4) Отдых, море, парк, сад, бассейн, музыка, работа.
7. Вставьте вместо точек местоимения:
мой, моя, моё
Это мой. дом. Это моя сестра. Это моё окно.
Это мой брат. Это мой класс. Это моё фото.
Это моё яблоко. Это мой шкаф. Это моя школа.
Это моя мама. Это мой город. Это мой журнал.
8 . Напишите существительные во множественном числе:
Аптека, салат, нож, стул, врач, шкаф, телефон, лекция, море, буква, город, библиотека, платье, журнал, здание, бабушка, друг, брат, кресло, человек, цифра, ресторан, ребёнок, дерево
Аптеки, салаты, ножи, стулья, врачи, шкафы, телефоны, лекции, моря, буквы, города, библиотеки, платья, журналы, здания, бабушки, друзья, братья, кресла, люди, цифры, рестораны, дети, деревья.
9. Поставьте существительные во множественное число:
Единственное число
Множественное число
Это шкаф Это дом Это парк Это гараж Это банк. Это театр Это телефон Это аудитория Это книга и журнал Это ребёнок Это офис Это слово Это брат Это ваза Это тётя Это окно Это поликлиника Это сестра
Шкафы дома парки гаражи банки театры телефоны аудитории книги и журналы дети офисы слова братья вазы тёти окна поликлиники сёстры
1. Грамоты не знаю, а весь век пишу. (Карандаш) 2 .Непоседа птица эта – одного с берёзой цвета. (Сорока) 3. Где живёт он? – В самой чаще, самой-самой настоящей. Там гуляет, там и спит, там детей своих растит. (Медведь ) 4. Это что за зверь лесной встал, как столбик, под сосной. И стоит среди травы – уши больше головы? (Заяц) 5. Два братца не могут расстаться: утром в дорогу, ночью к порогу. (Сапоги).
Упражнение 12. Задание на классификацию предметов:
Записать слова, обозначающие названия деревьев, названия птиц, овощей, машин, посуды, одежды и т. др.; берёза, дуб, ель, сосна, клен морковь, картофель, огурец, помидор, капуста BMW, Lada, Mercedes, Toyota, Audi, Lexus чашка, тарелка, кастрюля, ложка рубашка, платье, брюки, шапка, сапоги
Записать дни недели в нужном порядке; понедельник, вторник, среда, четверг, пятница, суббота, воскресенье
Записать названия зимних, весенних, летних, осенних месяцев (или всех месяцев года). Зимние месяцы: декабрь, январь, февраль Весенние месяцы: март, апрель, май Летние месяцы: июнь, июль, август Осенние месяцы: сентябрь, октябрь, ноябрь
Джинсы наверняка найдутся в любом гардеробе. А знаете ли вы историю их происхождения?
КАК ПОЯВИЛИСЬ ДЖИНСЫ
Джинсовой тканью торговали ещё в Генуе (Италия) во времена Средневековья. По одной из версий, джинсы и называются так по французскому названию города Генуя.
Первые джинсы в Генуе делали из вельвета и использовали как рабочую одежду. Ткачи во Франции, в городе Ниме, попробовали наладить производство удобных штанов у себя, но их ткань была грубее — так появился деним, в переводе, «из Нима». Из него стали шить рабочую одежду. История джинсов в США начинается в середине XIX века, когда молодой человек, которого звали Ливай Страусс прибыл из Германии в Нью-Йорк, чтобы вместе со старшими братьями работать в магазине одежды, а через два года он открыл собственный магазин в Сан-Франциско. Там же Страусс знакомится с Джейкобом Дэвисом — портным, который создал штаны из удобного и прочного материала, который не порвётся от тяжёлой работы.
Дэвис и Страусс решили использовать деним для своей одежды. В то время деним уже производили и в Америке. А синий цвет первых джинсов объясняет легенда: корабль, на котором Страусс и Дэвис перевозили ткань, попал в шторм, и бочки с синей краской разбились и окрасили ткань. Чтобы не выбрасывать ткань, было решено сшить из неё штаны. Покупатели раскупили целую партию, оценив прочность нового материала. В начале XX века джинсы понравились ковбоям и стали символом Америки. Сегодня джинсы – это удобная и стильная одежда на каждый день, которая подходит мужчинам, женщинам и детям.
Основные модели джинсов: Классические — свободные, с прямыми штанинами; Клёш — облегают ногу до колена и расширяются книзу; Сидящие свободно — очень широкие по всей длине, штанины закрывают обувь; Карго – джинсы с объёмными боковыми накладными карманами. По материалам интернета
УПРАЖНЕНИЯ НА ОБОГАЩЕНИЕ СЛОВАРНОГО ЗАПАСА
Упражнение 1. Замените одним словом из четырёх букв:
Приятель — друг
Солдат — воин
Противник — враг
Работа — труд
Шагать — идти
Упражнение 2. Замените словосочетание одним словом:
Храбрый человек — герой
Богатый человек — богач
Сильный человек — силач
Весёлый человек — весельчак
Упражнение 3. Найдите спрятавшееся слово.
Хлев , столб , удочка , цель, коса . лес
Упражнение 4. Назови одним словом.
Как называется крупный населённый пункт? Город
Как одним словом можно назвать жителей одной страны? Народ
Երբ ուսումնասիրում ենք բառերը, պարզ է դառնում, որ դրանց մի մասն արտահայտում է անձ, առարկա, հասկացություն (օր.՝ մարդ, աշակերտ, սեղան, ծառ, քար, հարգանք, ուրախություն), մեկ այլ մասը՝ առարկայի հատկանիշ (օր.՝ գեղեցիկ, շատ, փոքր), մյուսները՝ գործողություն (օր.՝ կառուցել, նկարել, փորագրել), քանակ (օր.՝ մեկ, երկու, մեկ երրորդ) և այլն։ Բացի այդ՝ բառերի մի մասը քերականորեն կարող է փոփոխվել՝ հոլովվել, մյուս մասը՝ խոնարհվել, մեկ այլ մասը չի փոփոխվում և այլն։ Այս ամենի հետևանքով ամեն մի բառ նա- խադասության կազմում կատարում է շարահյուսական տարբեր գործառույթներ՝ ենթակայի, ստորոգյալի, տարբեր լրացումների, կապակցական և այլն։ Ահա այս երեք հանգամանքի՝ կոնկրետ իմաստների, քերականական հատկանիշների, շարահյուսական կիրառությունների հիման վրա էլ լեզվում եղած բառերը բաժա- նում ենք խմբերի, որոնք կոչվում են խոսքի մասեր։ Ժամանակակից հայերենում կա տասը խոսքի մաս՝ գոյական անուն, ածական անուն, թվական անուն, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական (եղանակավորող բառեր), ձայնարկություն։ Այս խոսքի մասերից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ քերականական հատկանիշներ, որոնք ուսումնասիրվում են ձևաբանության մեջ։
ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ 1.Գոյականի թվի կարգը
Գոյական են կոչվում այն բառերը, որոնք անվանում են անձ, առարկա կամ հասկացություն, օրինակ. լիճ, հող, նկարիչ, քանդակագործ, երաժշտություն, հարգանք։ Գոյականներն ունեն քերականական երեք հատկանիշ, այսինքն՝ քերականական երեք կարգ։ Դրանք են թիվը, առումը (առկայացումը) և հոլովը։ Գոյականի թվի կարգը։ Այս կարգը ցույց է տալիս գոյականի արտահայտած առարկաների քանակը։ Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես և արտահայտվում է առանց վերջավորությունների, օրինակ՝ սար, վրձին, նկար, սեղան, ճանապարհ և այլն։ Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, օրինակ՝ սարեր, վրձիններ, նկարներ, սեղաններ, ճանապարհներ։ Ժամանակակից հայերենում հոգնակի թիվը կազմվում է տարբեր վերջավորություններով։ Այդ վերջավորություններն են՝ -եր, -ներ, -իկ, -ք, -այք, — ինք։ Առավել գործածական են -եր և -ներ վերջավորությունները, իսկ մնացած- ներով կազմվում է սահմանափակ քանակով բառերի հոգնակի թիվը։ -Եր և -ներ վերջավորությունների գործածությունը պայմանավորված է բառերի վանկերի քանակով։ Եթե բառը միավանկ է, ապա հոգնակին կազմում է — եր մասնիկով, օրինակ՝ սարեր, մեխեր, քարեր, ծառեր, տներ և այլն։ Եթե բառը բազմավանկ է, ապա հոգնակին կազմվում է -ներ մասնիկով, օրինակ՝ գրիչներ, աթոռներ, աշակերտներ, սեղաններ, նստարաններ, պատճեններ և այլն։ Այս ընդհանուր կանոնի հետ պետք է հաշվի առնել հետևյալը։ ա) Մի շարք բառեր գրաբարում ունեցել են ն վերջնահնչյունը, այսինքն՝ այդ բառերը ավարտվել են ն-ով, որն աշխարհաբարում ընկել է (մուկն – մուկ, դուռն — դուռ և այլն)։ Այս ն հնչյունը մի շարք բառերի հոգնակիի կազմության ժամանակ վերականգնվում է, ինչպես՝ բեռներ, գառներ, դռներ, եզներ, թոռներ, լեռներ, ծնկներ, ծոռներ, հարսներ, ձկներ, մկներ, մատներ, նռներ և այլն։ Գրաբարյան ն վերջնահնչյունը կարող է հոգնակի թվի կազմության ժամանակ չվերականգնվել, բայց ի հայտ գալ բառակազմության ժամանակ՝ սերմ-սերմեր-սերմնացան, կողմ- կողմեր-կողմնացույց, մաս-մասեր-մասնակից և այլն։ բ)Ռուս բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ՝ ռուսներ։ գ) Այն երկվանկ բառերը, որոնց երկրորդ վանկը կազմված է գաղտնավանկի ը-ով, հոգնակիում հիմնականում ստանում են -եր վերջավորությունը, ինչպես՝ արկղ-արկղեր, աստղ-աստղեր, դուստր-դուստրեր, եզր-եզրեր, սանր-սանրեր, տետր-տետրեր, վագր-վագրեր և այլն18։ դ) Հոգնակիի կազմության ժամանակ –եր վերջավորություն են ստանում այն բազմավանկ բաղադրյալ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ կամ երկրորդ վանկը գաղտնավանկի ը-ով երկվանկ բառ է, և այդ վերջին բաղադրիչը պահպանում է իր հիմնական իմաստը, օրինակ՝ անձրևաջրեր, շոգենավեր, հեռագրեր, նախահայրեր, դրամարկղեր, արքայադուստրեր և այլն։ Իսկ եթե վեր- ջին բաղադրիչը չի պահպանում իր հիմնական իմաստը, ապա բաղադրյալ բազ- մավանկ բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ, ինչպես՝ ազգա- սերներ, բեռնակիրներ, մեծատուններ, որմնադիրներ, պատմագիրներ, փայտահատներ և այլն։ -Ք վերջավորությամբ կարող է կազմվել -ցի (-ացի, -եցի) ածանցով կազմված այն բառերի հոգնակին, որոնք ցույց են տալիս որևէ տեղի, վայրի, երկրի բնակիչ, օրինակ՝ գյուղացիք, քաղաքացիք և այլն։ Բայց պետք է նշել, որ այս ձևերը խոսակցական են, և գրական լեզվում գործածվում են այս բառերի -ներ վեր- ջավորությամբ հոգնակիները՝ գյուղացիներ, քաղաքացիներ։ -Ք -ով է կազմվում նաև այլ բառի հոգնակին՝ այլք։ Երբեմն գործածվում է նաև այլեր հոգնակին, օրինակ՝ Ուր թալանում են մերոնք ու այլերը (Հովհաննես Թումանյան)։ -Այք վերջավորությամբ կազմվում են կին, ինչպես նաև տիկին, պարոն բառերի հոգնակիները՝ կանայք, տիկնայք, պարոնայք, սակայն տիկին և պարոն բառերի հոգնակիները կարող են կազմվել նաև -ներ մասնիկով՝ տիկիններ, պարոններ։ -Իկ վերջավորությամբ կազմվում է միայն մարդ բառի և նրանով կազմված այն բառերի հոգնակին, որոնցում նա վերջին բաղադրիչն է, օրինակ՝մարդիկ, տղամարդիկ, նախամարդիկ և այլն։ -Ինք վերջավորությամբ կազմվում է անձ բառի հոգնակին՝ անձինք, թեև գործածական է նաև անձեր ձևը։
Հնարավոր է որոշ այսպիսի բառերի նաև –ներ-ով հոգնակին, ինչպես՝ արկղներ, անգղներ, գամփռներ և այլն։ Պետք է հիշել, որ եթե գոյականներն ունեն բազմազան, տարբեր, մի շարք, որոշ, զանազան, բոլոր և նման որոշիչ լրացումներ, ապա դրվում են հոգնակի թվով, օրինակ՝ բազմազան ծաղիկներ, մի շարք խնդիրներ, որոշ գրքեր, զանազան գործեր, բոլոր տները և այլն։
Վարժություններ
Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնա- հնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերա- կանգնվում է բառակազմության ժամանակ։ Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ, նուռ։ Կողմ, մաս, սերմ,
Վարժություն 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախա- դասություններ։ Ես նայում եմ սեգ Արագած սարին, Դարերի ձյուն կա նրա կատարին, Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված, Հողմերից ծեծված, արևից կիզված, Եվ անդունդներ կան գագաթներն ի վար Վշտի պես խորունկ, ցավի պես խավար… Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն, Աղբյուրն է խոսում, խայտում է առուն, Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում, Բոսոր կակաչն է հովից ծիծաղում, Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին, Թեկուզ դարերի ձյուն կա կատարին, Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան Եզակի՝ սար, կատար, աղբյուր, թև, կակաչ, ծաղիկ, ժայռ, քար, Արագած, զեփյուռ, գարուն, ձյուն, առուն, վիշտ ։ Սարի կտուրի վրա հավաքվել էր ձյունը։ Քարոտ ժայռի վրա կար մի միայնակ կակաչ։ Աղբյուրի մոտ կային սիրուն ծաղիկներ։ Հոգնակի՝ դարեր, ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր։ Այս լանջերի մոտ դարերով կար մի լճակ։ Քարոտ ժայռերի մոտ սկսվեց մի ուժեղ հողմ։
Մի ամառվա շոգ օր էր. բայց չնայած անտանելի շոգին ու թեժ արևին, Բաղդադի փողոցները լիքն էին ժողովրդով։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառավոր հաղթությունից հետո պետք է վերադառնար իր մայրաքաղաքը։ Աղքատ ժողովուրդը հավաքվել էր թամաշա անելու։ Մարդիկ անհամբեր սպասում ու գովում էին թագավորին, փառաբանում էին նրա քաջությունը, խելքը, մեծահոգությունը, իմաստությունը, արդարադատությունը և շատ ուրիշ բարձր առաքինությունները։
Էս ժամանակ բազմության միջից դուրս եկավ Սայիդ անունով մի աղքատ ու սկսեց ամենախիստ խոսքերով հայհոյել թագավորին։
Ամբոխը սաստիկ վրդովվեց. չորս կողմից վրա դառան, որ ոտնատակ տան Սայիդին, երբ մեջ մտավ մի անծանոթ։
— Կանգնեցե՛ք,— ասավ,— ո՛վ ազնիվ մարդիկ, ու ձեր ուշադրության ականջները միառժամանակ կախ արեք իմ մտքի ճյուղերին։
Ամբոխը կանգ առավ։
— Ի՛նչ լավ է խոսում, է՜,— ձեն տվեց մինը.— խոսի՛ր, խոսի՛ր, լսում ենք։
— Չէ՛, էդպես չի. սպասեցեք ու ինձ ականջ արեք։ Դուք ուզում եք սրա կողքերը փշրեք։ Շատ լավ։ Ասենք թե տեղն է ու արդարացի։ Բայց կարող է պատահել, որ հարկավոր է սրա երկու կողքը փշրել, իսկ դուք միայն մի կողքը կփշրեք։ Էդպեսով էլ կվարվեք և՛ անարդար, և՛ անխելք։
— Լավ ես ասում, ես իմ աստվածը,–– ձեն տվին ամեն կողմից։— Հապա ի՞նչ անենք, ներե՞նք էն վիրավորանքը, որ սա հասցրել է մեր ամենաիմաստուն, ամենագերագույն, ամենահեռատես, ամենասրատես թագավորին, աշխարհքի կենտրոնին, աստուծո ստվերին, աստղերի աստղին, արեգակների արեգակին…
— Չէ, ես հո չեմ ասում՝ ներենք, ես ասում եմ՝ մի հարցնենք ու լսենք, թե ի՛նչ է ասում էս մարդը, ինչպես է արդարանում։
— Ես արդարանալու բան չունեմ,— խոսեց Սայիդը։ — Մեղավորներն են արդարանում. իսկ ես ոչ մի մեղք չեմ արել։ Ես միայն էն պետք է ասեմ, ինչ որ ինձ են արել։ Եվ ասեմ թե չէ՝ դուք ձեռքերով կծածկեք ձեր երեսները, բայց էդ էլ չեք կարող անել, որովհետև ձեր երեսների ամոթից ու բարկության տաքությունից ձեր ձեռքերը կէրվեն։
— Վա՛հ, էս ի՞նչ է պատահել։ Ինչպես երևում է, շատ հետաքրքրական բան պետք է լինի։ Պատմի՛ր, պատմի՛ր,— գոռացին ամեն կողմից։
— Ոչ թե հետաքրքրական, այլ մի ցավալի ու անիրավ գործ,— պատասխանեց Սայիդը։— Ականջ արեք, պատմեմ, տեսեք։
— Ես մի գեղեցիկ, խելոք ու աշխատասեր կին ունեի ու երկու կարմրաթշիկ, առողջ, աշխույժ երեխա։ Ինձ համար երջանիկ ապրում էի, ու իսկի մարգարեի խոստացած դրախտն էլ չէր պետքս…
— Տեսե՛ք, տեսե՛ք, ինչեր է հաչում։ Ա՛յ լիրբ հայհոյիչ… Հենց դրա համար էլ էդ բախտին ես արժանացել…— ընդհատեց մեկը։
— Բախտը որ կա՝ ծնվելիս է գրվում մարդու ճակատին. նրանից պրծում չկա,— մեջ մտավ մի ուրիշը։
— Դե լավ, խելքներիդ զոռ մի՛ տաք, թո՛ղ արեք, պատմի։
Ու Սայիդը շարունակեց.
— Քանի տարի էսպես ապրեցինք, ամեն մի տարին, ամեն մի ամիսը, շաբաթը, օրը, ժամն ու վայրկյանը անցան լիքը երջանկություններով։ Բայց չար նախանձը, որ աշխարհքում կործանում է ամեն բան, վերջը իմ երջանկությունն էլ կործանեց։ Իմ կողքին ապրում էր մեր քաղաքի դատավոր Իբրահիմը։ Նախանձեց իմ բախտին, կնոջս ու երեխաներիս խլեց ինձանից։ Կնոջս իրեն հարճ առավ, երեխաներիս ստրուկ տվեց ուրիշներին։ Ու էսպես նրանք ընկան կրկնակի գերության մեջ։ Գերի մոր սիրտը իր երեխաների մոտ էր ու նրանց հետ էլ՝ կրկնակի գերի, երեխաների ուշքն ու միտքն էլ իրենց մոր մոտ էր ու նրա հետ՝ կրկնակի գերի…
— Ա՛յ, էդ լավն էր։ Ի՜նչ սիրուն ասիր՝ կրկնակի գերի…
— Էսպես մնացի մենակ, ու կյանքը մահից էլ ավելի անտանելի դարձավ ինձ համար։
Եվ ահա տեսնում եք՝ անտուն, անտեր թափառում եմ ու չեմ իմանում՝ աշխարհքում էլ ի՛նչ է մնում ինձ համար…
Ամենքի սիրտը շարժվեց։
— Էլ երկար ու բարակ մտածելու ի՞նչ կա էստեղ․ հրես, թագավորը գալիս է, գնա գանգատ արա, էլի՜,— խորհուրդ տվեց աղքատներից մինը։
— Գանգա՜տ արա… լավ ես ասում, բայց թագավորը շրջապատված կլինի իրեն մոտիկների ու մեծամեծների էն տեսակ բազմությունով, որ արի ու մոտեցիր։ Հա, կմոտենան հարուստները, բայց ես ի՞նչպես մոտենամ։ Դուք ասում եք՝ նա մեզ համար արեգակ է, բայց արեգակի նման էլ հեռու է մեզանից։
— Վախիլ մի՛,— սիրտ տվին մյուս աղքատները,— մենք կմոտենանք։ Ինքն էլ էնպես բնավորություն չունի, ամենքին մոտ է թողնում։ Ոչ մի աղքատ դեռ նրա շեմքից ետ չի դառել առանց բարերարվելու։
Էս խոսքումն էին, որ ամբոխը տակնուվրա եղավ, ալեկոծվեց, ամեն մարդ տեղ բռնեց, ու ամենքի աչքերը դարձան դեպի քաղաքի դարպասները տանող գլխավոր փողոցը։ Վերջապես երևաց արքայական թափորը։ Ահա և Հարուն Ալ Ռաշիդն ինքը իր ճոխ ու փայլուն շքախմբով։ Թափորը կանգ առավ գլխավոր հրապարակում, պալատի առջև, թագավորը ձիուց իջավ, բազմեց մեծամեծներով շրջապատված ամպհովանու տակ դրած գահին ու իրավունք տվեց, որ ցանկացողները ներկայանան իրեն։ Առաջ եկան նշանավոր հարուստները, թանկագին նվերներ տվին։ Առաջ եկան վաճառականները, ծանրագնի շալեր, մետաքսի ու կերպասի կտորներ տվին։ Առաջ եկան արհեստավորները, սքանչելի նուրբ բանվածքներ ու ձեռագործներ տվին։ Թագավորն ուրախ ու գոհ ընդունեց ամենքին ու ամեն մեկին մի որևէ քաղցր խոսք ասավ։ Մին էլ հանկարծ ամբոխի միջից մի պատառոտված, հյուծված աղքատ դուրս եկավ, գլխին մի ահագին քար, ու մոտեցավ թագավորին։
— Թագավորն ապրած կենա, ահա էս էլ իմ նվերը։
Թագավորը զարմացավ, մթնեց ու խստությամբ հարցրեց.
— Էս ի՞նչ կնշանակի… Էս ի՞նչ ես տալիս դու ինձ…
— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց աղքատը,— թագավորին նվեր տվողը պետք է որ սրտիցը տա. իմ սրտումն էլ էս քարն է ծանրացած, ես էլ էս եմ քեզ նվիրում։
Թագավորը ժպտաց, ապա թե մտքի տունն ընկավ։
— Անունդ ի՞նչ է։
— Երբ դեռ երեխա էի, հերս ու մերս ինձ ասում էին Ջան Սայիդ։ Երբ հասակ առա, հարևաններս ասում էին Աշխատասեր Սայիդ։ Երբ ամուսնացա, կինս ասում էր Լավ Սայիդ, ծանոթներս ու բարեկամներս ասում էին Ազնիվ Սայիդ. իսկ այժմ ասում են Խեղճ, Անբախտ, Աղքատ Սայիդ։
— Ո՞րտեղ ես ապրում։
— Էնտեղ, որտեղ թռչուններն են թռչում, որտեղ քամին է սուլում։
— Դե լա՛վ,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը,— իմ տերության մեջ ոչ մի չար գործ չի խուսափիլ իմ հայացքից՝ որ անդնդում կուզի թաքնվի։ Գնա՛ աղոթիր աստծուն, ո՛վ գիտի, գուցե մի օր էլ գա, որ քեզ ասեն Բախտավոր Սայիդ։
Սայիդը գնաց։
Էս դեպքի վրա մի քանի օր անցկացավ։ Հարուն Ալ Ռաշիդը մանրամասն իմացավ Սայիդի պատմությունը, համոզվեց ճշմարտությանը ու կամեցավ դատել արդարն ու մեղավորը։ Մի օր էլ խնջույքի հրավիրեց, հավաքեց իր բոլոր մեծամեծներին։ Մեծամեծներն եկան հավաքվեցին մարմար ավազաններով ու շատրվաններով լիքն այգիները, ծաղիկների մեջ, ծառերի տակին խալիչաների վրա բազմեցին, սկսեցին ղալիան քաշել, ուտել, խմել, քեֆ ու զրույց անել։
Քեֆի թունդ ժամանակը թագավորը հրամայեց՝ հրավիրեն իր հեքիաթախոսին, որ հայտնի էր իր շիտակ ու անկեղծ բնավորությամբ։ Հեքիաթախոսն եկավ, բարև տվեց, բարև առավ, նստեց, սկսեց ղալիան ծխել ու պատմություն անել։
— Աշխարհքում շատ գանձեր կան,— ասավ նա,— բայց ամենաթանկ գանձը լավ անունն է։ Լավ անունով մարդը միաժամանակ ապրում է հազար ու մի տեղ, հազար ու մի մարդու սրտում։ Լավ անունով մարդը էնպես տեղեր է հասնում, որ չի կարող հասնել ո՛չ ձիով, ո՛չ ուղտով, և ո՛չ ուրիշ միջոցով։ Լավ անունով մարդը չի մեռնում։ Նա մահից հետո էլ անտեսանելի ապրում է մեր միջում, ինչպես ոգի։ Միշտ մեր միտն է գալիս, մեր սիրտն է հոսում իր գեղեցիկ հատկությունները։ Լավ բան է լավ անունը։
Մի գանձ էլ կա՝ հարստությունն է։
Հարստությունով մարդ հազար ձեռն է ունենում, հազար ոտը, հազար լեզու և հազար ձևով կարող է հազար լավ գործ կատարել։ Լավ բան է հարստությունը։
Մի գանձ էլ կա՝ էդ էլ խելքն է։
Խելքով մարդը գերմարդ է դառնում։ Խելքով՝ տկարն ուժեղ է, աղքատը՝ հարուստ, վախկոտը՝ անահ։ Նրանից է, որ անլսելի շշնջյունով ասած խոսքը որոտում է ու անցնում աշխարհքի մի ծերից մյուս ծերը։ Լավ բան է խելքը։
Բայց մի գանձ էլ կա, որ լավ անունից էլ, հարստությունից էլ, խելքից էլ վեր է։ Առանց նրան էս բոլորը համարյա թե սարսափելի ու կործանարար կլինեին մարդու համար։ Առանց նրան աշխարհքը կթառամեր ու կամայանար։ Էս գանձը խղճմտանքն է։
Էս գանձը արդեն մեծ մարդիկն են ունենում, և սրա համար էլ նրանք, ինչ էլ որ ունենան, երջանիկ չեն լինում։ Ինչքան հարստություն մտքովդ կանցնի, տուր նրանց, որ նրանք բաժանեն մարդկանց ու բարերարեն, դարձյալ քիչ է նրանց համար։ Իսկ ես ճանաչում էի մի աղքատի, որ երեք գանձ ուներ և իրեն համարում էր երջանիկ ու շարունակ փառաբանում էր աստծուն։ Եվ հպարտությունը մտավ նրա սիրտը, թե ինքն էր ձեռք բերել էն երջանկությունը, ու ոչ ոք էլ չէր կարող խլել իր ձեռքից։ Էս բանն իմացավ չար ոգին ու հասցրեց աստծուն։ Աստված անիծեց չար ոգուն ու իրենից ետ մղեց, ղրկեց էդ երջանիկ մարդու ապրած քաղաքի դատավորի սիրտը։ Դատավորը հանկարծ զգաց, որ իր ներսը մի նոր, անծանոթ ու թունավոր բան է շարժվում։ Սրտի մեջ սկսեց եռալ մի չարություն, ու միտքը մթնեց խավար մշուշից։ Ինքն էլ լավ չիմացավ, թե ինչ էր պատահել իրեն, վեր կացավ, դուրս եկավ, որ հովին տա իրեն, ու երջանիկ աղքատի տան մոտից անցնելիս՝ սկսեց նրան նախանձել։ Բայց ի՞նչ էր աղքատի ունեցած-չունեցած գանձն ու երջանկությունը։ Մի ջրհոր, երկու արմավենի ծառ։ Ջըրհորից սառը ջուր էր խմում, իսկ երկու արմավենին ամբողջ տարին նրան քաղցր պտուղ էին տալիս ու հով ստվեր։ Սառը ջուրը խմում էր, քաղցր պտուղն ուտում ու շվաքում նստում, փառաբանում աստծուն։ Դատավորին շատ թվացին էս գանձերը աղքատի համար, վճռեց նրանից խլի ու խլեց։ Էն օրվանից աղքատը թափառում է դռնից դուռը, նրա հառաչանքից խավարում են աստղերը, նրա թափած արտասուքներից կարիճներ են ծնվում ու աշխարհքը լցվում։
Ամենքի սիրտն էլ խորր շարժվեց էս պատմությունից, ամենքն էլ զայրացան անիրավ դատավորի վրա, ամենքն էլ գտան, որ նա արժանի է խիստ պատժի։
— Իսկ դու ի՞նչ ես ասում, Իբրահիմ,— հարցրեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը իր մեծամեծներից մեկին, Բաղդադի դատավորին։— Ի՞նչ պետք է անել հափշտակող դատավորին։
— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց Իբրահիմը,— էդ մի էն տեսակ ոճիր է, որին արժանի պատիժ ես գտնել չեմ կարողանում։
