March 10

Ջերի Թարքանյան

«Շնաձուկ Թարք» (Tark the Shark) մականվամբ հայտնի Ջերի Թարքանյանը քոլեջի բասկետբոլի մարզիչ էր։

Թարքանյանը ծնվել է Օհայո նահանգում՝ Ցեղասպանության տարիներին Միացյալ Նահանգներ գաղթած ու այնտեղ ընդունելություն գտած ծնողների ընտանիքում։ Բասկետբոլ սկսել է խաղալ վաղ տարիքում, սակայն քոլեջն ավարտելուց հետո զբաղվել է մարզչությամբ։ Իր կարիերան սկսելով համայնքային քոլեջներում՝ աստիճանաբար աշխատանքի է անցել է բասկետբոլային ավելի լայնածավալ ծրագրեր ունեցող հաստատություններում, որոնցից առաջինը Կալիֆոռնիայի Լոնգ Բիչի համալսարանն էր, ապա Նեւադայի համալսարանը Լաս Վեգասում։ 

Իր համարձակության շնորհիվ Թարքանյանը կարողացել է ստանձնել և ազգային մրցաշարերում գլխավորել այնպիսի փոքր թիմեր, ինչպիսին են Լոնգ Բիչի և Նեւադայի, իսկ ապա Ֆրեզնոյի համալսարանների թիմերը։

Թարքանյանը գունագեղ և բացառիկ հետք է թողել համալսարանական բասկետբոլի պատմության մեջ և հետագայում՝ կյանքի վերջին տարիներին, ներառվել դրա փառքի սրահում։