March 13

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»։

March 10

Ջերի Թարքանյան

«Շնաձուկ Թարք» (Tark the Shark) մականվամբ հայտնի Ջերի Թարքանյանը քոլեջի բասկետբոլի մարզիչ էր։

Թարքանյանը ծնվել է Օհայո նահանգում՝ Ցեղասպանության տարիներին Միացյալ Նահանգներ գաղթած ու այնտեղ ընդունելություն գտած ծնողների ընտանիքում։ Բասկետբոլ սկսել է խաղալ վաղ տարիքում, սակայն քոլեջն ավարտելուց հետո զբաղվել է մարզչությամբ։ Իր կարիերան սկսելով համայնքային քոլեջներում՝ աստիճանաբար աշխատանքի է անցել է բասկետբոլային ավելի լայնածավալ ծրագրեր ունեցող հաստատություններում, որոնցից առաջինը Կալիֆոռնիայի Լոնգ Բիչի համալսարանն էր, ապա Նեւադայի համալսարանը Լաս Վեգասում։ 

Իր համարձակության շնորհիվ Թարքանյանը կարողացել է ստանձնել և ազգային մրցաշարերում գլխավորել այնպիսի փոքր թիմեր, ինչպիսին են Լոնգ Բիչի և Նեւադայի, իսկ ապա Ֆրեզնոյի համալսարանների թիմերը։

Թարքանյանը գունագեղ և բացառիկ հետք է թողել համալսարանական բասկետբոլի պատմության մեջ և հետագայում՝ կյանքի վերջին տարիներին, ներառվել դրա փառքի սրահում։ 

February 25

Քարտեզ. քարտեզագրում

  1. Երևան- Գյումրի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը։
    Քարտեզ. քարտեզագրում
  2. Հրազդան-Կապան երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Հրազդանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը։
    Քարտեզ. քարտեզագրում
  3. Ձեր բնակավայրից մինչև դպրոց երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է ճանապարհը, ո՞ր փողոցներով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ հասնելը։
    Քարտեզ. քարտեզագրում
February 19

Ազգային ծեսեր․ Ամփոփում

  1. Ո՞ւմ է նվիրված Սուրբ Սարգսի տոնը։
    Նվիրված է Սուրբ Սարգիս Զորավարին:
  2. Ի՞նչ հետաքրքիր ավանդույթ գիտեք Սուրբ Սարգսի տոնի հետ կապված։
    Հունվարի 24-ի գիշերը ժամը 00:00 – ին ուտում են աղի բլիթ և աղոթում են, որպեսզի երազի մեչ Սուրբ Սարգիսը գա նրանց ջուր տա և ամուսնացնի:
  3. Ի՞նչ է նշանակում Բարեկենդան։
    Նշանակում է Բարի և կենդանություն:
  4. Ե՞րբ է Հայ առաքելական եկեղեցին նշում Տյառնընդառաջը և ի՞նչ է այն նշանակում։
    Տեարնդառաջը նշում են փետրվարի 13 -ի երեկոյան մինչև փետրվարի 14 – ին: Տեարնդառաջը նշանակում է տիրոջն առաջ:
February 13

Տեառնընդառաջ

  • Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
    Տիրոջն ընդառաջ:
  • Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
    Մենք կրակի շուրջը երգեցինք, պարեցինք և ցատկեցին կրակի վրայով:
  • Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:
    Տրնդեզին պետք է թռնել կրակի վրայով:
February 12

Բարեկենդանի ծես

  • Ի՞նչ է նշանակում Բարեկենդան։
    Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն բառերը։
  • Ո՞ր տիկնիկն էր Բարեկենդանի ճոխ ուտելքիների հովանավորը։
    Ուտիս տատը։
  • Ինչպե՞ս էին նրա հետ վարվում Բարեկենդանի վերջին օրը։
    Նրան վռնդում էին։
February 7

Տրնդեզ

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ 


Տոնի քրիստոնեական խորհուրդը։ Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:


Տոնի ժողովրդական ավանդությունը։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: