September 29

27.09-30.09

Textbook: Starlight 4 / Part 1/ 4_ays1_bDownload 

Audio book

Lesson 1

Page 5, ex. 6/ Textbook: Starlight 4 / Part 1/ 4_ays1_bDownload

Describing People’s Appearance and Personality/Նկարագրում ենք մարդկանց արտաքինը (ինչ տեսք ունեն) և անհատականությունը (ինչպիսին են, ինչ բնավորություն ունեն)

What does he look like?-Ինչպիսի՞ արտաքին տեսք ունի նա:

What is he like? Ինչպիսի՞ն է նա

Polite-քաղաքավարի

cheerful-ուրախ

shy-ամաչկոտ

hardworking-աշխատասեր

lazy-ծույլ

helpful-օգտակար, օգնող, պատրաստ օգնելու


September 29

Հայերենի հնչյունական համակարգը

Տառ և հնչյուն

Գործնական աշխատանք 1. Հաշվել նշված բառերի տառերի և հնչյունների քանակը՝
երգ – 3 տառ, 4 հնչյուն
որդի – 4 տառ, 5 հնչյուն
սղոց – 4 տառ, 5 հնչյուն
հոգի – 4 տառ, 4 հնչյուն
ովքեր – 5 տառ, 5 հնչյուն
ես – 2 տառ, 3 հնչյուն
ենք – 3 տառ, 3 հնչյուն
մորեղբայր – 8 տառ, 9 հնչյուն
Երևան – 5 տառ, 7 հնչյուն
բարև – 4 տառ, 5 հնչյուն
տերև – 4 տառ, 5 հնչյուն
գնդակ – 5 տառ, 6 հնչյուն
հիշել – 5 տառ, 5 հնչյուն

Գործնական աշխատանք 2. Գրեք թե բառերը քանի հնչյուն և քանի տառ ունեն՝
ոզնի – 4 տառ, 5 հնչյուն
մորաքույր – 8 տառ, 8նչյուն
ամենաերկար – 10տառ, 11 հնչյուն
հնդկահավ – 8 տառ, 9 հնչյուն
երազանք – 8 տառ, 9 հնչյուն
որսորդ – 6 տառ, 7 հնչյուն
ամենաորակյալ – 12 տառ, 13 հնչյուն
եղևնի – 5 տառ, 7 հնչյուն
եվրոպական – 9 տառ, 10 հնչյուն
ամերիկական – 10 տառ, 10 հնչյուն

Գործնական աշխատանք 3. Գրեք բառեր, որոնք սկսվեն Ո կամ Ե տառով, հաշվեք դրանց հնչյունների և տառերի քանակը, եթե տառերն ու հնչյունները քանակով չեն համապատասխանում գրավոր բացատրեք պատճառը:

ոտք – 3 տառ, 4 հնչյուն
ոզնի – 4 տառ, 5 հնչյուն
որդի – 4 տառ, 5 հնչյուն
որդ – 3 տառ, 4 հնչյուն
ով – 2 տառ, 2 հնչյուն

եղևնի – 5 տառ, 7 հնչյուն
երթուղային – 9 տառ, 10 հնչյուն
երդիկ – 5 տառ, 6 հնչյուն
երշիկ – 5 տառ, 6 հնչյուն
եռալ – 4 տառ, 5 հնչյուն
Ո և Ե տառերը լսվում են որպես Ե-յէ ու ո-վօ։

September 29

ԻՆՔՆԱՍՏՈՒԳՈՒՄ

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    4  է,  տասնավորը՝   9,  հազարավորը՝ 2   է,    իսկ տասհազարավորը՝ 6։
    62094
  2. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։
    100
  3. 9455 > 94.5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
    9455 > 9415
  4.  Թվերը դասավորեք նվազման կարգով․
    569, 1586, 37, 39, 1568, 56983, 1, 3, 19, 100005
    100.005, 56983,1586,1568,569, 39,37,19,3,1:
  5. 21 թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։
    11
    10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20,
  6. 433-ին աջից կցագրել են 4 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    4334 – 433 = 3901
  7. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 1 թվանշանը։
    120 – 20 = 100
  8. Համեմատի՛ր.
    34505 < 34805
  9.  Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով՝
    8·1000 + 4 · 10 + 5 · 1 = 8045
  10. 49352 թիվը ներկայացրու կարգային միավորների
    գումարի տեսքով։
    49352 = 4 x 10000 + 9 x 1000 + 3 x 100 + 5 x 10 + 2 x 1


Իմ աշխատանքը գնահատում եմ գերազանց։

September 29

Արամազդ

download


Ինչպես վկայում են Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու պատմությունները, Հայաստանում պանթեոնի գլուխ կանգնած էր Արամազդը, իբրև գերագույն աստված, ով ըստ դիցաբանության բոլոր աստվածների հայրն էր, երկնքի և երկրի արարիչը:

Մեր նախնիները հեթանոսական այս աստծուն հիշատակում են որպես հունական աստված, նրան կոչում են «Դիոս»:Արամազդի գլխավոր մեհյանը գտնվում էր Մեծ Հայքի Բարձր Հայքի Դարանաղյաց գավառում՝ Երզնկայի մոտ գտնվող Անի ամրոցում, ուր գտնվում էին նաև հայոց Արշակունի թագավորների դամբարաններն ու գանձերը:Հին հունական առասպելները իրենց գերագույն աստծուն շատ զավակներ են ընծայում: Մինչդեռ, մեր դիցաբանության մեջ հայտնի են ընդամենը Արամազդի մի որդին՝ Միհրը և երկու դիցուհիները՝ Անահիտն ու Նանեն: Հեթանոսական մյուս աստվածների ծնողները չեն հիշատակվում և ենթադրվում է, որ նրանք էլ լինեն Արամազդի զավակները: Իսկ աստվածների մայրը կամ Արամազդի կինը բնավ չի հիշատակվում:Արամազդը բնութագրվում էր որպես «մեծ» և «արի» աստված և համարվում էր «արարիչ երկնի և երկրի», բոլոր աստվածների հայր, լիություն և առատություն պարգևող: Արամազդի պատվին տոնը կատարվում էր Ամանորին (Նավասարդ), երբ տեղի էին ունենում նավասարդյան խաղերը: Արամազդին զոհաբերում էին սպիտակ կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի): Արամազդ կոչվել է հայոց հեթանոսական տոմարի ամիսների 15-րդ օրը:

September 29

Առասպել Վահագնի մասին

index


Հին ժամանակներում մարդիկ պաշտում էին հեթանոս աստվածներին, որոնցից էր Վահագն Վիշապաքաղը: Նա քաջության, արևի, կրակի աստվածն էր: Վահագնը իր երկնային ճանապարհորդություններից հետո հաճախ իջնում էր երկիր: Այդ ժամանակ մարդիկ մոտենում էին նրան, նրա բոցե մորուքից կայծ էին ստանում և խարույկներ վառում: Վիշապներին հաղթող աստվածն իրեն շատ երջանիկ էր զգում, որ կարողանում է օգտակար լինել մարդկանց:
Բայց շուտով աստվածների արքան՝ Արամազդը, հանձնարարեց Վահագնին, որ մնա երկնքում և այլևս չիջնի մարդկանց մոտ: Վահագնը կանչեց մարդկանց ու ասաց.
— Շուտով ես կբարձրանամ երկինք: Վերցրե՛ք այս հրե ճառագայթը և սրանով վառ պահեք ձեր խարույկները:
Մի քանի օր հետո Վահագնը գնաց: Մարդիկ վառ էին պահում իրենց խարույկները և ուշադիր էին լինում, որ դրանք հանկարծ չհանգչեն: Շուտով նրանք սկսեցին տագնապել. իսկ եթե անձրևները գան ու հանգցնեն կրակը, իրենք ինչպե՞ս են տաքանալու: Եվ նրանք գտան հնարը. սկսեցին խարույկները տուն տեղափոխել, և ամեն մի տան մեջ ստեղծվեց կրակարան: Այսպես բոլոր տներում սկսեց գործել օջախը, և վառ կրակը տներում չէր հանգչում: Նա չէր վախենում ոչ անձրևից, ոչ էլ քամուց: Եվ կրակի աստվածը ուրախանում էր՝ նայելով նրանց երկնքից և ուղարկելով կայծակներ ի նշան օգնության:

ON OCTOBER 14, 2020 BY ARMINE GOGINYANIN ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ

index

Հին ժամանակներում մարդիկ պաշտում էին հեթանոս աստվածներին, որոնցից էր Վահագն Վիշապաքաղը: Նա քաջության, արևի, կրակի աստվածն էր: Վահագնը իր երկնային ճանապարհորդություններից հետո հաճախ իջնում էր երկիր: Այդ ժամանակ մարդիկ մոտենում էին նրան, նրա բոցե մորուքից կայծ էին ստանում և խարույկներ վառում: Վիշապներին հաղթող աստվածն իրեն շատ երջանիկ էր զգում, որ կարողանում է օգտակար լինել մարդկանց:
Բայց շուտով աստվածների արքան՝ Արամազդը, հանձնարարեց Վահագնին, որ մնա երկնքում և այլևս չիջնի մարդկանց մոտ: Վահագնը կանչեց մարդկանց ու ասաց.
— Շուտով ես կբարձրանամ երկինք: Վերցրե՛ք այս հրե ճառագայթը և սրանով վառ պահեք ձեր խարույկները:
Մի քանի օր հետո Վահագնը գնաց: Մարդիկ վառ էին պահում իրենց խարույկները և ուշադիր էին լինում, որ դրանք հանկարծ չհանգչեն: Շուտով նրանք սկսեցին տագնապել. իսկ եթե անձրևները գան ու հանգցնեն կրակը, իրենք ինչպե՞ս են տաքանալու: Եվ նրանք գտան հնարը. սկսեցին խարույկները տուն տեղափոխել, և ամեն մի տան մեջ ստեղծվեց կրակարան: Այսպես բոլոր տներում սկսեց գործել օջախը, և վառ կրակը տներում չէր հանգչում: Նա չէր վախենում ոչ անձրևից, ոչ էլ քամուց: Եվ կրակի աստվածը ուրախանում էր՝ նայելով նրանց երկնքից և ուղարկելով կայծակներ ի նշան օգնության:

September 27

Կարգային միավորներ, թվի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով։

  1. Տրված թվերը ներկայացրենք կարգային միավորների
    գումարի տեսքով․

Օրինակ՝

1205=1·1000+2·100+5·1 

  • 236 = 2 x 100 + 3 x 10 + 6 x 1
  • 807 = 8 x 100 + 7 x 1
  • 4502 = 4 x 1000 + 5 x 100 + 2 x 1
  • 1561 = 1 x 1000 + 5 x 100 + 6 x 10 + 1 x 1
  • 46305 = 4 x 10000 + 6 x 1000 +3 x 100 + 5 x 1
  • 75610 = 7 x 10000 + 5 x 1000 + 6 x 100 + 1 x 10
  • 400693 = 4 x `100000 + 6 x 100 + 9 x 10 +3 x 1
  • 408964 = 4 x 100000 + 8 x 1000 + 9 x 100 + 6 x 10 + 4 x 1

2․ Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով։

Օրինակ՝ 5· 100+3·10+2·1=532

  • 6· 1000+2·100+4·1 = 6204
  • 8· 1000+6·100+9·10+7·1 = 8697
  • 4· 1000+3·10+6·1 = 4036
  • 7· 10000+3·1000+2·10+5·1 = 73025
  • 4· 10000+3·100+2·10+4·1 = 40324
  • 3· 10000+3·1000+2·1 = 33002
  • 6· 100000+3·100+2·10+5·1 = 600325

3․Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս  բոլոր թվանշանները՝ 9։
994.989

4․Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1։
51112

5․Գտիր այն թիվը, որի միավորը 6 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 1, հարյուրավորը՝ 3։
10336

6․Չորս հազար հինգ հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «5» թվանշան:
գրառման  3-րդ կարգում

7․Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 4 է, միավորը՝ 5 , մնացած թվանշանները՝ 9։
9945

8․Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։
տասնավորը

9․Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։

ա)1

բ)10

գ)10000

դ)200

10․Քանի՞ երկրորդ կարգի միավոր է պարունակում 4258 թիվը։
1 հատ

11․Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։
տասհազարավոր

12.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 5 է, հազարավորը՝ 2, իսկ մյուս  բոլոր թվանշանները՝7 ։
772.757

Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 9 է, հազարավորը՝ 2, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 6։
62669

Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 8 է, միավորը՝ 1 , մնացած թվանշանները՝ 2։
2281

13.Սիրելի սովորողներ, «Թվերի մեծ աշխարհում» նախագծի շրջանակներում  ուսումնասիրեք ու տեղեկություններ հավաքեք  արաբական ու հռոմեական թվերի վերաբերյալ։

Արաբական թվերը առաջացել են Հնդկաստանում V դարից ոչ ուշ: Այդ ժամանակ էլ բացահայտվել և ձևավորվել է զրոյի (շունյա) հասկացությունը, որը թույլ է տվել անցնել թվերի դիրքային գրառմանը:

“Արաբական թվեր” անվանումը ձևավորվել է պատմականորեն, քանի որ հենց արաբներն էին տարածում տասնորդական դիրքային համակարգը:

Ավանդական արաբական թվերը հանդիսանում են հնդկական թվերի ձևափոխված գծագրերը:

Հռոմեական թվեր

Հռոմեական թվերը թվային համակարգի մի տեսակ են, որն օգտագործվում է հաստատունը ներկայացնելու համար ամբողջ թիվ արժեքը:

Այն լայնորեն կիրառվում էր ողջ Եվրոպայում՝ որպես ստանդարտ գրային համակարգ մինչև ուշ միջնադար։

Այն առաջացել է որպես հին Հռոմեացիները կարծում էին, որ երբ թիվը հասնում է 10-ի, շատ դժվար է դառնում մատների վրա հաշվելը:

Հռոմեական թվեր , թվային համակարգ, որը ստեղծվել է հին հռոմեացիների կողմից՝ հաշվելու և առօրյա այլ գործարքներ կատարելու նպատակով։ Լատինական այբուբենի մի քանի տառեր օգտագործվում են հռոմեական թվերի ներկայացման համար։

Խորհրդանիշներն են՝ I, V, X, L, C, D և M, որոնք համապատասխանաբար կանգնած են 1, 5, 10, 50, 100, 500 և 1,000-ի համար: 

September 26

Թվի բնութագրում(մաս 2․)

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը  1  է,  տասնավորը՝   4,  հազարավորը՝ 9   է, իսկ տասհազարավորը՝ 5։
    59041
  2. Գտի՛ր այն  վեցանիշ թիվը,   որի միավորն է 4 է, տասնավորը՝ 1, հազարավորը՝ 3,   իսկ մյուս  բոլոր  թվանշանները ՝  5։
    553.514
  3. Որքանո՞վ   կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 7  թվանշանը փոխարինվի 9-ով։
    69 – 67 = 2
  4. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 4-ով։
    8 – 4= 4
    81 – 41 = 40
  5. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 8-ով։
    8 հար․- 5 հար․=300
    888-588=300
  6. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 6  թվանշանը փոխարինվի  3-ով։
    6 հազ.-3 հազ.=3000
    6600-3600=3000
  7. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   8,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 2։
    26.081
  8. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 8 է, տասնավորը՝ 2, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  6։
    663.628
  9. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 3  թվանշանը փոխարինվի 8-ով։
    8-3=5
    58-53=5
  10. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 3-ով։
    8 – 3 = 5
    88 – 83 = 5
  11. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 4  թվանշանը փոխարինվի 6-ով։
    6հար. – 4հար.=2
    660 – 460 = 2
    12.Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի  2-ով։
    8000 – 2000 = 6000
    8800 – 8200 = 600
    13. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

    Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն 5  է,  տասնավորը՝  7,  հազարավորը՝ 3   է,    իսկ տասհազարավորը՝1։
    13075

    Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն 3  է,  տասնավորը՝   8,  հազարավորը՝ 1   է, իսկ տասհազարավորը՝ 6։
    61083

    Գտի՛ր այն  վեցանիշ թիվը,  որի միավորն է 5 է, տասնավորը՝ 1, հազարավորը՝ 7,  իսկ մյուս  բոլոր  թվանշանները ՝  2։
    227.015



September 24

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։

Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Առաջադրանքներ

Բանաստեղծության միջից դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրված է արևածագը:
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Բանաստեղծության ո՛ր հատվածներից եք հասկանում, որ աշուն է: գունավորեք այդ հատվածները:
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.

Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բանաստեղծության մեջ գտեք և մեկ բառով բացատրեք հետևյալ արտահայտությունները՝ ցիր եկան, կախ տվավ, փախ տվավ, քուն դրավ, վար եկան, շող կապեց:
ցիր եկան – ցրվեցին
կախ տվավ – կախեց
փախ տվավ – փախավ
քուն դրավ – քնեց
վար եկան – իջան
շող կապեց – շողաց

Բանաստեղծության տուներից մեկը paint ծրագրով նկարեք:

September 24

Թվի բնութագրում

  1. Բնութագրիր    տրված  թվերից   յուրաքանչյուրը․  
    25, 462, 401, 3245, 2085, 46560
    25 – թիվը երկնիշ է, կենտ է, կրկնող թիվ չունի, օգտագործել ենք 2 և 5 թվանշանները, ունի 2 կարգ՝ միավորների կարգ, տասնավորների կարգ, միավորը՝ 5, տասնավորը՝ 2

     462 – թիվը եռանիշ է, զույգ է, կրկնվող թիվ չունի, օգտագործել ենք 4, 6 և 2 թվանշանները, ունի 3 կարգ՝ միավորների կարգ, տասնավորների կարգ, և հարյուրավորների կարգ, միավորը՝ 2, տասնավորը՝ 6, հարյուրավորը՝ 4

  •  401 – թիվը եռանիշ է, կենտ է, կրկնվող թիվ չունի, օգտագործել ենք 4, 0 և 1 թվանշանները, ունի 3 կարգ՝ միավորների կարգ, տասնավորների կարգ, և հարյուավորների կարգ միավորը՝ 1, տասնավորը՝ 0, հարյուրավորը՝ 4
  • 3245 – թիվը քառանիշ է, զույգ է, կրկնվող թիվ չունի, օգտագործել ենք 3, 2, 4 և 5 թվանշանները, ունի 4 կարգ՝ միավորների կարգ, տասնավորների կարգ, հարյուրավորների կարգ, հազարավորների կարգ, միավորը՝ 5, տասնավորը՝ 4, հարյուրավորը՝ 2, հազարավորը՝ 3
  • 2085 – թիվը քառանիշ է, կենտ է, կրկնող թիվ չունի, օգտագործել ենք 2, 0, 8 և 5 թվանշանները, ունի 4 կարգ՝ միավորների կարգ, տասնավորների կարգ, հարյուրավորների կարգ, հազարավորների կարգ, միավորը՝ 5, տասնավորը՝ 8, հարյուրավորը՝ 0, հազարավորը՝ 8
  • 46560 – թիվը հնգանիշ է, զույգ է, կրկնող թիվ ունի, օգտագագործել ենք 4, 6, 5, 6 և 0 թվանշանները, ունի 5 կարգ՝ միավորների կարգ, տասնավորների կարգ, հարյուրավորների կարգ, հազարավորների կարգ, տասհազարավորների կարգ, միավորը՝ 0, տասնավորը՝ 6, հարյուրավորը՝ 5, հազարավորը՝ 6, տասհազարավորը՝ 4
    1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    6  է,  տասնավորը՝   5,  հազարավորը՝ 2   է,    իսկ տասհազարավորը՝ 4։
      42.056
    2. Գտի՛ր այն վեցանիշ թիվը, որի միավորը 9 է, տասնավորը՝ 4, հազարավորը՝ 3, իսկ մյուս  բոլոր  թվանշանները ՝  7։
      773.749
    3. Գտի՛ր այն վեցանիշ թիվը, որի միավորը 9 է, տասնավորը՝ 4, հազարավորը՝ 3, իսկ մյուս բոլոր թվանշանները՝  8։
      883.849
    4. Որքանո՞վ կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 2  թվանշանը փոխարինվի 6-ով։
      6 միավոր – 2 միավոր = 4 միավոր
    5. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

