March 29

Փոքրիկ ձկնորսը

Շատ տարիներ առաջ Ճապոնիայում ապրում էր Ուրաշիմա անունով մի ձկնորս։ Նա մի կրիա բռնեց, որին էլի ջուրը գցեց։ Հետո ջրից դուրս եկավ մի աղջիկ և նրան ասաց, որ իր հայրը ծովի թագավորն է, իսկ այդ կրիան ինքն էր ու եկել էր փորձելու տղային։ Նա առաջարկեց տղային ամուսնանալ իր հետ և բախտավոր ապրել։ Նա համաձայնվեց և նրանք գնացին ապրելու ծովի հատակում, որտեղ ամեն ինչ ոսկուց էր։ Նրանք ապրում էին երջանիկ, սակայն Ուրաշիմանկարոտում էր երկիրն ու հարազատներին։ Երեք տարի ապրելուց հետո, նա որոշում է գնալ իր տուն և տեսնել ծնողներին ու հարազատներին։ Աղջիկը՝ Սեն–Նինին դեմ էր, բայց որոշեց թողնել և նրան տվեց մի տուփ ու խորհուրդ տվեց չբացել, որովհետև եթե բացեց, ապա էլ երբեք չի վերադառնա աղջկա մոտ։ Ուրաշիման գալով իրենց գյուղ, տեսավ, որ շատ բան է փոխվել և իևենց տունն էլ չկա։ Անցորդներից մեկին հարցրեց, թե որտե՞ղ է Ուրաշիմայի տունը։ Անցորդ ծերունին պատմեց, որ լսել է թե հարյուրավոր տարիներ առաջ մի տղա է եղել, որը գնացել է ծով և էլ չի վերադարձել։ Այդ ժամանակ Ուրաշիման հասկացավ, որ ծովում ապրած յուրաքանչյուր օրը հավասար է երկրի մեկ տարուն։ Նա որոշեց հետ գնալ ծով, սակայն չգիտեր թե ինչպես։ Որոշեց բացել տուփը և գտնել ճանապարհը։ Տուփից դուրս եկավ մի ամպիկ, որը ծուխ դարձավ և գնաց դեպի ծով։ Այդ ժաման նա հիշեց աղջկա խոսքը, բայց արդեն ուշ էր։ Նրա ուժը կորավ, միանգամից դարձավ ծերունի և մեռած ընկավ ափին։ Տուփի մեջ պահված էր ջահելության գաղտնիքը, որը նա կորցրեց։Մինչև հիմա Ճապոնիայիում բոլորը հիշում են այս պատմությունը և սիրում, քանի որ տղան այդ ճոխ աշխարհը թողեց և գնաց իր հարազատներին տեսնելու։

March 29

Թեսթ 6 Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

 Բայց մենք (հասկանաում ենք), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչում են) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշեցի) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենում եմ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    եղբայր
    հարյուր
    պատմվածք
    հեքիաթ

2. Ի՞նչ է նշանակում  երևակայել բառը.

       ա/ պատկերացնել
       բ/ շինել
       գ/ պատրաստել
        դ/ կառուցել

 3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
       ա/ գեղեցիկ – սիրուն 
       բ/ շատ – բազմաթիվ                   
       գ/կախարդական – դյութական

       դ/ մեծ – հսկա

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

      ա/ սիրտ – պարզ

       բ/ բարեկամ – բարդ

      գ/ գեղեցկություն – պարզ

       դ/ անգետ – ածանցավոր

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/ խաղեր

       բ/ պատուհաններ

       գ/ թվեր

       դ/ իշխան

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

      ա/ գեղեցիկ – ածական

      բ/ տխուր – գոյական

      գ/ գառնուկ – գոյական

      դ/ մոլորակ – գոյական

 7. Փակագծերում  նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:


8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

     Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:
      ենթակա   Իշխանիկը

      ստորոգյալ   ապրում էր

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Մեծահասակները թվեր շատ են սիրում:
Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛:
11. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:
Մեծահասակները թվեր շատ են սիրում:

12. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:
Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը։

13. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

       ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

        բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

       գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

       դ/հեղինակի սիրտը ճմլվում էր

14. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

      ա/ ճիշտ հարցեր էին տալիս

       բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

      գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

      դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին
15. Դու՛րս գրիր  այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան  և  ներեն մեծերին:
Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

March 29

Գոյական

1. Առանձնացրեք գոյականները։

Աշխատելով, աշխատանք, հիշողություն, մազեր, հոգիներ, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչ, խոսք, վազելով, վազք, սեղան, անտառ, խոսում, գոռում, մեծանում, խոսք, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի:

Աշխատանք, մազեր, հոգիներ, գեղեցկություն, գրիչ, վազք, սեղան, անտառ։

2. Եզակի գոյականները դարձրեք հոգնակի։

Գիրք-գրքեր

Սիրտ-սրտեր

Գազան-գազաններ

Մեխ-մեխեր

Կարիճ-կարիճներ

Շուն-շներ

Մեքենա-մեքենաներ

Նստարան-նստարաններ

Տուն-տներ

Սեղան-սեղաններ

Հայ-հայեր

3․ Դուրս գրեք հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրեք հոգակիի վերջավորությունը:

Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ: 

մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ: 
 

4․ Բառերը դարձրեք հոգնակի և խմբավորեք

Դաս, գրիչ, լուր, քար, հիշողություն, տետր, վագր, տղա, արկղ, ցուցատախտակ, կողմնացույց, հուշ, մազ, լեզու, կակաչ, փայտ, սունկ, աչք:

ԵՐ-ով ավարտվողներՆԵՐ-ով ավարտվողներ
Դասեր,լուրեր,քարեր,տետրեր,վագրեր,Գրիչներ,հիշողություններ,տղաներ,արկղներ, 
Կողմնացույց, հուշեր,մազեր, փայտեր,սնկեր,աչքեր։ցուցատախտակներ,լեզուներ,կակաչներ,
  
March 29

Չախչախ թագավորը: Հ. Թումանյան մաս 2

Առաջադրանքնե

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, գրեք և սովորեք:

ակն-աչք

խնամախոս-հարսնքվոր

նժույգ-ձի

շշկլված-շփոտված

  կողոպտեցին-թալանեցին

  1. Կապույտով նշված բարդ բառերից յուրաքանչյուրի արմատներով կազմել մեկական բարդ բառ, ընդամենը՝ 4 բառ:

ջաղացպան – ջաղաց + պահող, ջաղացատեր, այգեպան
աչքալուս – աչք + լույս, աչքաբաց, լուսատու:

  1. Կանաչով նշված դարձվածքի իմաստները բացատրել:

բերանը բաց – զարմացած
միտք է անում – մտածում է:

  1. Ինչ հնարամտություն է բանեցնում աղվսը, որ ջաղացպանին թագավորական շորերով ու կառքով ապահովի։

Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի:

  1. Ինչո՞ւ էր ջաղացպանը հարսանիքին նստել և ոչինչ չէր ուտում։

Ջաղացպանը ոչինչ չէր ուտում, քանի որ նա չգիտեր, թե ինչից սկսեր և չգիտեր ոնց է պետք ուտել։

  1. Արդյո՞ք աղվեսն ջաղացպանի լավության տակից դուրս եկավ։ Պատասխանը հիմնավորեք։

Աղվեսը իր խորամանկությամբ հարստացրեց Ջաղացպանին և ամուսնացրեց թագավորի աղջկա հետ:

  1. Մուգ կարմիրով նշված նախադասության կոչակնն ու նրա լրացումը գտնել, դրանց դիրքը փոխել՝ դնելով սկզբում, մեջտեղում և կետադրել:

— Աղվե′ս ախպեր  ինչո՞ւ չի ուտում, — հարցնում է թագավորը։

աղվես-կոչական

ախպեր-լրացում

Թագավորը հարցնում է,-Աղվե′ս ախպերինչո՞ւ չի ուտում:

Թագավորը հարցնում է, ինչու՞ չի ուտում,աղվե՝ս ախպեր:

March 29

Թեսթ7

Փոքրիկ իշխանը (հատված)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսնավ իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

– Սա ի՞նչ առարկա է:

– Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

 Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

– Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

– Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

– Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

 – Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

 Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

 – Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

 – Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա ընկավ երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

– Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

 – Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

– Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան կապես: Ցից էլ կտամ:

– Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

 – Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

– Բայց ո՞ւր կարող է գնալ:

– Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

– Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ տխրեց, հետո շարունակեց.

– Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

       ա/ չընդհատվող   

       բ/ ընդհանուր

      գ/ընդհանրապես

      դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
Թավ – նոսր, լերկ, նուրբ, բարակ
պարզ – պղտոր, մութ, խառնակ, ամպոտ, բարդ
գեղեցիկ – տգեղ, անճոռնի
երկար – կարճ, հակիրճ, սեղմ
ուղիղ – ծուռ, կոր, կեռ, խորդուբորդ, դարուփոս, սխալ։

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

      ա/ մեղմորեն – ածանցավոր

       բ/ ինքնաթիռ – բարդ

      գ/ մանչուկ – ածանցավոր

      դ/ տուն – ածանցավոր: Պարզ

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

      ա/ հարց – հարցեր

      բ/ նկար – նկարներ

       գ/ գառ – գառներ

       դ/ մոլորակ – մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

    Ո՞րն  է  սխալ.

     ա/երկար – ածական

     բ/ մոլորակ – գոյական

      գ/ ինքնաթիռ – գոյական

      դ/ փոքրիկ – գոյական Ածական

7. Դու՛րս  գրիր այն նախադասությունները, որոնցում առկա են փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

    Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
     ենթակա        Նա

     ստորոգյալ   օրորում էր:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :
Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:

11. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ:

12. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

      ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

      բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

      գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

       դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

13. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
Նա հարցրեց։
— Սա ի՞նչ առարկա է։

14. Հեղինակի կարծիքով ̀  ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.

– Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան կապես: Ցից էլ կտամ:

– Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

 – Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

– Բայց ո՞ւր կարող է գնալ:

– Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

– Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ տխրեց, հետո շարունակեց.

– Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

15. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:
Միշտ չէ, որ հարթ ճանապարհները տանում են լավ տեղ, պետք է հաղթահարել խոչընդոտներ։

March 21

Весна

Я люблю весеннее чириканье воробьёв. Когда солнышко пригревает землю, на крышах домов, на деревьях, возле луж начинают громко чирикать воробьи. Под крышей каменного или деревянного дома они устраивают свои гнёзда. Птенцов своих воробьи старательно кормят и храбро защищают от опасности. Человека воробьи не боятся, прыгают под ногами прохожих, смело скачут по улицам, по которым проезжают машины. Поймать воробья — дело нелёгкое. Приметливые, умные и осторожные, они редко попадают в лапы кошек, потому что быстро замечают
опасность.

Вопросы

Как воробьи встречают приход весны?
Воробьи начинают громко чирикать.
Где воробьи устраивают свои гнёзда?
Под крышей каменного или деревянного дома воробьи устраивают свои гнёзда.
Как воробьи относятся к своим птенцам?
Птенцов своих воробьи старательно кормят и храбро защищают от опасности.

Множественное число
кто? мы вы они
кого? нас вас их
кому? нам вам им
кого? нас вас их
кем? нами вами ими
о ком? о нас о вас о них

Составь предложения / мы, вы, они, нас, вас, их, о нас, нам, вам, о нас/.

Например: Мы вчера ходили в кино.
Вы мне дали золотое кольцо.
Они рассказали нам о своем доме.
Нас никто не жалел.
Вы болеете за нас – мы болеем за вас
Больше их никто не видел.
О нас думают плохо лишь те, кто хуже нас.
Вам никто не звонил.

March 21

Թվի մաս գտնելը և թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը

Թվի մաս գտնելը  և  թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը

Թվի մաս գտնելը: 

Օրինակ՝ 24-ի   մասը գտնելու համար  24։8‧1=3։

33333333

Թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը։

Օրինակ՝ Գտիր այն թիվը, որի    մասը 50  է։

5050

Դրա   համար  50‧2։1=100:

Օրինակ՝ Հաշվիր հատվածի երկարությունը՝ գիտենալով, որ նրա  մասը 6սմ է։

           6սմ                          6սմ                     

6սմ ‧2=12սմ։

Առաջադրանքներ

  • Հաշվիր

30-ի    մասը:

     164-ի    մասը:

      3000-ի     մասը:

  • Գտիր այն թիվը, որի

 մասը 20 է:
20 : 1 x 4 = 80

 մասը 12 է:
12 : 1 x 8 = 96

 մասը 16 է:
16 : 1 x 10 = 160

 մասը 1 է:
1 : 1 x 4 = 40 

 մասը 30  է:
30 : 1 x 2 = 60

 մասը 164 է:
164 : 1 x 4 = 656

 մասը  3000  է: 
3000 : 1 x 100 = 300000

  • Հաշվիր

120-ի    մասը:
120 : 6 x 5 = 100
104-ի    մասը:
104 : 4 x 3 = 78
300-ի     մասը:
300 : 100 x 7 = 21

  • Գտիր այն թիվը, որի

 մասը 20 է:
20 : 4 x 5 = 25

 մասը 12 է:
12 : 3 x 8 = 32

 մասը 16 է:
16 : 8 x 10 = 20

 մասը 1 է:
1 x 40 : 5 = 8

 մասը 30  է:
30 : 3 x 2 = 20

 մասը 164 է:
164 : 4 x 5 = 41 x 5 = 205

 մասը  3000  է: 

3000 : 3 x 100 = 1000000

  • Թվի 1/4 մասը 60 է։ Ո՞րն է այդ   թիվը։
    60 : 1 x 4 = 240

  • Անահիտը գնել էր  800գ  շաքարավազ, որի  մասն օգտագործեց  թխվածքաբլիթ պատրաստելու համար։ Որքա՞ն  շաքարավազ օգտագործեց  թխվածքաբլիթի  համար։
    800 : 2 x 1 = 400գ

  • Դավիթը տնից  դպրոց հասնելու համար պետք է անցնի  500մ ճանապարհ։ Ճանապարհի   մասը անցնելուց  հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու։
    500 : 5 x 1 = 100
    500 – 100 = 400
  • Թվի 1/2 մասը հավասար է 40-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/8 մասը:
    40 : 1 x 2 = 80
    80 : 8 x 1 = 10

  • Ամբողջ ճանապարհի 4/ 9 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։
    5/9

  • Ամբողջ ճանապարհի 2/ 5 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։
    3/5

  • Սիրելի սովորողներ, այժմ  ինքներդ  կազմեք  նմանատիպ խնդիրներ։
    1. Ամբողջ ճանապարհի 2/ 10 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։
    8/10

    2. Թվի 2/5 մասը հավասար է 40-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/10 մասը:
    40 : 2 x 5 = 100
    100 : 10 x 1 = 10
March 21

Լեզվաական աշխատանք գոյականի հոլովումը

Գոյականի հոլովումը

Հայերենը ունի 7 հոլով:

Ուղղական ով, ինչ- տղա, սեղան

Սեռական ում, ինչի-տղայի, սեղանի

Տրական ում, ինչին-տղային, սեղանին

Հայցական ում, ինչը-տղային, սեղանը

Բացառական ումից, ինչից-տղայից, սեղանից

Գործիական ումով, ինչով-տղայով, սեղանով

Ներգոյական ում մեջ, ինչի մեջ կամ ինչում-տղայի մեջ, սեղանի մեջ կամ սեղանում



Ուղղական ով, ինչ – սեղան, քաղաք, գիրք, քար, տուն, մազ

Սեռական ում, ինչի – սեղանի, քաղաքի, գրքի, քարի, տան, մազի

Տրական ում, ինչին – սեղանին, քաղաքին, գրքին, քարին, տանը, մազին
Հայցական ում, ինչը –  սեղանը, քաղաքը, գիրքը, քարը, տունը, մազը

Բացառական ումից, ինչից – սեղանից, քաղաքից, գրքից, քարից, տնից, մազից Գործիական ումով, ինչով  –  սեղանով, քաղաքով, գրքով, քարով, տնով, մազով