February 28

Ընկերները

Երկու ընկեր գնում են անտառ փայտ բերելու։ Նրանցից մեկը վերցնում է կացինը և ճանապարհ են ընկնում։ Հասնելով հաստաբուն ծառին՝ որոշում են կտրել։ Ընկերը վերցնում է կացինը ու սկսում հարվածել ծառին։ Այդ ժամանակ ծառից ընկնում է մի պայուսակ, որը լիքն էր գումարով։ Ընկերները սկսում են մտածել, թե ինչ անեն այդ գումարը։ Սկզբում մտածում են կիսել և ծախսել, սակայն հասկանում են, որ դա արդար չէ և որոշում են գտնել տիրոջը և վերադարձնել ողջ գումարը։ Փնտրում ու գտնում են տիրոջը և հանձնում պայուսակը, իսկ տերը, որպես շնորհակալություն նրանց ազնվության համար, ամբողջ գումարը բաժանում է երեք մասի և բոլորն ուրախ ու երջանիկ շարունակում են իրենց ընկերությունն արդեն երեքով։

February 28

Հ․ Թումանյան․ «Բարեկենդանը»

Առաջադրանք

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։
    Եթե ամուսիները իրար սիրեին, մարդը կբացատրեր կնոջը, որ բարեկենդանը տոն է, այլ ոչ թե մարդ։
  2. Ի՞նչ գիտեք Բարեկենդան տոնի մասին, շատ կարճ ներկայացրեք։
    «Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, այն առատ ուտելիքներով վայելքի օր է: Նշվում է Սուրբ Հարության` Զատիկի տոնից 49 օր առաջ։ Բուն Բարեկենդանի երեկոյան մարդիկ հավաքվել են, ընտրել են ինչ-որ մեկին թագավոր, սովորաբար այդ մեկը գժի կերպարանքով, նրա համար պատգարակ սարքել, որ կոչել են` գահ և շրջել են: Այդ օրը բոլորը կարող էին կատակել, ծաղրել եւ քննադատել իշխող կարգերը։ Բարեկանդան տոնելիս մարդիկ դիմակավորվել են չար կերպարանքներով, որպեսզի վախեցնեն չարքերին ու հեռացնեն իրենցից:
  3. Դուրս գրեք հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։
    Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ 
    Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։
    Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։
  4. Մգեցված նախադասությունները դուրս գրեք և բացատրեք, առանձնացրեք դրանց միջի դարձվածքները։
    Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է։
    Անցորդը հասկանում է, որ կինը անխելք է։
    Դարձվածք – ծալը պակաս։

    Սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։
    Սրանց եղն ու բրիձը շալակում է ու երեսը թեքում է դեպի իրենց գյուղը։
    Դարձվածք- կրունկը դեսն է անում
  5. Տեքստից դուրս գրեք հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրեք հոգնակի։
    բրինձ-բրինձներ
    ձեռ-ձեռներ
    փողոց-փողոցներ
    տուն-տներ
    մարդ-մարդիկ
  6. Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրեք գոյականներ՝ ծիծաղել, կռվել, ճանապարհել, վազել, փոփոխել, ամաչել, ծերանալ, փախչել։
    Ծիծաղել-ծիծաղ
    կռվել-կռիվ
    ճանապարհել-ճանապարհ
    վազել-վազք
    փոփոխել-փոփոխություն
    ծերանալ-ծերություն
    փախչել-փախուստ
February 28

Սասունցի Դավիթը

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

2

Continue reading
February 28

Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան


Լուսիկ Ագուլեցին ծնվել է 1946 թվականի մայիսի 31-ին ՝ Նախիջևանի Վերին Ագուլիս գյուղաքաղաքում: Նրա իրական անունը ՝ Լուսիկ Ժորիկի Հարությունյան է: 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան: 1963-1967 թվականերին սովորել է Երևանի՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:Նա քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն էր : նա մահացել է 2018 թվականի հուլիսի 13-ին , 72 տարեկանում:

Մենք գնացել էինք Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան: Այնտեղ մենք շատ գեղեցիկ աշխատանքներ ենք տեսել, իր ձեռագործ աշխատանքները: Նաև մենք բաժանվել էինք երկու խմբերի: Այնտեղ մենք տեսանք իր ննջասենյակը և տեսանք մի օրորոց: Այդ օրորոցի մեջ քնել էին Լուսիկ Ագուլեցու հայրիկը,ինքը՝ Լուսիկ Ագուլեցին և նրա երեխաները: Նրանց հյուրասենյակում կային լիքը լամպեր:
Մենք տեսանք Լուսիկ Ագուլեցու ցորենից պատրաստած կենաց ծառերը: Նաև մենք տեսանք իր աշակերտների նկարները,որոնք նկարել էին Լուսիկ Ագուլեցուն: Շատ հետաքրքիր և շատ գեղեցիկ էին Լուսիկ Ագուլեցու տղամարդու քանդակները և նրա երեխաների քանդակները: Լուսիկ Ագուլեցին նաև գործում էր տիկնիկներ,որոնք շատ գեղեցիկ էին և շատ տարբեր: Լուսիկ Ագուլեցին պահել է նաև հին հարթուկներ: Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան մտնելիս տեսանք իր նկարները և իրենց բակում կախված էր հին խնոցի: Շատ հետաքրքիր և հավես օր էր: Ես շատ հավանեցի Լուսիկ Ագուլեցու աշխատանքները:

February 28

Ինքնաստուգում

1.Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

  • 654, 789, 1011, 1023, 9862
  • 356, 105, 100, 98, 99
  • 4569, 1011, 999, 80, 5

2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․

  • 5698, 5681, 1562, 100, 24
  • 2, 100, 104, 256, 2689
  • 56, 100, 120, 125, 124

3.1789 > 17*9 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

  • 5
  • 9
  • 8

4. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

  • 100
  • 10
  • 3
  • 30
  • 1000

5. Ո՞րն է թվի գրության 4-րդ կարգի կարգային միավորը։

  • 100
  • 10
  • 4
  • 40
  • 1000

6. Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 15-ի բաժանելիս։

14

7. Գտիր 18 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

19

8. Գտիր 15 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

16

9. Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի քառապատիկը:

400

10. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 1 է, հազարավորը՝ 8, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3:
38331

11. Քառակուսու պարագիծը 20 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։

5

12. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 15 սմ է։

30

13.Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 4-ի, և՛  6-ի։
12

14. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 5 է, թերի քանորդը՝ 3, մնացորդը՝ 1։

16

15. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 5-ի, և՛  7-ի։
Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 10-ի, և՛  40-ի։
Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 4-ի, և՛  6-ի։

February 27

Ինքաստուգում

1. 100006, 4587, 6852, 5249, 9845, 1000003 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։
4587, 6852, 5249
2. 100507, 37068, 1576004, 1540686, 1254000, 14602 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։
37068, 1576004, 1540686, 14602, 1254000
Anna

  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Ինքնաստուգում
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի փետրվար  ամսվա  ֆլեշմոբին։
    Այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Առաջին և երկրորդ մակարդակները
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Մայրիկիս
February 26

Մանուկ Հիսուսիը տաճարում

Հիսուսը միշտ իր մոր և հոր հետ Զատիկն անցկացնում էր Երուսաղեմում։ Երբ նա տասներկու տարեկան էր, նրանք նորից Երուսաղենում էին, նրանց հետ էին իրենց բարեկամներն ու հարազտները։ Զատկի տոնի ավարտից հեո ծնողները վերադարձան Նազարեթ՝ մտածելով, որ Հիսուսը իրենց բարեկամների հետ է, սակայն ճանապարին տեսնելով, որ նրենց հետ չէ, ետ վերադարձան և սկսեցին փնտրել նրան։ Երեք օր փնտրելուց հետո նրան գտան տաճարում։ Երբ Հիսուսը տեսավ ծնողներին, ասաց «Ինչու՞ եք այդքան վախեցել։ Ինչու՞ էիք ինձ փնտրում։ Չգիտեի՞ք, որ ես իմ Հոր տանը պետք է լինեմ»։