  • Գտի՛ր այն վեցանիշ թիվը, որի միավորը 3 է, տասնավորը՝ 1, հազարավորը՝ 2, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 6։
    662.613
  • Գտի՛ր այն վեցանիշ թիվը, որի միավորը 2 է, տասնավորը՝ 5, հազարավորը՝ 1, իսկ մյուս  բոլոր  թվանշանները՝ 9։
    991.952

  • Գտի՛ր այն վեցանիշ թիվը, որի միավորը 5 է, տասնավորը՝ 4, հազարավորը՝ 1, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 6։
    661.645
  • September 21

    Հայկը և Բել

    Հայկ և Բել

    «Հայկ և Բել»-ը առասպելական ավանդավեպ է. ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու (V դար) և Սեբեոսի (VII դար) պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ նաև ժողովրդական զրույցներում:

    Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր: Նա, չցանկանալով հպատակվել Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադի երկիրը, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Հանդուգն ու փառասեր Բելը որդիներից մեկի գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը խստությամբ մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարադի երկիր:

    Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում:

      Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած տապալվում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում:

    «Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։ Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։ Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք»,- գրում է Մովսես Խորենացին։

    Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը: Այնուհետև Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամսանունները կոչվել են Հայկի 12 որդիների և դուստրերի անուններով: Ըստ ավանդավեպի՝ Հայկը հայ ժողովրդի ռազմի գերագույն աստվածն է:

    Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոն համաստեղությունը, իսկ երբեմն էլ նույնացվել է Հրատ (Մարս) մոլորակի հետ:

    1. Նավասարդ (օգոստոսի 11-սեպտեմբերի 9)
    2. Հոռի (սեպտեմբերի 10-հոկտեմբերի 9)
    3. Սահմի (հոկտեմբերի 10-նոյեմբերի 8)
    4. Տրե (նոյեմբերի 9-դեկտեմբերի 8)
    5. Քաղոց (դեկտեմբերի 9-հունվարի 7)
    6. Արաց (հունվարի 8-փետրվարի 6)
    7. Մեհեկան (փետրվարի 7-մարտի 8)
    8. Արեգ (մարտի 9-ապրիլի 7)
    9. Ահեկան (ապրիլի 8-մայիսի 7)
    10. Մարերի (մայիսի 8-հունիսի 6)
    11. Մարգաց (հունիսի 7-հուլիսի 6)
    12. Հրոտից (հուլիսի 7-օգոստոսի 5)
    13. Ավելյաց (օգոստոսի 6-օգոստոսի 10)

    Հին հայկական օրանուններ

    Հետաքրքրական է, որ ամսվա յուրաքանչյուր օր նույնպես ուներ իր անունը։

    1. Արեգ
    2. Հրանդ
    3. Արամ
    4. Մարգար
    5. Ահրանք
    6. Մազդեղ կամ Մազդեկան
    7. Աստղիկ
    8. Միհր
    9. Ձոպաբեր
    10. Մուրց
    11. Երեզկան կամ Երեզհան
    12. Անի
    13. Պարխար
    14. Վանատուր
    15. Արամազդ
    16. Մանի
    17. Ասակ
    18. Մասիս
    19. Անահիտ
    20. Արագած
    21. Գրգուռ
    22. Կորդուիք
    23. Ծմակ
    24. Լուսնակ
    25. Ցրոն կամ Սփյուռ
    26. Նպատ
    27. Վահագն
    28. Սիմ կամ Սեին
    29. Վարագ
    30. Գիշերավար

    Իսկ վերջին “Ավելյաց” ամսվա օրերի անվանումներն են

    1. Լուծ
    2. Եղջերու
    3. Ծկրավորի
    4. Արտախույր
    5. Փառազնոտի