
կատարեցի – 1-ին դեմք, եզակի, անցյալ
նստեց – 3-րդ դեմք, եզակի, անցյալ
սկսեց – 3-րդ դեմք, եզակի, անցյալ
մտածեցի – 1-ին դեմք, եզակի, անցյալ
նայեցին – 3-րդ դեմք, հոգնակի, անցյալ
կռացավ – 3-րդ դեմք, եզակի, անցյալ
բաց արավ – 3-րդ դեմք, եզակի, անցյալ
տվեց – 3-րդ դեմք, եզակի, անցյալ
թռավ – 3-րդ դեմք, եզակի, անցյալ
անցավ – 3-րդ դեմք, եզակի, անցյալ


Posted April 28, 2024 by annavelicyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*