January 31

Հ․Թումանյան «Խելոքն ու հիմարը»

Առաջադրանքներ

1.Դեղինով նշված բառերը դուրս գրեք, բառարանի օգնությամբ դրանց բացատրություններն իմացեք։
բանեցնել- աշխատացնել
ջոկ – զատել, առանձացնել
մոզի–երկու տարեկան հորթ
թոկ–պարան
խարխուլ–փլվելու մոտ եղող, ամրությունը կորցրած, քանդվելու աստիճանի հասած 
գանգատ-տրտունջ
2.Տեքստից դուրս գրեք 2 հականիշ բառ։ 
խելոք–հիմար

ցուրտ-տաք
3.Տեքստից դուրս գրեք դարձվածքները, բացատրեք դրանց իմաստները։
Լեզուն կուլ տալ– չխոսել
4. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։
Անխելք, միամիտ, հիմար, մյուսը՝ խելոք, խորամանկ։
5. Մեկնաբանեք հեքիաթի ավարտն, ինչո՞ւ անխելքին ոչ ոք չօգնեց։
Որովհետև նա անխելք էր, միամիտ և չկարողացավ այնպես անել, որ իրեն հավատան: ։
6. Եթե դուք լինեիք հեղինակը, հեքիաթն ինչպե՞ս կանվանեիք։
Խեղճ մարդը
7. Հեքիաթի համար նկար նկարեք։

January 31

Աղբյուր, գետ, լիճ

Դու արդեն գիտես, որ երկրագնդի վրա ամենաշատ ջուրը օվկիա­նոսներում և ծովերում է: Շատ ջուր կա նաև աղբյուրներում, գետերում, լճերում և ճահիճներում:
Երկրի մակերևույթին տեղացած անձրևի կամ հալած ձյան ջրերի մի մասը գոլորշիանում է, իսկ մյուս մաս` ներծծվում հողի մեջ և շարժվում են դեպի գետնի խորքերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել կավի կամ այլ ապարաշերտերի, որոնց միջով ջուրը չի թափանցում: Այստեղ ջրերը կուտակվում են, ապա հոսում տեղանքի թեքության ուղղությամբ:

Երբ ստորերկրյա այդ ջրերը հասնում են ձորակի կամ զառիթափ , գետնի տակից նորից դուրս են գալիս Երկրի մակերես և առաջացնում աղբյուր: Սովորաբար աղբյուրների ջուրը լինում է մաքուր և սառնորակ: Հայաստանում աղբյուր­ներ շատ կան: Աղբյուրների ջուրը մարդիկ օգտագործում են խմելու համար: Աղբյուրից բխող ջուրը մի տեղում երկար մնալ չի կարող, այն սկսում է հոսել որպես փոքրիկ առվակ: ճանապարհին այն կարող է հանդիպել նման այլ առվակների, որոնք միախառնվում են և աջացնում գետակներ, իսկ գետակները` գետեր:
Գետեր էլ կան, որոնք աղբյուրներից սկիզբ չեն առնում: Հրազդան գետը, օրինակ, սկիզբ է առնում Սևանա լճից:
Ավելի մեծ գետի մեջ թափվող փոքր գետերը կոչվում են վտակներ:
Որքան շատ են վտակները, այնքան ջրառատ է գետը:
Հատկապես լեռներում գետերը երբեմն մեծ բարձրություններից գահավիժում են որպես ջրվեժներ:
Գետերը մեծ նշանակություն ունեն մարդկանց կյանքում: Գետերի ջրերն անհրաժեշտ են գյուղերին ու քաղաքներին, գործարաններին ու ֆաբրիկաներին: Գետերի ջրով ոռոգվում են մշակվող հողերը:
Անձրևներից ու հալվող ձյունից, աղբյուրներից, գետակներից ու գետերից ջուրը հաճախ լցվում է Երկրի մակերևույթի իջվածքներն ու վիթխարի գոգերը` առաջացնելով լճեր:
Երկրագնդի ցամաքի` ջրով լցված ընդարձակ գոգավորությունը կոչվում Է լիճ: Լճերն իրենց չափերով, խորությամբ խիստ տարբեր են: Կան ծովերի չափ հսկայական լճեր և այնքան փոքրերը, որոնց մակերեսը մի խաղահրապարակի չափ Է :

Աշխարհի լճերի մեծ մասի ջուրը քաղցրահամ Է, այսինքն’ պիտանի Է խմելու համար: Կան լճեր Էլ, որոնց ջուրն այնքան աղի Է, որ այնտեղ բույսեր չեն աճում, կենդանիներ չեն ապրում: Քաղցրահամ լճերի ջուրը մարդն օգտագործում Է դաշտերը ոռոգելու համար: Այդպիսի լճերում ձուկ են որսում, նավարկում Են գբոսանավեր, ափերին կառուցում են հանգստյան տներ:

