December 9

Փորձ- Մեզ սնող հողը

Մենք բնագիտության դասին կատարել էնք հողի հետ փորձեր։ Վերցրել ենք մի տարա, մեջը լցրել ենք ջուր։ Այնուհետև ավելացրել ենք մի փոքր գունդ հող։ Երբ հողը ավելացրեցինք, անմիջապես նկատեցինք, պղպջակները բարձրացան վերև։ Դա վկայում է այն մասին, որ հողի մեջ օդ կա։ Հետո նկատեցինք, որ հողը իջնում է ցած և ջրի երեսին մնում են բույսերի մնացորդները։ Դա էլ վկայում է հողում հումուսի առկայությունը։ Դրանից հետո խառնեցինք ջուրը, անմիջապես ջրի գույնը փոխվեց։ Դա էլ վկայում է հողի մեջ կավի առկայությունը։ Այս փորձից մենք հասկացանք և տեսանք, թե ինչ կա հողի մեջ։ Հետո Ընկեր Շուշանը մեզ պատմեց բույսերի մասին։ Խոսեց գունանյութի մասին։ Նա մեզ ասաց, որ բոլոր բույսերի մեջ կա գունանյութ և ինչպիսին որ գունանյութն է, այդպիսին նրա ծաղկի գույնն է։


Posted December 9, 2022 by annavelicyan in category Բնագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*