February 3

Ջանի Ռոդարի տարօրինակ հարցեր թեսթ 1

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբո□ջ-ամբողջ
    ան□ամ-անգամ
    եր□եք-երբեք
    դար□ավ-դարձավ
  2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած
    բ/կամակոր   
    գ/հակառակ կողմով
    դ/բոլորին հակառակ

    3. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    Վատն-լավն
    սովորական-անսովոր
    պարզ-պխտոր
    երկար-կարճ

    4. Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը      

բ/ հարցերին                          

գ/ դարակները                       

դ/ խրճիթ    

6. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:
Ո՞վ-տղա
ովքե՞ր-մարդիկ
ինչպիսի՞- զարմանալի
ինչպիսի՞- երկար

7. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

ա/ձանձրացնում է 
ձանձրացնել
բ/չէր կարողանում
չկարողանալ           
գ/դնեն         
դնել                         
դ/դարձավ        
դառնալ

8. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:

ենթակա

ստորոգյալ

9. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

10.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
Գիրք


11. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
Նա շատ հետաքրքրասեր էր։

12. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր

դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս


13. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր:

14. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
1. Ինչո՞ւ բանալի դուռ ունի։
Որովհետև դուռը բանալիով փակում են։

2. Ինչո՞ւ կափարիչը շիշ ունի։
Որովհետև շիշը կափարիչով փակում են։

3. Ինչո՞ւ միջուկ գրիչ ունի։
Որպեսզի գրիչով գրեն։

15. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր:
1. Ինչո՞ւ դեմքն աչք ունի։
2. Ինչո՞ւ ջուրը անձրև ունի։
3. Ինչո՞ւ րոպեն ժամ ունի։