February 28

Լեզվական աշխատանք

Գոյականի հոլովումը

196. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛րրանք ինչպե՞ս փոխվեցին):

Այգում մի մարդ ինչո՞վ գործ էր անում:
Բահ, մկրատ, թիակ:

Այգում մի մարդ բահով գործ էր անում:
Այգում մի մարդ մկրատով գործ էր անում:
Այգում մի մարդ թակով գործ էր անում:

197. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Հիանում էր ինչո՞վ:
Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:
Հիանում էր երգով:
Հիանում էր աշխարհով:
Հիանում էր ընկերներով:
Հիանում էր շարժումներով:

198. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

Ամեն առավոտ դպրոց եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից:
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք դպրոցում:

199. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով: Բառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:

Պառկել որտե՞ղ:
Ծովափին, մահճակալին, անդունդի եզրին, գետի ափին, անտառի բացատ անկողինում, հիվանդանոցում:
Ում և ին մասնիկը։

204. Տրված բառերով կազմի՛ր
ա) ածանցավոր բառեր,
բ) բառաձևեր /բառաձևեր են կոչվում բառերը, որոնք ունեն վերջավորություններ/
Ջուր – անջուր, ջրալի, ջրեղեն
Ձայն – ձայնավոր, անձայն, ձայնային
Ձեռք – անձեռք, ձեռնոց

Բ․ Ջուր – ջրով, ջրից, ջրում, ջրի
Ձայն – ձայնում, ձայնից, ձայնը, ձայնով, ձայնի
Ձեռք – ձեռքով, ձեռքից, ձեռքի, ձեռքում

208. Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը:

Իր բույնը հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ բնին, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու բնով կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին բնում ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո ծովը հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր ծովին, արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն ծովով հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ գրիչը լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ գրչին ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը գրիչից դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական գրիչները չեն գրում:

209. Բոլոր նման բառաձևերը խմբավորի՛ր: Ո՞րն է նմանությունը:
Ափից, շենք, գյուղին, շենքով, գյուղում, ափ, գյուղով, շենքում, ափով, գյուղից, գյուղ, շենքից, ափին, շենքին:
1. Ափից, գյուղից, շենքից
2. Շենք, ափ
3. Գյուղին, ափին, շենքին
4. Շենքով, գյուղով, ափով
5. Գյուղում, շենքում
Նրանց նմանությունը հոլովներնեն։

213. Ընդգծված բառերը նույնարմատ (նույն արմատն ունեցող) հականիշ բառերով փոխարինի՛ր: Գոյականներն ի՞նչ ձևով դրվեցին:

Օրինակ՝
անբեղ մարդ – բեղով մարդ:

Անլուսամուտ սենյակ – լուսամուտով սենյակ, անդուռ պահեստ – դռնով պահեստ, անծխնելույզ վառարան – ծխնելույզով վառարան, անդանակ մորթել – դանակով մորթել, անշնորհք նստել – շնորհքով նստել, անկարգ գնալ – կարգապահ գնալ:

214. Կետերի փոխարեն գրի՛ր ածանց կամ վերջավորություն բառերը:

Երբ արմատին կամ բառին ածանց ենք ավելացնում,  եղած իմաստը փոխվում է, և նոր բառ է ստացվում։  Իսկ երբ վերջավորություն ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը ՝  նախադասության մյուս բառերին կապվելու համար։

Ածանցը բառ կազմող մասնիկ է։ Վերջավորությունը օգնում է, որ բառը խոսքի մեջ կապվի ուրիշ բառերի հետ։

Կարդալ, հասկանալ, կարողանալ որևէ մեկին բացատրել

Խոսքում գոյականները գործածվում են ուղիղ և թեքված ձևերով:
Գոյականը հոլովել նշանակում է խոսքի մեջ այլ բառերի հետ կապվելու համար տարբեր ձևերը (հոլովներ) կազմել (հոլովել – հին հայ.՝ գլորել, թավալել, շրջել, փոխել): Երբ բառը թեքվում կամ հոլովվում է, սովորաբար նրա ուղիղ ձևին համապատասխան վերջավորություն է ավելանում (ի, ից ով, ում և այլն): Վերջավորությունից առաջ եղած մասը բառի հիմքն է:

February 28

Կոտորակներ

  1. Գտիր  120  թվի  4/6  մասը։
    120 : 6 × 4 = 80
  2. Գտիր  180  թվի  5/3  մասը։
    180 : 3 × 5 = 300
  3. Գտիր  240  թվի  6/40  մասը։
     240 : 40 x 6 = 36 
  4. Գտիր  250  թվի  4/5  մասը։
    250 : 5 x 4 = 200
  5. Քանի՞  դեցիմետր  է  2/10 մետրը։
    10 : 10 x 2 = 2
  6. Քանի՞ մետր  է  3/4 կմ-ը։
    1000 : 4 x 3 = 750
  7. Քանի՞ սանտիմետր է  3/5 մետրը։
    1000 : 4 × 3 = 50
  8. Քանի՞ րոպե  է  4/6 ժամը։
    60 : 6 x 4 = 40
  9. Քանի՞  ժամ  է  5/6 օրը։
    24 : 6 x 5 = 20
  10. Քանի՞ մետր  է  3/10  կիլոմետրը։
    1000 : 10 × 3 = 300
  11. Արտահայտիր 2/3 ժամը  րոպեներով։
    100 : 5 × 3 = 60
  12. Գտիր թվի նշված մասը։

    450-ի   2/9-րդ մասը
    450 : 9 × 2 = 100
    280-ի  5/7-րդ մասը
    280 : 7 × 2 = 200
    300-ի  7/10-րդ մասը
    300 : 10 × 7 = 210
    480-ի  5/6-րդ մասը:
    480 : 6 × 5 = 400

14.Արտահայտիր նշված միավորներով։

(1/6)ժ = 15 ր
(1/4)կմ = 250մ
(1/6) օր = 4ժ
(1/4) տարի = 3 ամիս
(1/25) ց = 4 կգ
(1/5)  մ = 20 սմ

15.Արտահայտիր նշված միավորներով։
(3/4) ժ = 45ր
(3/10) կմ = 300մ
(5/6) օր = 20ժ
(5/6) տարի = 10 ամիս
(3/4) ց = 75կգ
(7/10)  մ = 70սմ

16․ Տուփում կար 20 միատեսակ մատիտ։  Տուփից հանեցին  դրանց  3/5 մասը։  Քանի՞  մատիտ  մնաց տուփում։
20 : 5 × 3 = 12