— Իբրահի՛մ,— գոչեց թագավորը,— էդ ոճրագործը դու ես։ Դու ես աղքատ Սայիդից խլել նրա կինը, էդ երջանկության աղբյուրը մեր կյանքում։ Դու ես խլել նրա զավակները, որ մարդկանց կյանքի քաղցր պտուղներն են ու իրենց ծնողներին շվաք են անում ծերության օրերում։
Իբրահիմը խորտակվեց, գետին ընկավ ու խնդրեց, որ իրեն ների թագավորը։
— Ես չեմ քո դատավորը,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդը.– քո դատավորն այժմ նա է, ում որ թշվառացրել ես դու։
Ու հրամայեց ներս կանչեն Սայիդին։
— Սայի՛դ,— ասավ,— ահա քո ձեռքն եմ տալիս քո թշնամուն։
— Թագավորն ապրած կենա, իմ ձեռքն ես տալիս, ես ի՞նչ անեմ,— պատասխանեց Սայիդը։
— Հապա ի՞նչ ես ուզում։
— Ես դրանից բան չեմ ուզում, թո՛ղ իմ կնոջն ու երեխաներին վերադարձնի, ես առաջվա նման երջանիկ կլինեմ։
Էս մեծահոգությունը շարժեց թագավորին, նրա աչքերը լցվեցին արտասուքով։ Բոլոր մեծամեծներն էլ սկսեցին արտասվել։
— Լավ, էդ քո դատաստանը,— դարձավ թագավորը Սայիդին.— այժմ իմ դատաստանը լսիր։ Դո՛ւ, Իբրահի՛մ, քո կալվածքների չորս բաժնից երեք բաժինը կտաս Սայիդին, դրա հետ էլ՝ էն քարը, որ Սայիդն ինձ պարգև բերեց, էն քարի քաշով մին ոսկի։
Թագավորի վճիռը վճիռ էր։ Ինչ որ վճռեց, Իբրահիմը տվեց Սայիդին։ Ու Սայիդը իր կնոջ ու երեխաների հետ միասին ստացավ ահագին հարստություն։ Բայց հարստությունից չգոռոզացավ Սայիդը։ Դարձյալ առաջվա նման համեստ կյանք էր վարում ու աշխատում էր առավոտից մինչև իրիկուն։ Երբ ընկերները հարցնում էին, թե՝ ինչո՞ւ չես օգտվում քո հարստությունից ու փարթամ ապրում, ասում էր՝ հարստությունը փչացնում է մարդու սիրտը, խնջույքներն ու ճոխ ճաշերը հոգնեցնում, մաշում են մարդու զգացմունքները, իսկ ես ուզում եմ մնամ միշտ թարմ ու բարի։
Ու իր ամբողջ կարողությունը Սայիդը սպառեց, դրեց բարի գործերի վրա։ Ուսումնարաններ բաց արավ, հիվանդանոցներ շինեց, ջրհորներ փորել տվեց անջուր անապատներում ու ամեն մի ջրհորի քարի վրա արձանագրել տվեց. «Ո՛վ մարդ, խմի՛ր ու հիշիր նրանց, որոնք ծարավից տանջվում են աշխարհքում»։
Հարուն Ալ Ռաշիդ թագավորը Սայիդի նվիրած քարը Անգին քար անվանեց ու ամեն անգամ, դատաստան տեսնելիս, դնում էր սեղանին, իր առջևը, էնպես էր դատաստան տեսնում։ Ավանդությունն ասում է, թե նրա նման էին վարվում նրա հաջորդները՝ արաբական մյուս թագավորները, մինչև թուրքերի գալը։ Թուրքերի գալուց հետո անհետացավ, կորավ էն Անգին քարը, որ աշխարհքի հզորներին հիշեցնում էր արդարությունն ու խղճմտանքը։
Հարցեր և առաջադրանքներ: 1. Անհասկանալի բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր: թամաշա անել-դիտել 2. Բնութագրիր Սայիդին՝ ըստ հեքիաթի: Սայիդը խելացի, խեղճ և աղքատ էր։ 3. Որոնք են հեքիաթասացի թվարկած չորս գանձերը, համաձայն ե՞ս այդ մտքերի հետ: Ինչու՞: Այո, ես համաձայն եմ հեքիաթասացի մտքի հետ, որովհետև այս չորս գանձերն էլ մարդու կյանքի տարբեր կողմերն են ներկայացնում։ 4. Չորս գանձերից, ըստ քեզ, ո՞րն է ամենակարևորը, և, ընդհանրապես, քեզ համար ո՞րն է ամենակարևոր գանձը: Իմ կարծիքով ամենակարևոր գանձը խղճմտանքն է։ Եթե մարդը խիղճ չունի, նա խելացի և հարուստ կլինի, բայց չար ու անարդար կլինի։ 5. Բնութագրիր Հարուն Ալ Ռաշիդ թագավորին: Հարուն Ալ Ռաշիդը արդար, խղճով և իմաստուն թագավոր է, որը լսում է իր ժողովրդի ձայնը և դատում արդարությամբ։ 6. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը: Ստեղծագործության ասելիքն այն է, որ խղճմտանքը մարդու ամենամեծ գանձն է, առանց որի ոչ հարստությունը, ոչ խելքը արժեք չունեն։ Այն ցույց է տալիս, որ արդարությունն ու բարի սիրտը բարձրագույն առաքինություններ են։ Միայն խղճով ու արդարությամբ կարելի է լինել երջանիկ և արժանանալ մարդկանց հարգանքին։
1.Թվել Լավրասիա մայրցամաքից առաջացած մայրցամաքները։ Լավրասիա մայրցամաքից առաջացած մայրցամաքներն են՝ Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա։
2.Թվել Գոնդվանա մայրցամաքից առաջացած մայրցամաքները։ Գոնդվանա մայրցամաքից առաջացած մայրցամաքներն են՝ Աֆրիկա, Հարավային Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա, Հնդկաստան, Նոր Զելանդիա։
3.Ո՞ր աշխարհամասերն են ներառված Ամերինա աշխարհամասի կազմի մեջ։ Ամերինա աշխարհամասի կազմի մեջ ներառված են՝ Հյուսիսային Ամերիկա և Հարավային Ամերիկա։
4.Ի՞նչ աշխարհամասերի է բաժանվում Եվրասիա մայրցամաքը։ Եվրասիա մայրցամաքը բաժանվում է Եվրոպայի և Ասիայի աշխարհամասերի։
Сегодня мы поговорим о том, чем можно дополнить одежду.
Посмотрите на картинку. Назовите предметы, которые на ней изображены.
Аксеcсуа՛ры — это предметы, детали, дополняющие образ в одежде. Модные аксессуары (сумки, бижутерия, очки, часы, шляпы, шарфы, галстуки, и т. д.) дополняют и украшают костюм, иногда служат знаком социального статуса. В современных домах моды их созданию уделяют большое внимание .
1. Прочитайте тексты. Сравните армянский и русский национальные костюмы. Значение незнакомых слов посмотрите в словаре.
НАЦИОНАЛЬНЫЙ КОСТЮМ
1. Армянский национальный костюм
Каждый народ имеет свои собственные традиции ношения одежды, свой национальный костюм. Традиционный костюм может рассказать о месте проживания носящего его человека, о его деятельности, истории его рода и многом другом. К сожалению, в наше время национальные костюмы во многих странах не так популярны или не используются вовсе. В некоторых странах можно увидеть национальную одежду лишь в музее или на выступлении ансамбля народной музыки или танца. А в Индии женщины учатся ходить в сари (традиционная женская одежда) с раннего возраста. Армянский национальный костюм или армянский тараз – сложился на протяжении веков. Он имеет заметные особенности в зависимости от конкретного региона, пола (мужской и женский), назначения (праздничный, свадебный или повседневный) и возраста (детский, девичий, замужней женщины, пожилой женщины) человека. При общем сходстве в покрое и в приёмах украшения армянский костюм имел свои особенности. Каждому региону исторической Армении был присущ свой особенный костюм, каждый район, поселение, семья, даже девушки в одной семье отличались в стиле, покрое, в основных формах, в сочетаниях цветов, украшений и т.д. Важную роль в народной одежде играл орнамент и цветовая символика. В армянской традиционной одежде, в частности женской, чаще встречается красный цвет. Абрикосовый является символом мудрости и благоразумия, красный — мужества, синий – небесной справедливости. Красный цвет в сочетании с зелёным в первую очередь связывается со свадебной символикой. Смена цветной одежды на тёмную означает наступление старости. Чёрный – самый распространённый цвет траура. Белый был цветом одежды при крещении. Жёлтый цвет связан с увяданием природы. Он встречается очень редко. Его связывали с болезнью и считали, что он приносит вред. Каждый узор на костюме имеет свой тайный смысл. Вышивка на мужской и женской народной армянской одежде чаще всего располагалась вокруг выреза, рукавов. Мужские пояса, женские передники, нагрудники, традиционные вязаные узорчатые носки, вышивка имели значение защиты от зла.
2. Русский национальный костюм
Русский национальный костюм, как считают специалисты по истории моды, окончательно сложился к XII веку. Главным элементом традиционного наряда являлась рубаха – из холста или льна (а у богачей из шёлка), украшенная вышивкой. В Тульской и Курской областях рубахи вышивали красными нитями, а близ Воронежа – чёрными. В северных и центральных губерниях районах чаще встречались синие цвета, иногда использовался золотой. Основным элементом женского костюма был сарафан. Как правило, он был тёмно-вишнёвого, красного, голубого или синего цвета. Праздничные наряды шили из шёлка, на каждый день годились и ситцевые. Этот элемент русского национального костюма носили и богатые женщины и бедные – разница была в материале, украшениях, а также в верхней одежде: барыни сверху надевали шубы, а крестьянки — телогрейки. Мужчины, как в деревнях, так и в городах, носили рубахи. Богачи выбирали шёлковые ткани, у крестьян одежда была из хлопка. Мужской костюм не отличался особым разнообразием и деталями: рубаху украшали вышивкой и подпоясывали, добавляли свободные штаны, сапоги или лапти и отправлялись в поле. Особенностью русского национального костюма была многослойность – носить одновременно менее трёх элементов одежды считалось неприличным. По приказу Петра I в XVIII веке сарафаны и рубахи сменились европейской одеждой. Одно время за производство и продажу традиционной одежды даже наказывали. Так русский костюм постепенно стал частью истории.
Выполните упражнения
1. Задайте вопрос к выделенным словам. Одежда всегда служила для защиты человека от холода. От чего? Первая одежда людей была сделана из шкур животных. Из чего? Чтобы скрепить куски кожи, люди использовали вместо иглы кости рыб. Что? чего? Одежда всегда отражала своё время и образ жизни людей. Чего? Менялись времена, менялась форма и длина, юбок,брюк,фасоны жакетов и пиджаков, дизайн украшений. чего? чего? чего?
2. Допишите окончания.
Одежда всегда отражала образ жизни людей. Менялись времена, менялась форма и длина юбок, жакетов и пиджаков . Мужской гардероб состоял из короткой куртки, штанов и обуви . В 19 веке у женщин были популярны легкие платья, рукава в виде фонариков, пышные причёски. Мужчины носили фраки, накидки из мехов и бархатов.
3. Перепишите предложения, раскрывая скобки.
Русский язык изучается во многих странах мира. Самый большой словарь русского языка состоит из семнадцати томов. Месроп Маштоц обнаружил, что в алфавите не хватает одной буквы. Головные уборы изготавливали из природных материалов: из оболочки кокосов, панциря черепах.
УРОК 2 . МОЙ СТИЛЬ
Важен ли для вас стиль одежды, которую вы носите? Да. На что вы обращаете внимание, выбирая для себя одежду? удобство, качество ткани, цвет и фасон Что важно для вас при выборе одежды? Она должна быть удобной или модной? удобной
2. Прочитайте текст. Скажите, чем отличается молодёжный стиль.
МОЛОДЁЖНЫЙ СТИЛЬ ОДЕЖДЫ
Для большинства подростков одежда – это способ показать свою независимость. Они формируют свой собственный образ, выбирают свой стиль. Специалисты отмечают, что наиболее популярна среди подростков одежда из денима, т. е. джинсовой ткани, которую они ловко комбини՛руют с другими элементами гардеро՛ба: пиджаками, свитерами, куртками и т. д. Обычный молодёжный гардеро՛б включает джинсы, трикотажные футболки, свитшоты (вид свитера без капюшона), кардиганы и худи. Популярна также спортивная одежда. Молодые люди не боятся экспериментировать и нарушать стереоти՛пы. Модных молодёжных направлений очень много, все их перечислить достаточно сложно. Можно выделить только наиболее популярные.
Романтический. В гардеробе, как правило, есть аккуратные шляпки, одежда из мягких тканей, лодочки (для девушек), которые сочетаются с платьями и юбками. Этнический. Одежда из натуральных тканей. Напоминает стиль хиппи. Деловой. В гардеробе преобладает одежда в строгом стиле. Чаще всего она однотонная: белая, синяя, чёрная, бежевая, серая. Мальчики носят пиджаки и рубашки, а девочки – прямые юбки и закрытые блузки. Кэжуал. Самый востре՛бованный стиль у городских подростков. Включает в себя удобную одежду нейтральных цветов, удобные вещи: джинсы, футболки, свитера, юбки, свитшоты – всё, в чём подростку комфортно. С каждым годом возрастает число поклонников данного стиля, ведь он подходит всем без исключения. Гранж. Одежда в основном включает в себя тёмные тона, свитера на несколько размеров больше, поношенные джинсы, кожаные куртки, грубую обувь. Спортивный. В основном этот стиль выбирают для себя подростки-мальчики, они любят носить кеды, футболки, но есть и девочки, которые выбирают комфорт для ежедневной носки. Что сейчас модно у подростков? Подростки в 2024 году отдают предпочтение одежде оверса՛йз, многослойным образам, стилю гранж, вещам ярких цветов или с принтами, необычным джинсовым комплектам, укороченным моделям. По О. Разухиной
3.Какой стиль вам нравится больше? Мне больше нравится повседневный стиль.
Следуют ли модным стилям подростки в Армении ? Да.
Что включает в себя обычный молодежный гардероб ? Обычный молодежный гардероб включает в себя джинсы, футболки, худи, свитшоты, кроссовки, кеды, спортивные костюмы, куртки, рубашки, кепки и аксессуары, такие как рюкзак, очки или украшения.
4. Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
Какая одежда популярна у подростков? 2. Что включает в себя обычный молодёжный гардероб? 3. Какие стили популярны у молодёжи?
5. Прочитайте. Задайте вопросы к выделенным словам. Скажите с какими предлогами употребляется родительный падеж имён существительных.
Без труда не вынешь и рыбку из пруда. Праздничные наряды шили из шёлка и парчи. Без чего? Из чего? На собрание пришли все ребята, кроме Димы, а вместо Лены пришла старшая сестра. кого? кого
6. Перепишите предложения. Вместо точек впишите пропущенные буквы.
1.Наиболее популярный тренд среди подростков – одежда из денима, которую они ловко комбинируют с другими элементами гардероба: пиджаками, свитерами, куртками и т. д. 2. Праздничные наряды шили из шёлка или парчи . 3. Человек без родины – соловей без песни 4. Вместо врача пришла медсестра. 5. Вчера я получил письмо от моего друга.
