September 8

Իմ սեպտեմբերը

Սեպտեմբերի մեկին մենք ճամփորդեցինք դեպի Թեղնայաց վանք, հաղթահարեցինք բարձունքը։ Հաջորդ օրը ծանոթացանք մեր ուսուցիչների հետ։ Տեղեկացանք, որ նոր առարկաներ պետք է անցնենք։ Մեր ուսուցիչները շատ բարի են։ Շատ ուրախացա, երբ իմացա, որ մարմնամարզության դասերին լող ենք պարապելու։ Բնագիտության դասաժամին մենք աճեցնում ենք բույսեր, ծաղիկներ։ Նաև մեր դասարանում կան նորեկներ։ Մենք նրանց հետ ընկերացել ենք։ Այս տարի մեր դասերն ըստ առարկաների տարբեր դասասենյակներում են լինում և մենք ենք տեղափոխվում դասարանից դասարան։ Ես շատ եմ սիրում մեր դպրոցը։