December 1

Դանիելը և առյուծը


Դանելը շատ խելացի ու բարի պատանի էր։ Նա միշտ հնազանդվում էր Աստծուն և աղոթում։ Պատահեց, որ նա իր երեք ընկերներ հետ գերի է ընկում Բաբելոն քաղաքում։ Բաբելոնի թագավորը շատերի մեջ նկատեց Դանիելին և նրան պալատում կարևոր գործի նշանակեց։ Պալատում մյուս մարդիկ նախանձեցին Դանիելին և ցանկանում էին թագավորի մոտ նրան վատաբանել։ Նրանք նկատեցին որ, Դանիելը հաճախ աղոթում և խոսում այն մասին, որ պետք է կատարի Աստծու օրենքները։ Նրանք գնացին թագավորի մոտ և խաբելով նրան՝ ասացին, թե Դանիելը ոչ թե նրան է ենթարկվում, այլ մի օտարական Աստծու և թագավորի օրենքներին չի հետևում։ Թագավորը լսելուց հետո բարկացավ և ասաց, որ Դանիելին գցեն առյուծով լի փոսը։ Մի քանի օր անց թագավորը գնաց տեսնելու՝ արդյոք Դանիելը ողջ է։ Եվ ինչ տեսավ. նա ծնկաչոք աղոթում էր Աստծուն, իսկ առյուծները նրա շուրջ նստած, լսում էին։ Թագավորն ապշած այս տեսարանից, հրամայեց փոսից դուրս բերել Դանիելին և նրան իր նախկին գործին նշանակեց։ Ապա հրամայեց, որ բոլորը հարգեն այն Աստծուն, որին Դանիելը հավատում և աղոթում էր։


Posted December 1, 2022 by annavelicyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*