November 14

Հ․ Թումանյան․ Սասունցի Դավիթ 21

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի իմաստով մոտ բառեր գրեք։
    Ահեղ-ահավոր
    համբավ-տեղեկություն
    մեյդանը-հրապարակը
    ասպանդակեց-թամբեց
    ալևոր-ծեր
    բանագետ-բանիմաց
    ճրագ-լույս
    խալխի-ուրիշ
    օխտը-յոթ
    թեժ-տաք
  2. Մոխրագույնով նշված հատվածները շարադրեք ձեր բառերով։
    արթուն կացե՜ք,-զարթնեք
    Հետո չասեք՝ թե մենք քընած –
    Դավիթ գող-գող եկավ, գընաց…-հետո չասեք թե մենք քնած էինք Դավիթը թաքուն եկավ գնաց գողի նման:
    Կեսօր արինն ելավ հեղեղ-կեսօրին արյան հեղեղ եղավ

    Մի ծերունուս խոսքին մըտիկ,
    Տե՛ս, քու խելքը ինչ է կըտրում։
    Ի՞նչ են արել քեզ էս մարդիկ,
    Հե՞ր ես սըրանց դու կոտորում:-Ծրունին ասում է որ իրեն խոսքը լսի և չկոտորի մարդկանց,որովհետև նրանք իրեն ոչինչ չէն արել:

    Թագավորը զոռով-թըրով
    Հավաքել է, էստեղ բերել։
    Խեղճ մարդիկ ենք՝ պակաս օրով,
    Մենք քեզ վընաս ի՞նչ ենք արել:-Մարդկանց թագավորը զոռով հավաքել և բերել է եստեղ,նրանք Դավթին վնաս չէն տվել:

    Ի՜նչ, բերել է աղքատ ու խեղճ
    Խալխին լըցրել ծովն արյունի,
    Ինքը մըտել վըրանի մեջ՝
    Օխտը օրով հանգիստ քընի՜…-Նա մտել է վրանի մեջ յոթ օր հանգիստ քնի,իսկ աղքատին ու խեղճին բերել է կռիվ:

    Քընել-մընել չեմ հասկանում,
    Վե՛ր կացրեք շո՜ւտ, դուրս գա մեյդան,
    Էնպես դըրան ես քընացնեմ,
    Որ չըզարթնի էլ հավիտյան:-Քնից հանեկ թող մեջտեղ դուրս գա շուտ արթնացրեք նրան ենպես ես կքնացնեմ,որ էլ չի զարթնի:
  3. Նարնջագույնով նշված բառերի արմատներից յուրաքանչյուրով կազմել մեկական նոր բառ։
    թևավոր-թև-ավոր,անթև
    կեսօր-կես-օր,օրեկան
    միատեղ-մի-ա-տեղ,տեղական,միամիտ
    նորապսակ-նոր-ա-պսակ,նորություն,անպսակ
    թագավոր-թագ-ավոր,թագուհի
    ջաղացքար-ջաղաց-քար,ջաղացպան,քարավան
  4. Դուրս գրեք 6 գոյական և դրանց համար ածականներ մտածեք։
    դաշտ-դաշավետ
    մարդ-անմարդ
    վիշապ-վիշապագլուխ
    ամպ-ամպագույն
    որդի-որդիական
    տուն-անտուն
  5. Բնութագրեք արաբ ալևորին։
    Արաբ ալևորը աշխարհ տեսած ,բանիմաց մարդ էր:
  6. Ինչո՞ւ Դավիթը կռիվը սկսելուց առաջ ձայն տվեց և քնից արթնացրեց Մսրա Մելիքի զորքին։

    Դավիթը,կռվից առաջ ձայն տվեց և արթնացրեց Մելիքի զորքին,որովհետև նա չէր ուզում թաքուն,գողի նման գալ կռվի դաշտ:
  7. Եթե Դավիթի փոխարեն դու լինեիր Մելիքի հետ կկռվեիր, թե՞ նրա զորքին կշարունակեիր կոտորել։ Պատսխանդ հիմնավորիր։

    Եթե ես լինեի Դավիթի փոխարեն,կկռվեի Մելիքի հետ միայն,որովհետև խեղճ ժողովուրդը,ոչնչով մեղավոր չէ ,մեղավոր են միայն իրենց առաջնորդներն,թագավորներն և պաշտոնյաները:Ոչ մեկ պարտավոր չէ պատասխան տալ ուրիշի փոխարեն:
  8. Ինչո՞ւ Դավիթն ինջավ ձիուց և համաձայնեց նստել Մելիքի վրանում։
    Ինձ թվում է Դավիթը ուզում էր խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները,նա չէր ուզում կռվել: