October 28

Ընթերցանություն

Աշխարhի արարումը

Սկզբում մութ էր, և ոչինչ չէր երևում։ Եվ Աստված ասաց « թող լույս լինի»։ Շողաց պայծառ լույսը։ Երբ լույս եղավ Աստված ստեղծեց երկիրը և երկինք՝ ծովերով, դաշտերով ու լեռներով։ Հետո Աստված երկիրը լցրեց ծառերով, ծաղիկներով, բույսերով և դրանց մեջ քայլող ու թռչող կենդանիներ։ Իսկ ծովի մեջ լողում էին ձկները։ Հետո Աստված ստեղծեց Ադամին ու Եվային և այդպես ստեղծվեց առաջին ընտանիքը։

Նոյան տապան

Շատ երկար ժամանակ Աստված երկնքից տեսնում էր թե իր ստեղծած մարդիկ ինչքան վատ են վերաբերվում միմիանց, ինչպես են աղտոտում բնությունը և վնասում կենդանիներին։ Նա շատ է տխրում, երբ մարդիկ այսպես են վերաբերվում։ Աստված որոշեց քառասուն օր ջրհեղեղ անել։ Նա մարդկանց միջից ընտրեց Նոյին ու ասաց, որ նա պատրաստի մի մեծ նավ ։ Հետո վերցնի նրա ընտանիքին և բոլոր տեսակի ընտանի կենդանիներից յոթական տեսակ, իսկ վայրի կենդանիներից մեկական։


Աստված օրհնում է Աբրահամի ընտանիքը

Մի մարդ է լինում, անունը Աբրահամ։ Նա շատ բարի էր և Աստված նրան շատ կենդանիներ էր տվել։ Սակայն նա երեխաներ չուներ։ Մի օր Աստված նրան ասեց, որ հաշվի երկնքի աստղերը, որովհետև նրա սերունդը այդքան շատ է լինելու և ինքը ազգի նախահայր է լինելու։ Որոշ ժամանակ անց Աբրահամը տղա ունեցավ և անունը Իսահակ դրեցին։

Երկու եղբայրները

Եսավը և Հակոբը եղբայրներ էին, Եսավը լավ որսորդ էր, իսկ Հակոբը՝ հովիվ։ Եսավը մեծ եղբայրն էր, դրա համար Հակոբը պետք է լսեր նրան և օգներ։ Մի օր Եսավը հոգնած տուն եկավ և խնդրեց փոքր եղբորից ուտելիք։ Հակոբը դրա դիմաց Եսավից պահանջեց նրա ավագության իրավունքը։ Այդ պատճառով նրանք վիճեցին և հեռացան։ Տարիներ հետո Հակոբը հասկացավ իր սխալը և ներում խնդրեց Եսավից։

Հովսեփը փրկում է իր եղբայրներին

Հովսեփն ուներ տասնմեկ եղբայր, սակայն ամենաշատը հայրը սիրում էր Հովսեփին։ Եղբայրները նախանձում էին նրան և Հովսեփին վաճառեցին Եգիպտոս գնացող օտարներին և հորն ասեցին, որ նրան առյուծն է կերել։ Տարիներ հետո Հովսեփը Եգիպտոսում մեծ պաշոնյա դարձավ։ Նա շատ բերք և ցորեն հավաքեց։ Մի օր սով սկսվեց և Հովսեփը սկսեց ցորենը վաճառել։ Նրա եղբայրները եկան ցորեն գնելու և չճանաչեցին Հովսեփին, իսկ նա ճանաչեց և ներեց եղբայրներին։ Նա բոլորին կանչեց իր երկիր՝ միասին ապրելու։ Բոլորը տեղափոխվեցին Եգիպտոսում բնակվելու։

Մովսեսը ճեղքում է Կարմիր ծովը

Մի չար թագավոր կար, որը տանջում էր ժողովրդին։ Դա տեսնում է Մովսես անունով տղան, ում Աստված ասում է, որ պետք է մարդկանց ազատես չար թագավորից և տանես այլ երկիր։ Սկզբում թագավորը արգելեց, սակայն Մովսեսը կարողացավ ժողովրդին հանել այդ երկրից; Երբ նրանք հասան Կարմիր ծով, տեսան, որ թագավորի զորքը հետևում է իրենց։ Այդ ժամանակ Մովսեսը ձեռքի գավազանը մեկնեց դեպի ծովը և այն բացվեց ու ճանապարհ դարձավ անցնելու համար։ Բոլորն անցան և ծովը նորից միացավ և թագավորը իր զորքի հետ մնաց ջրի տակ։ Մովսեսը իր ժողովրդի հետ փրկվեց և գնաց դեպի իր նոր հայրենիք։

Հեսուն հաղթում է

Մովսեսը շատ էր մեծացել և չէր կարողանում առաջնորդել ժողովրդին։ Նա Հեսու անունով մի ուժեղ երիտասարդի խնդրեց առաջնորդել իրենց դեպի նոր հայրենիք։ Նրանք տեսան մի քաղաք, որը շատ մեծ պարիապ ուներ։ Աստված ասաց, որ ժողովուրդը պետք է վեց օր պտտվեն քաղաքի շուրջը և քահանաները շեփորով ուղեկցեն նրանց, իսկ յոթերորդ օրը այնպես բարձր շեփորահարեցին, որ պարիսպները քանդվեցին և մտան Երիքով քաղաք։ Այնուհետև Հեսուն քաղաքը բաժանեց տասներկու ցեղերի, որպեսզի բոլորն ապրեն այդ նոր երկրում։

Դավիթն ու Իսահակը

Դավիթ անունով մի ուժեղ հովիվ կար։ Նա տան ամենափոքրն էր; Մի օր հայրը Դավիթին ուղարկում է հաց տանել եղբայրներին կռվի դաշտ։ Դավիթը այնտեղ տեսավ Գողիաթին, ումից բոլորը վախենում էին և Դավիթը ասաց, որ ինքը կկռվի նրա հետ; Գողիաթը, տեսնելով Դավիթին, ծիծաղեց; Սակայն Դավիթը պարսատիկով այնպես խփեց, որ Գողիաթը ընկավ գետնին և հաղթեց նրան։ Դավիթը դարձավ Հրեաստանի թագավորը։


Posted October 28, 2022 by annavelicyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*