January 17

Շաբաթվա ամփոփում 1

Այս շաբաթ շատ հետաքրքիր էր: Մեր դպրոցում այս շաբաթ ճամբարային է: Մենք բաժանվել
ենք ջոկատների: Ես 3-րդ ջոկատից եմ: Մենք մայրենիի դասին խաղացել ենք <<Ազգային խաղեր>>, ծանոթացել ենք այդ խաղերին, ընթերցել ենք հետաքրքիր խաղիկներ և քննարկել: Մաթեմատիկայի դասին սովորել ենք նոր ծրագիր: Լոգոներ սարքել և հատուկ ծրագրի օգնությամբ կազմել ենք հետաքրքիր խաղեր:
Երեքշաբթի օրը հունվարի 10-ին Ազգային խաղեր նախագծի ընթացքում խաղացել ենք
խաղիկներ. ով ավելի շատ գիտի:
Չորեքշաբթի օրը անգլերենի դասին խաղացել ենք հետաքրքիր խաղեր և արդյունքը տեղադրել բլոգներում:
Հինգշաբթի օրը քննարկել ենք տարբեր խաղեր, փորձեր ռուսերենով, ապա թարգմանել հայերեն:
Իսկ ուրբաթ օրը շատ հետաքրքիր օր ունեցանք: Հյուրերի հետ խաղացել ենք <<Ազգային
խաղեր>> և խաղիկներ:


Posted January 17, 2023 by annavelicyan in category Ճամբար, Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*