January 30

Հովհաննես Թումանյանի կենսագրություն

1. Հովհաննես Թումանյանի հայրը ի՞նչ երգեր էր երգում։
2. Հովհաննես Թումանյանը ո՞ր թվականին, ո՞ր ամսին և ո՞ր օրն է ծնվել։
3. Որտե՞ղ էր ապրում Հովհաննես Թումանյանի մայրիկը։
4. Ո՞վ է Հովհաննես Թումանյանի հայրը։
5. Ո՞վ է Հովհաննես Թումանյանի սիրելի գրողը։
6. Ի՞նչ է Հովհաննես Թումանյանի ուսուցչի անունը։
7. Ո՞ր ռուս բանաստեղծին է սիրել Հովհաննես Թումանյանը։

January 29

Ֆլեշմոբի առաժին մակարդակի քնարկում

1. Կարենը և Նարեկը միասին ունեն 700 դրամ։ Կարենը ունի 300 դրամ ավելի, քան Նարեկը։ Որքա՞ն գումար ունի Կարենը։
Կարենը – 500դրամ
Նարեկը – 200դրամ
2. Նարեկը ունի կարմիր, կանաչ,  դեղին  խնձորներ, յուրաքանչյուրից երեք հատ։ Դրանց մի մասը դրեց զամբյուղի մեջ։ Զամբյուղում ամենշատը դրեց կարմիր խնձոր, իսկ դեղին խնձորները  դրեց ավելի քիչ, քան կանաչները։ Քանի՞ խնձոր դրեց զամբյուղում։

կարմիր – 3
կանաչ – 2
դեղին – 1


3. Տուփում կա 14 սև և 14 սպիտակ գնդիկ։ Ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ հանած գնդիկների մեջ նույն գույնի երեք գնդիկ հաստատ լինի։
5

4. Լիլիան առաջինից երկրորդ հարկ բարձրանում է 1 րոպեում։  Առաջինից տասներորդ հարկ նույն արագությամբ բարձրանալիս քանի՞ րոպեում կհասնի։
9րոպե

5. Արմենը սկսեց հաշվել 5-ից երեքական՝ 5, 8, 11, …32: Քանի՞ թիվ արտասանեց Արմենը։
10թիվ

6. Մարմնամարզության ստուգատեսը սկսվեց ժամը 11:10-ին և ավարտվեց` 11:45-ին: Քանի՞ րոպե տևեց այն: 
35րոպե

7. Հինգ եղբայրներից յուրաքանչյուրն ունի 2 քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում:
7 երեխա

8. Թատրոն մեկնելու համար հունվարյան ճամբարի 85 մասնակիցներին քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ, եթե մեկ ավտոբուսում տեղավորվում է 18 սովորող:
5ավտոբուս

9. Արամը չորս զառ նետեց և հաշվեց նրանց վերևի երեսներին եղած կետերի քանակը, ստացավ 23։ Զառերից քանիսի՞ վրա է եղել վեց կետ։ 
3

10. Տիգրանն ուներ 500 դրամ: Նա գնեց մեկ տուփ կոնֆետ 300 դրամով: Մնացած գումարը ինչքանո՞վ է քիչ ծախսած գումարից։
100դրամով

January 29

3 – րդ շիջանի անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն- Աննա Վելիցյան

Դասարան- 4.3

Ընտրությամբ գործ. խումբ – Քանդակագործություն

Լրացուցիչ  կրթության խմբակ (նշել դպրոցում թե դպրոցից դուրս)- Դավիթաշեն Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում քանոնի դասարան, սոլֆեջիո, Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության դպրոցի Դավթաշեն մասնաճյուղ՝ գիմնաստիկա։

Երկարօրյա ծառայություն- ոչ

Երթուղային ծառայություն- ցերեկային

January 29

Ճամփորդություն դեպի Մարմարիկ գյուղ

Մենք շաբաթ օրը ճամփորդեցինք դեպի Մարմարիկ գյուղ։ Այցելեցինք աղբյուրի ջրամբար, այնտեղ տեսանք, որ ջրամբարի ջուրը սառցակալել էր և մենք սկսեցինք սահել սառուցի վրա։ Այնտեղ մենք տեսանք մի արձան, մեզ ասացին, որ այդ արձանը դուրս է եկել ջրից և նրան կոչել են ջրի աստվածուհի։ Հետո մենք գնացինք Մաքրավանք, աղոթեցինք և երգեցինք։ Այնուհետև մեզ միացան Մարմարիկի դպրոցի աշակերտները և նրանց հետ գնացինք Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Այնտեղ նույնպես աղոթեցինք և երգեցինք, հետո մոմ վառեցինք և գնացինք դպրոց։ Մեզ տարան եկրորդ դասարանի դասասենյակ, որտեղ պատրաաստում էին տարբեր բաներ, օրինակ ցորենից փնջեր կամ թևնոց, բամբակից՝ պինգվին, շշի կափարիչներով պատրաստում էին նախշեր։ Երբ մեզ ասացին, որ կարող ենք մենք էլ պատրաստել, ես ուզում էի պատրաստել շշի կափարիչներով նախշեր։ Հետո մենք գնացինք մարմնամարզության սենյակ, որտեղ երգեցինք և պարեցինք։ Հետո գնացինք հյուրատուն, տեսանք թե թոնրի մեջ ինչպես են պատրաստում լավաշ և հաց։ Մեզ հյուրասիրեցին հաց ու լավաշ։ Հետո մենք նրանց սովորեցրինք խաղալ հոլ և պոպոքներով խաղ։ Այնուհետև տեսանք, թե ինչպես են գորգ գործում, մենք ևս փորձեցինք և մեզ մոտ ստացվեց, հետո մեզ պատմեցին գյուղի մասին։ Ես շատ հավանեցի այս ճամփորդությունը։

https://www.youtube.com/watch?v=LU0ros1SNjI&feature=youtu.be
January 27

Շաբաթվա ամփոփում 3

Այս շաբաթ մենք շատ ենք պատրաստել տարբեր ծրագրեր։ Առաջինը ինչպես պատրաստել խաղեր, երկրորդը՝ ինչպես պատրաստել անիմացիոն կինո։ Հետո մենք գնացինք բակ խաղեր խաղալու։ Հաջորդ օրը մենք գնացինք սահադաշտ և ես Նատալիին սովորեցնում էի սահել չմուշկի վրա։ Չորեքշաբթի օրը մեզ մոտ եկան քոլեջի երեխաներ և սովորեցրեցին օգտվել մի ծրագրից, որով մենք կարող էինք անիմացիոն կինո սարքել, իսկ հետո մենք գրեցինք ընկեր Արմինեի ուղարկած նախագիծը։ Հետո ընկեր Սոնայի դասաժամին մենք թիմերով խաղացինք հայրենագիտական խաղ և գնացինք բակ խաղալու։

January 27

Շաբաթվա ամփոփում 2

Այս շաբաթ մենք գրեցինք անհատական ուսումնական պլան․ երկրորդ ուսումնական համար, իրականացրեցինք նախագիծ <<я читаю>> նախագիծը իրականացրեցիք ընկեր Էլինայի հետ։ Հետո խաղացինք ազգային խաղեր ընկեր Սոնայի հետ։ Նաև եկավ ընկեր Գրետան և մենք պատրաստեցինք լոգո, իսկ օրվա վերջում մենք գնացինք բակ և խաղացինք։ Հաջորդ օրը մենք կարդացինք հեքիաթ, հետո իմ ընկերուհի Ալիսան առաջարկեց խաղալ իր ստեղծած խաղը։ Ընկեր Արմինեն առաջարկեց ստեղծել նույն խաղը ուղղակի հայրենագիտական հարցերով։ Հետո որոշեցինք խաղալ աքլորակռիվ։ Չորեքշաբթի օրը մենք այցելեցինք Լուսիկ Ագուլեցու տուն թանգարա։ Հինգշաբթի օրը մենք գնացինք ընդհանուր պարապմունքի։ Մենք մարզվեցինք, երգեցինք և պարեցինք։ Քանի, որ մեր ջոկատի կեսը գնացել է Արատես, մենք գնացինք 6-րդ ջոկատ այնտեղ մենք ընկեր Շուշանի հետ պատրաստեցինք թխվացքաբլիթներ և համտեսեցինք։ Հետո գնացինք ընկեր Արմինեի ջոկատ։ Իրենց ջոկատը պետք է գնար Լուսիկ Ագուլեցու թանգարան։ Նախորդ օրը մենք գնացել էինք հենց այնտեղ և պատմեցինք նրա կենսագրության, նրա աշխատանքների և նրա թանգարանի մասին։ Հետո մեզ կանչեց ընկեր Սոնան, և ասաց, որ մենք պետք է պարեր և խաղեր սովորեցնենք մեկ ուրիշ դպրոցի երեխաներին։ Իմ շաբաթը անցավ շատ հետաքրքիր։

January 27

Ճամբորդություն դեպի Աշտարակ քաղաք

Այսօրը մենք մեր ջոկատով գնացել էինք ճամփորդության դեպի Աշտարակ քաղաք: Այնտեղ մենք տեսանք այն դպրոցը, որտեղ սովորել է ընկեր Էլինան,ապա մենքն գնացինք Սուրբ Սարգիս եկեղեցի։ Այնուհետև ոտքով քայլելով գնացինք Կարմրավոր եկեղեցի։ Եկեղեցու ներսում մենք երգեցին եկեղեցական երգեր։ Եկեղեցու բակում մենք բոլորով նախաճաշեցինք և նկարվեցինք։ Շարունակելով ճամփորդությունը, մենք այցելեցինք Պերճ Պռոշյանի թանգարանը։ Շատ հետաքրքիր էր այնտեղ։ Մենք շարունակեցինք քայլքը և հասանք Ծիրանավոր եկեղեցի։ Ծիրանավոր եկեղեցուց հետո քայլելով հասանք Սպիտակավոր եկեղեցի։Այնտեղ մենք ուսումնասիրեցինք տարածքը իսկ հետո եկեղեցու բակում մի փոքր ճաշեցինք և քայլելով գնացինք Աշտարակ քաղաքի կենտրոն։Շատ գեղեցիկ քաղաք է Աշտարակը։Այնտեղից մենք նստեցին երթուղին և վերադարձանք դպրոց։