7. Составьте предложения с данными словосочетаниями. Без друга, без собаки, без страха, без ошибок; у сестры, у подруги, у дома, у окна; до деревни, до магазина; из ситца, из шёлка; из шкафа, из школы; из-за дома, из-за болезни, из-за дождя; среди учеников, посреди комнаты; напротив дома, вместо друга.
Без друга трудно жить. Без собаки мне одиноко. Без страха он прыгнул в воду. Он решил задачу без ошибок. У сестры завтра день рождения. У подруги новая сумка. У дома стоит машина. У окна сидела кошка. Мы шли до деревни пешком. Сарафан сшит из ситца. Платок из шёлка блестит на солнце. Он достал мяч из шкафа. Учитель вышел из школы последним. Птица вылетела из-за дома. Он остался дома из-за болезни. Прогулку отменили из-за дождя. Среди учеников выделялся самый высокий мальчик. Посреди комнаты стоял большой стол. Напротив дома открыли кафе. Вместо друга пришёл сосед.
8. Составьте словосочетания с существительными в родительном падеже с предлогами вместо, из, к, без, кроме, до, из-за. Написал без ошибки, выехал из города, пришёл к другу, купил всё кроме сыра, дошёл до леса, не услышал из-за шума.
9. Составьте словосочетания, изменяя форму имён существительных, данных в скобках. Костюм брата, вышел из школы, быстрее ветра, встретились у театра, дошёл до парка, коробка конфет, не поехали из-за дождя; все, кроме Антона и Машы; вместо физики будет математика.
10. Перепишите предложения, раскрывая скобки .
До деревни оставалось пять километров . Я достал книгу из шкафа.Машина проехала мимо магазина, затем вдоль берега, доехала до моста и остановилась у аптеки. Рубахи шили из полотна и шёлка. Кирпичи лепят из глины. Кроме армянского языка, он знает ещё русский. Миша купил подарок для мамы. Вместо урока сегодня будет собрание. Стол стоял посреди комнаты.
Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը կամ երկհնչյունը:
Մի անօգնական դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորանցքի մեջ ընկան։ Այդ տարի Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միճատները սատկել էին։ Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները, չէ՞ որ շատ թիթչունների նման նրանք էլ են միճատներովսնվում։ Խեղճար ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վառ ընկան։ Բայց Շվեյցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց, հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան։ Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ։
Տուրածերանավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուկը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորուհին թռիթիքի մասին էր հայտարարում։ Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղճան մեզ այդ վտանգավոր թռիթիքի թողնելու համար, կիսեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարյուն կանցնեն։ Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոջվեց տեղից։ Մխրոտվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը։
Աշնան չարագուժ ցրտերն ու անգութ որսկանները մտել էին նրա մեջ։ Իր մահաբեր թույնը թափելով՝ սուլում էր դառնաշունչ քամին։ Նրա շնչից գունատված տերևները դողդողում էին, անհասկանալի լեզվով ցավալի սվսվում, դալկանում, դեղնում ու իրանց-իրանց թափվում և թափվելով տխուր շրշում, անզոր հառաչում էին։ Այստեղ ու այնտեղ որոտում էր որսկանի հրացանի ձայնը, անտառը թնդում, արձագանք էր տալիս և ամեն արձագանք տալով՝ կարծես թե ահագին «վա՜յ» էր կանչում իր խոր թավուտներից։ Ճիշտ որ վա՜յ…
Կորչում էին նրա պայծառ օրերը, ընկնում էին նրա դալար զարդերը, հալածվում ու կոտորվում էին նրա սիրուն երեները, և… հառաչում էր նա։ Չէ՞ որ նա էլ գիտե զգալ, չէ՞ որ այնտեղ էլ կենդանության շունչ կա, ցավ ու կսկիծ կա։
Ահա վերջին տագնապի մեջ է անտառի չքնաղ թագուհին։ Որսկանի ձեռքից փախած՝ նա վայր է ընկել բրնուտում։ Գնդակատեղից դեռ հոսում է նրա արյունը, իր աչքով տեսնում է, զգում է այն սոսկալի փոփոխությունը, որ կատարվում է իր մեջ, իր շուրջն էլ փոխվում է, ինքն էլ այն չի, ինչ որ առավոտն էր… Բայց այս ի՛նչ զարհուրելի բան է. ինչու էլ այն չի, ինչու էլ չի կարողանում կանգնել, փախչել… Օրհասական ջանքեր է անում, տանջվում է, տանջվում և ճգնում է պարզել, թե ախար ի՞նչ պատահեց, այն ի՞նչ էր… Եվ շփոթ ու աղոտ հիշում է, որ արածում էր իր հորթուկի հետ… հանկարծ մի բան որոտաց… մի տաքություն զգաց ու վայր ընկավ… ականթոթափել կանգնեց… իր սիրուն հորթուկը… Բայց հիշողության թելը կորավ, ուշքը խառնվեց, ուժ չկա…
Նա զգաց, որ ծարավից պապակում էր, այրվում էր ներսը… Հիշեց ներքև՝ ձորակում վազող վտակը, խոնարհած ճյուղերի տակ կարկաչող այն վճիտ-պսպղուն ալիքները… Նրա մտքով կայծակի արագությամբ միասին եկան ու անցան հովասուն անտառներում անցկացրած օրերը և մշուշապատ առավոտները, երբ նա առողջ ու թեթև իջնում էր այն ձորակն ու կուշտ-կուշտ խմում էր սառը ջրերից… Այժմ էլ փափագում էր սաստի՜կ-սաստի՜կ, բայց որքան աշխատում էր՝ չէր կարողանում բարձրանալ։ Ամեն շարժվելով ճղփում էր նրա տակ լճացած արյունը և կրկին սկսում էր ծորել գնդակատեղից։ Բայց արյունը բարակեց, ցավն էլ առաջվա նման չէր նեղացնում․ նա թմրեց, զգաց, որ քունը տանում էր մի տեսակ, խավարը թանձրանում էր շուրջը, և հետզհետե աչքերը մթնում էին։
Արևն իր վերջին շողերը քաշել էր լեռների ետևը։ Ամեն ձեն ու ձուն կտրել էր անտառում։
Գիշերվան ցուրտն ընկավ։ Սթափվեց եղջերուն, լիակուրծ ու ագահ շունչ քաշեց, լայն-լայն բաց արավ շշմած աչքերը… վերևը փոքրիկ լույսեր ցոլացին։ Այդ աստղերն էին երկնքում։ Նա հասկացավ, որ գիշերը հասել էր։ Վերջին ուժերը հավաքեց, ջանք արավ, շարժվեց, մինչև անգամ ծնկները բարձրացրեց և… կրկին ընկավ մի ծանր ու անզոր թառանչով։ Նա լսեց իր թառանչը, և այդ վերջին ձայնն էր, որ նա լսեց այս աշխարհքում։
Առաջադրանքներ
Ա) Դո՛ւրս գրեք բնության նկարագրության այն հատվածները, որոնք նախապատրաստում, հուշում են սպասվելիք-կատարվելիք գործողությունները: Անտառը հառաչանքով լիքն էր։ Աշնան չարագուժ ցրտերն ու անգութ որսկանները մտել էին նրա մեջ։ Իր մահաբեր թույնը թափելով՝ սուլում էր դառնաշունչ քամին
Այստեղ ու այնտեղ որոտում էր որսկանի հրացանի ձայնը, անտառը թնդում, արձագանք էր տալիս և ամեն արձագանք տալով՝ կարծես թե ահագին “վա՜յ” էր կանչում իր խոր թավուտներից
Կորչում էին նրա պայծառ օրերը, ընկնում էին նրա դալար զարդերը, հալածվում ու կոտորվում էին նրա սիրուն երեները
Բ) Համաձա՞յն եք հետևյալ մտքերի հետ: Հիմնավորե՛ք:
Պատմվածքի սյուժեն հեքտաքրքիր չէ, չկային իրար հաջորդող բազմազան գործողություններ: Համաձայն չեմ, որովհետև պատմվածքում եղել են իրար հետևող հետաքրքիր դեպքեր՝ որս, փախուստ, վիրավորում ու մահ։
Պատմվածքը հիմնված էր հուզականության վրա, առանց սյուժետային գծի զարգացման: Այո համաձայն եմ։ Պատմվածքը հիմնականում զգացմունքային է։
Եղնիկի կերպարն ու ապրումները համոզիչ չեն: Չեմ համաձայն, որովհետև եղնիկի ապրումները շատ բնական էին ու հուզիչ։
Պատմվածքի գաղափարը մարդու ու բնության միասնականությունն է, ներդաշնակությունը։ Համաձայն եմ, որովհետև պատմվածքը ցույց է տալիս մարդու ու բնության կապը։
Ի՞նչ է ուսումնասիրում քիմիա գիտությունը: Քիմիան ուսումնասիրում է նյութերը: Նրանց կառուցվացքը, բաղադրությունը և կիռառումը:
Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական,բերել օրինակներ։ Ֆիզիկական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ փոխվում են առարկայի ձևը կամ չափսը։ Օրինակ՝ ապակու կոտրվելը, ջրի եռալը, ջրի գոլորշիացումը
Ո՞ր երևույթն է կոչվում քիմիական,բերել օրինակներ։ Քիմիական երևույթ է այն երևույթը, որի ժամանակ մի նյութից ստացվում է նոր նյութ։ Օրինակ՝ փայտի այրումը, շաքարի կարամելանալը։
Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են՝ գույնի, հոտի, համի փոփոխությունը, էներգիայի անջատումը կամ կլանումը, նստվածքի առաջացումը և գազի անջատումը։
Ի՞նչ է նյութը, ի՞նչ է մարմինը։ Նյութը այն ամենն է, ինչից կազմված են առարկաները։ Մարմինը նյութից պատրաստված առարկան է,։
Թվարկե՛ք նյութի ֆիզիկական հատկություններ։ Գույն, հոտ, համ, զանգված, ծավալ, կարծրություն, տաքանալը կամ սառչելը, պինդ, հեղուկ կամ գազ լինելը։
Ի՞նչ գիտես նյութի քիմիական հատկությունների մասին։ Նյութի քիմիական հատկությունները ցույց են տալիս, թե ինչպես նյութը կարող է փոխվել՝ դարձնելով նոր նյութ։
1.Համեմատիր ապակու և պլաստմասսայի հատկությունները։ Որն է ավելի հարմար պատուհանի համար և ինչու։
2.Գրիր օրինակ, երբ նյութի հատկությունները փոխվում են՝
բ) քիմիական փոփոխության ժամանակ։
ա) ֆիզիկական ազդեցության,
3. Բեր օրինակ, երբ նյութի ֆիզիկական հատկությունը մեզ օգնում է ընտրել այն առօրյա օգտագործման համար։
4. Ասա ջրի և երկաթի ֆիզիկական հատկությունները ըստ այս սխեմայի.
Նյութի ֆիզիկական հատկությունները՝
Գույնը
Հոտը
Համը
Մածուցիկությունը (հեղուկների «խտությունը»)
Թափանցիկությունը կամ անթափանցությունը
Մասսան (քաշը)
Խտությունը
Հալման ջերմաստիճանը
Եռման ջերմաստիճանը
Կոշտությունը
Փխրունությունը կամ ճկունությունը
Էլեկտրահաղորդականությունը
Ջերմահաղորդականությունը
Մետաղական փայլը
Մագնիսական հատկությունը
Լուծելիությունը (ջրում կամ այլ հեղուկներում)
1․ Համեմատիր ապակու և պլաստմասսայի հատկությունները։ Որն է ավելի հարմար պատուհանի համար և ինչու։
Հատկություն
Ապակի
Պլաստմասսա
Թափանցիկություն
Լիովին թափանցիկ
Կարող է լինել թափանցիկ կամ մառախլապատ
Կոշտություն
Կոշտ է, բայց փխրուն
Ավելի փափուկ, բայց չփշրվող
Ճկունություն
Չի ճկվում, հեշտ կոտրվում է
Թեթև է և ճկուն
Ջերմահաղորդականություն
Լավ ջերմահաղորդ չէ, պահպանում է տաքությունը
Նույնպես թույլ ջերմահաղորդ է
Տևականություն
Կարող է կոտրվել հարվածից
Չի փշրվում, դիմացկուն է հարվածին
Մակերես
Փայլուն, հարթ
Կարող է լինել փայլուն կամ մածուցիկ
Եզրակացություն․ Պատուհանի համար ավելի հարմար է ապակին, որովհետև այն լիովին թափանցիկ է, լույսը լավ է անցկացնում և չի խամրում ժամանակի ընթացքում։ Սակայն որոշ դեպքերում՝ օրինակ՝ ավտոմեքենաներում կամ երեխաների համար նախատեսված վայրերում, երբ պահանջվում է անվտանգություն, օգտագործվում է պլաստմասսա (օրգանական ապակի), որովհետև այն չի փշրվում։
2․ Նյութի հատկությունների փոփոխության օրինակներ
ա) Ֆիզիկական ազդեցության ժամանակ՝
Սառույցը հալվում է և դառնում ջուր (փոխվում է ձևը, բայց ոչ բաղադրությունը)։
Թիթեղը ծռվում է՝ առանց իր քիմիական կազմը փոխելու։
բ) Քիմիական փոփոխության ժամանակ՝
Փայտը այրվում է և դառնում մոխիր ու ծուխ։
Երկաթը ժանգոտում է՝ օդի թթվածնի ազդեցությունից։
3․ Օրինակ, երբ նյութի ֆիզիկական հատկությունը մեզ օգնում է այն ընտրել առօրյա օգտագործման համար
Ալյումինե կաթսաներ օգտագործում ենք, քանի որ ալյումինը լավ ջերմահաղորդ է և թեթև։
Ապակե բաժակներ ենք օգտագործում, քանի որ ապակին թափանցիկ է, և տեսնում ենք ներսում եղած հեղուկը։
Փայտե գդալը հարմար է, որովհետև ջերմությունը չի անցկացնում, ու չենք այրվում։
4․ Ջրի և երկաթի ֆիզիկական հատկությունները
Ֆիզիկական հատկություն
Ջուր
Երկաթ
Գույնը
Անգույն
Մոխրագորշ
Հոտը
Չունի
Թեթև մետաղական հոտ
Համը
Թեթև, աննշան համ
Չունի (չի համտեսվում)
Մածուցիկությունը
Թեթև, հեշտ հոսող հեղուկ
Չի վերաբերում՝ պինդ է
Թափանցիկություն
Թափանցիկ
Անթափանց
Մասսան (քաշը)
Թեթև է
Ծանր է
Խտությունը
1 գ/սմ³
7.8 գ/սմ³ (շատ խիտ)
Հալման ջերմաստիճանը
0°C
մոտ 1538°C
Եռման ջերմաստիճանը
100°C
Հալվելուց հետո չի եռում, գոլորշիանում է բարձր ջերմաստիճանում