February 26

Հիսուսի ծնունդը

Հիսուսի ծնվելու օրերին Հովսեփն ու Մարիամը գնացին Բեթղեհեմ՝ մասնակցելու մարդահամարին։ Նրանք գիշերեցին գոմում և հենց այդ գիշերը ծնվեց Հիսուսը։ Այդ գիշերը երկնքում լույս վառվեց և հրեշտակը բոլորին ավետեց երեխայի ծնունդն ու ասաց, որ գոմում՝ մսուրի մեջ կտեսնեն մանուկ Հիսուսին։ Այդ ժամանակ երկնքում երեք մոգերի լուսավոր աստղ երևաց։ Այդ աստղը նրանց առաջնորդեց դեպի գոմ որտեղ նրանք տեսան Մարիամին՝ Հիսուսին գրկած, խոնարհվեցին նրանց առաջ և նվերներ մատուցեցին։

February 26

Փետրվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ

Առաջին մակարդակ

1.  Նատալին ամեն օր նկարազարդում է «ԲԱՐԵԿԵՆԴԱՆ» բառի տառերը: Նա մեկ օրում նկարազարդում է մեկ տառ կամ երկու տառ, եթե նույն տառերն են։ Շաբաթվա ո՞ր օրը Նատալին կավարտի նկարազարդելը, եթե սկսել էր հինգշաբթի օրը։
Հինգշաբթի օրը

2.  Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, իսկ յուրաքանչյուր հարկում կա երեք բնակարան։ Գտեք այդ շենքի 5-րդ հարկի բնակարանների համարների գումարը, եթե բնակարանների համարակալումը սկսվում է համար մեկից և առաջին հարկից։
42


3. Ժաննան իր տիկնիկի համար կարեց շապիկ։ Շապիկի վրա կարեց 7 մեծ և 4 փոքր կոճակ։ Քանի՞  կոճակ անհրաժեշտ կլինի Ժաննային այդպիսի 3 շապիկ կարելու համար։
3 x 7 + 3 x 4 = 33

4.  Նարեկը գումարեց մի քանի թիվ և ստացավ 40: Այդ թվերից մեկը 21-ն էր: Նա 21-ը փոխարինեց 12-ով և նորից գումարեց բոլոր թվերը:  Արդյունքում Նարեկը ի՞նչ թիվ ստացավ։
40 – 21 + 12 = 31

5. Ճամբարի խոհանոցում հերթապահելու համար պետք է ընտրել երկու ճամբարականի։ Շաբաթ օրվա համար հերթապահության թեկնածուներ են Անահիտը, Սուրենը, Գայանեն, Բաբկենը։ Նրանցից քանի՞ եղանակով է հնարավոր ընտրել հերթապահների զույգը։
6 տարբերակ

6. Երեկ Մոնայի ծննդյան տարեդարձն էր։ Վաղը հինգշաբթի է լինելու։ Շաբաթվա ո՞ր օրն էր Մոնայի ծննդյան տարեդարձը։
Երեքշաբթի

7. Մեկ ու կես կիլոգրամ կարտոֆիլը արժի 300 դրամ: Որքա՞ն կարժենա 3 կգ կարտոֆիլը:
600դրամ

8․ Սեղանին դրված է երեք մատիտ՝ դեղին, կանաչ, կապույտ: Դեղին մատիտը երկար է կանաչ մատիտից: Կապույտ մատիտը կարճ է կանաչ մատիտից: Ի՞նչ գույնի է ամենաերկար մատիտը։
դեղին մատիտը

9. Երրորդ դասարանցիները, զույգեր կազմած, գնում են Ագարակ: Առաջին զույգի սովորողներից մեկը շրջվեց և հետևում հաշվեց ևս հինգ զույգ սովորողների: Քանի՞ սովորող էր գնում ագարակ։
12 սովորող

10. Գիրքը ունի 6 թերթ: Քանի՞ թվանշան են օգտագործել գրքի բոլոր էջերը համարակալելու համար, եթե համարակալումը սկսել են 3-ից:
6

Երկրորդ մակարդակ

1.   99999, 9999, 999, ․․․թվերը գրված են ինչ որ օրինաչափությամբ։ Գտեք 999-ից հետո գրված առաջին թիվը։
99

