December 8

Հրեշտակն այցելում է Մարիամին

Մարիամը ապրում էր Նազարեթ քացաքում։ Նա նշանված էր Հովսեփի հետ, և շուտով նրանք պետք է ամուսնանային։ Մի օր, երբ Մարիամը միայնակ էր, նրան հայտնվեց Ասծու հրեշտակը՝ Գաբրիելը։ Մարիամը, հրեշտակին տեսնելով, շփոթվեց։ Հրեշտակը ասաց. մի վախեցիր Մարիամ։ Ուրախացիր, որովհետև դու որդի կունենաս և նրա անունը կդնես Հիսուս։ Նա մեծ կլինի և Աստծո Որդի կկոչվի։ Մարիամը շատ զարմացավ։ Հրեշտակն նրան ասաց, որ Սուրբ հոգին կգա և Աստված հրաշք կգործի։ Այդ ժամանակ Մարիամը հուզված ասաց հրեշտակին, որ թող լինի այնպես, ինչպես Աստված է կամենում։ Եվ հրեշտակը հեռացավ։


Posted December 8, 2022 by annavelicyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*