Հ․ Թումանյան Տերն ու ծառան
Առաջադրանքներ
- Դեղինով նշված դարձվածքները դուրս գրեք և բացատրեք։
Պայմանը կապում-պայմանավորվում
մութն ընկնի – մթնի
դառն ու դատարկ վերադառնում-որևէ արդյունքի չհասած, ձեռնունայն
օրը ճաշ է դառնում – կեսօր
տունը պահել – գումար վաստակեն, հոգան կարիքները
ծառա մտնել – ծառայել
գլուխը վեր է քաշում – վեր է նայում
2.Մոխրագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք։ Վեր, ան, դժ, ուհի, ություն ածանցներից յուրաքանչյուրով կազմեք 3-ական պարզ ածանցավոր բառ։
Ուժասպառ-ուժերը սպառված
Հուսահատված-հույսը հատված
Անաստված-ան–Աստված
Խորամանկություն-խորամանկ–ություն
Վերադառնում- վեր–ա–դառնում
Ան-անհույս, անկոտրուն, անմեղ։
Դժ-դժգոհ, դժվար, դժգույն։
Ուհի-գեղեցկուհի, նկարչուհի, ոսուցչուհի։
Ություն-լավություն, գրականություն, ընկերություն։
Վեր-վերստին, վերացական, վերջույթ։
3. Հեքիաթի եղբայրներին համեմատեք «Խելոքն ու հիմարը» հեքիաթի եղբայրների հետ։
Այս հեքիաթի եղաբայրները բարի, միմյանց օգնող, համերաշխ էին, իսկ <<Խելոքն ու հիմարը>> հեքիաթի եղբայրները՝ շահագործող, վատը կամեցող էին։
4. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։
Հեքիաթի եղբայրները իրար հարգում և սիրում էին, ևմիմյանց օգնող էին, իսկ հարուստը չար, ագահ, խորամանկ և միամիտ։
5. Հետևյալ բառերն օգտագործեք նախադասությունների մեջ՝ անօգուտ, ոզնի, վայրէջք, մանրէ, գոմեշ, անորակ, օրեցօր, բնօրրան, Ամանոր, վոլեյբոլ, Վոլոդիա, Ոդիսևս։
Նրա կատարած աշխատանքն անօգուտեր։
Օձը, տեսնելով ոզնուն, փախավ։
Ինքնաթիռը վթարային վայրէջք կատարեց։
Մարդու օրգանիզմում առաջանում են մանրէներ։
Գոմեշի մածունը այնքան համով է։
Խանութներում անորակ ապրանք են վաճառում։
Գարնանը օրեցօր օրերն ավելի են երկարում։
Նկարիչը կտավին պատկերում է իր բնօրրանը։
Ամանորը գալիս է, պետք է պատրաստվենք։
Վոլեյբոլն իմ սիրելի սպորտաձևն է։
Վոլոդիան հյուր է եկել Ռուսաստանից։
Ոդիսևս մասնակցել է Տրոյայի պատերազմին։
Առասպել Սևանա լճի մասին

Աշխարհի խոշոր բարձրադիր լճերից մեկը Հայոց աշխարհի կապտաչյա գեղեցկուհին` Սևանն է, որ հնում կոչվել է նաև Գեղամա ծովակ` Գեղամա լեռների բարձրադիր գրկում գտնվելու համար: Այն ծովի մակարդակից մոտավորապես 1800-2000 մետր բարձրության վրա է , գտնվում է Գեղարքունիքի մարզում: Սևանա լիճն ունի քաղցրահամ ջուր, այն բաղկացած է երկու մասին՝ մեծ Սևան և փոքր Սևան: Լիճն օրվա ընթացքում անընդհատ փոխում էր գույնը` շողալով թանկարժեք ադամանդի բազմագույն երանգներով: Այն հատվածներում,որտեղ կապտականաչը ավելի մուգ երանգով է , այդ հատվածում ավելի խորն է:
Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը:
Իսկ մեկ ուրիշ զրույց պատմում է, որ շատ հին ժամանակներում չքնաղ ու կապուտաչ մի գեղագանգուր ու քաջ հսկա էր ապրում: Նա առավոտյան վաղ արթնանում էր, վերցնում էր իր մեծ նիզակն ու մտնում լիճը: Նա քաջ լողորդ էր և օրվա մեծ մասն անց էր կացնում լճի ջրի մեջ: Այդ հսկան` Սևանը, հսկում էր ամենուր և անսպասելի հայտնվում էր այն ափերում, որտեղ թշնամի էր երևում: Եվ նրա անվրեպ նիզակն անմիջապես վնասազերծում էր թշնամուն, որը կա՛մ խեղդվում էր լճում, կա՛մ էլ մազապուրծ փախչում էր: Հենց այս հայկազուն հսկայի անունով էլ լիճը կոչվեց «Սևան»:
Գոյություն ունի լճի անվանման ծագման ևս մեկ ավանդություն․
- Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի/ սկզբնակետ, որտեղից բխում է աղբյուրը/ մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։
Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։