2. Աննան մտապահած թիվը մեծացրեց 20 անգամ, հետո արտադյալը մեծացնելով 20-ով, ստացավ 140։ Գտիր մտապահած թիվը։
6


3. Քանի՞ պիցցա պետք է պատվիրել 12 հոգանոց խմբի համար, եթե յուրաքանչյուր պիցցա 6 կտոր է և խմբի յուրաքանչյուր անդամ ուզում է ուտել երկու կտոր պիցցա։
4

4.Նարեն պահարանում ունի 4 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ կոշիկ պետք է հանի, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է:
5

5. Տակառում կար 48 դույլ ջուր։ Երբ տակառից վերցրին մի քանի դույլ ջուր, այնտեղ մնաց 7 անգամ ավելի շատ ջուր, քան վերցրել էին։ Քանի՞ դույլ ջուր էին վերցրել տակառից։
6

6. Վեց տարի առաջ իմ և պապիկիս տարիքների գումարը 54 էր: Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 2 տարի հետո։

70

7.  Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Նարեկին, որն իր հերթին մի քանի բանան տվեց Գոռին: Նարկեը քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն ուներ հավասար քանակով բանան և խնձոր:
3

8. Պարանի առաջին կտորը երկրորդից երկար է 72 մետրով: Երբ յուրաքանչյուր կտորից կտրեցին 5-ական մետր, պարզվեց, որ առաջին կտորի մնացորդը երկրորդ կտորի մնացորդից 4 անգամ երկար է: Գտեք պարանի կտորների սկզբնական երկարությունների գումարը

130

9. Վաճառողը կշռում էր հաճախորդի ընտրած ապրանքը: Նա կշեռքի մի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա այդ նժարին դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց: Որքա՞ն էր ապրանքի զանգվածը։
1620

10.  Ձիարշավարանում շրջանաձև վազքուղղով նույն կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ սկսեցին վազել 4 ձիեր: Առաջին ձին մեկ շրջանը կատարում էր 10 րոպեում, երկրորդ ձին՝ 12 րոպեում, երրորդ ձին՝ 15 րոպեում, իսկ չորրորդ ձին՝ 20 րոպեում: Վազքը սկսելուց որոշ ժամանակ հետո առաջին անգամ բոլոր ձիերը միասին նորից հայտնվեցին սկզբնակետում: Այդ ժամանակ քանի՞ շրջան էին պտտվել բոլոր ձիերը միասին։

60

February 23

Ջանի Ռոդարի Ջելսոմինոյի արկածները թեստ 3

Թեսթ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.
– Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.
– Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  • Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:
    ան□ամ – անգամ
    եր□ – երբ
    սուր□ – սուրբ
    ավելոր□ – ավելորդ
  • Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

Քաղհան –  քաղ–հան
ակնթարթ – ակն–թարթ

Շրջակայք – շուրջ – կայք

Քմահաճույք – քիմք–հաճ–ույք

  • Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան – սանդուղք      

բ/ սիրուն – գեղեցիկ

գ/ բղավել –  ճչալ

դ/ դաշտ – արտ

  • Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ – պարզ

  • Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով. 

ա/հարևաններ
բ/ ճյուղեր

գ/ ծառեր

դ/ամուսին

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական   

գ/ արևային -գոյական         

դ/  միտք – գոյական

  • Տեքստից ընտրի՛ր չորս  բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:

գեղեցիկ – գեղեցկանալ
որախ – ուրախանալ
չար – չարանալ
կատակ – կատակել

  • Որ՞ն է տրված  նախադասության գործողություն կատարող բառը։


Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին: 


Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն:
Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը:

  • Կետադրի՛ր տեքստում ընդգծված  նախադասությունը:
    Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

  • Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:  

«Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

  • Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:
     Ջելսոմինոյի ձայնից տանձերի թափվելը մարդկանց մի մասը մտածում էր, որ կախարդանք է, իսկ մյուս մասը մտածում էր, որ սուրբ ոգու գործն է։
  • Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

  Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն

February 21

Թվի բաժանելիության հայտանիշները

Առաջադրանքներ

1. 126, 805, 1238,30402, 100, 1269,45890,45650 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։
126, 30402, 1269

 2. 333, 124, 1071,8972,829,2398, 10207, 15692 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։
333, 1071

 3. 240, 100000, 1031, 1004, 20015, 28964, 63984, 58962 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։
240, 100000, 1004, 28964, 63984

 4. 1000, 3685, 4253, 2560, 78954, 45807, 4589, 45865, 4853210 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։
1000, 3685, 2560, 45865, 4853210

5. 2362, 12059, 147560, 2564057, 125638, 15874, 15463 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։
2362, 147560, 125638, 15874,

 6. 100000, 2568, 15760, 154068, 1254000, 1468 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։
100000, 15760, 1254000

7.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք մոգական քառակուսիներ, ինչպես նաև առաջարկեք նոր մաթեմատիկական հնարքներ և բաժանելիության նոր հայտանիշներ:

1. 100006, 4587, 6852, 5249, 9845, 1000003 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։
100006, 4587, 6852, 5249
2. 100507, 37068, 1576004, 1540686, 1254000, 14602 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։
37068, 1576004, 1540687, 14602

February 20

Հ․ Թումանյան «Ոսկու կարասը»

Առաջադրանքներ

  1. Տեքստից գտեք իրար հականիշ երկու զույգ բառեր։
    աղջիկ – տղա, արի – չար
  2. Դեղինով  նշված բառերի համար գրեք հականիշներ։
    ծեր – երիտասարդ
    աղքատ – հարուստ
    լիքը – դատարկ
    վեճը –
    բերի – տանել
    ճշմարիտ – սուտ
    իմաստուն – տգետ
  3. Մոխրագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք, դրանց արմատներով նոր բառեր կազմեք։
    հողագործ – հող – ա – գործ, վարելահող, անգործ
    հողատիրոջ – հող – ա – տեր – ոջ, հողատու, տիրազուրկ
    թագավոր – թագ – ավոր, թագուհի
    անգետ – ան – գետ, գիտունիկ
    բացատրություն – բաց – ա – տուր – ություն, բացեիբաց,
  4. Ի՞նչ է սովորեցնում մեզ հեքիաթը։
    Այս հեքիաթը մեջ սովորեցնում է, որ պետք է լինել բարի և զիջող, ոչ թե չար և ագահ։
  5. Հեքիաթի ասելիքին համապատասխան մտածեք փոքր պատմություն, որն առանձին նյութով դրեք և հղումով բերեք առաջադրանքների մեջ դրեք։
    https://annavelicyan.edublogs.org/2023/02/28/%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/
  6. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։
    Հողագործն ու հողատերը բարի էին և զիջող, իսկ թագավորը չար ու ագահ։
  7. Հեքիաթը բաժանեք մասերի և վերնագրեք մասերը։
    1. Արդար գյուղացիները
    2. Ագահ թագա որը
February 19

Ռուբինյան արքայատոհմ

11-14-րդ դարերում Միջերկրական ծովի հյուսիսարևելյան մերձափնյա հատվածում՝ Կիլիկիայում, հիմնադրվեց և զարգացավ հայոց միջնադարյան վերջին պետականությունը:

Ռուբինյան իշխաններն այնտեղ հիմնադրեցին Կիլիկան թագավորությունը: Ռուբինյան իշխանները կործանված Բագրատունիների թագավորության օրոք իշխանի տիտղոս էին ունեցել, և, տեղափոխվելով Կիլիկիա, հիմնեցին նոր թագավորությունը:

Ռուբինյանների արքայատոհմի հիմնադիրը Ռուբեն 1-ին իշխանն էր: Նրան հաջորդեց Կոստանդին 1-ը (1095-1100), Թորոս 1-ը (1100-1129) և Լևոն 1-ը (1129-1137): Այդ տարիներին Կիլիկիան Հայաստանը մեծ զարգացում ապրեց:

Որպես թագավոր օծված առաջին Կիլիկիան արքան  դարձավ Լևոն 2-րդը: Վերջինս արու զավակ չուներ, և այդ պատճառով նրա գահը ժառանգեց դուստրը՝ Զաբելը, ինչից հետո գահն անցավ Հեթումյաններին: