November 20

Ուղղանկյունանիստ. մաս 2

  1. Քանի՞ ուղղանկյուններից է բաղկացած ուղղանկյունանիստը։
    6
  2. Ուղղանկյունանիստի նիստերից յուրաքանչյուրը ի՞նչ երկրաչափական պատկեր է։
    Ուղղակյուն
  3. Խորանարդի նիստերից յուրաքանչյուրը ի՞նչ երկրաչափական պատկեր է։
    Քառակուսի
  4. Քանի՞ քառակուսիներից է բաղկացած խորանարդը։
    6
  5. Քանի՞ նիստ ունի խորանարդը։
    6
  6. Քանի՞ գագաթ ունի խորանարդը։
    8
  7. Քանի՞ կող ունի խորանարդը։
    12
  8. Համեմատեք խորանարդը և ուղղանկյունանիստը։
    Տարբերությունը՝
    Խորհանարդի բոլոր կողերը հավասար են, ուղղանկյունանիստինը՝ ոչ, ուղղանկյունանիստի նիստերը ուղղանկյուն են, իսկ խարհանարդինը՝ քառակուսի։

Նմանությունը՝
Երկուսն էլ տարածական մարմիններ են, ունեն 12 կող, 8 գագաթ  ու  6 նիստ։

  1. Ի՞նչ է խորանարդի ծավալը։
    խորանարդի ծավալը նրա տարողությունն է կամ  տարածության այն մասն է, որը զբաղեցնում է տվյալ մարմինը:
  2. Ի՞նչ է ուղղանկյունանիստի ծավալը։
    Դա նրա տարողությունն է կամ  տարածության այն մասն է, որը զբաղեցնում է տվյալ մարմինը:
  3. Որո՞նք են ուղղանկյունանիստի չափումները։
    Լայնություն, երկրություն, բարձրություն
  4. Հաշվեք ուղղանկյունանիստի  ծավալը, եթե նրա չափումներն են՝ 6 դմ, 7դմ,  11դմ։
    6 x 7 x 11 = 462դմ խոր․
  5. Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝     6 դմ,  18 սմ, 10 սմ։
    60 x 18 x 10 = 108000սմ խոր․
  6. Հաշվեք  3 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։
    3 x 3 x 3 = 27դմ խոր․
  7. Հաշվեք  15 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։
    15 x 15 x 15 = 3375սմ խոր․
  8. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 11 սմ, 10 սմ, 16 սմ։
    11 x 10 x 16 = 1760սմ խոր․
  9. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 15 մմ, 18 մմ,  6 մմ։
    15 x 18 x 6 = 1620մմ խոր
November 20

 Արա Գեղեցիկ և Շամիրամ

Արա Գեղեցիկ և Շամիրամ առասպելը Հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի միջև տեղի ունեցած անցուդարձի ավանդազրույց է, որտեղ երևում են հեթանոս հայերի հայրենասիրության, ընտանեկան հավատարմության մասին:

Հայոց Արամ թագավորի մահից հետո Հայաստանի թագավոր է դառնում նրա որդին՝ Արա Գեղեցիկը։ Այդ ժամանակ Ասորեստանում թագավոր էր Նինոսը, որը հարգում և պատվում էր հայոց արքային։ Իսկ Նինոսի կինը՝ Շամիրամը, բազում տարիներ լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ցանկանում էր տեսնել նրան, բայց ամուսնու մահից չէր համարձակվում իր ցանկությունն իրականացնել։
Երբ վախճանվում է Նինոսը, Շամիրամը չի կորցնում պահը, պատգամավորներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ, ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու պարգևների խոստումով խնդրում է Արային գալ Նինվե/Ասորեստանի մայրաքաղաք/, կամ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել: Արան կտրականապես մերժում է Շամիրամի կամքը կատարել։ Շամիրամը սաստիկ զայրանում է, դադարեցնում է  խնդրանքեր ուղարկել, զորք է հավաքում և շտապով մեկնում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։ Բայց նա շտապում է ոչ թե Արային սպանելու կամ հալածելու, այլ նրան նվաճելու, ստրկացնելու համար:
Շամիրամը գալիս հասնում է Արայի դաշտը, որ հետագայում նրա անունով կոչվեց Այրարատ։ Այստեղ,կռվից առաջ, Շամիրամը պատվիրում է զինվորներին որ կենդանի պահեն Արային։ Բայց մարտի ժամանակ Արայի զորքը պարտվում  է, Արան էլ զոհվում է:
Հաղթությունից հետո Շամիրամ տիկինը ճակատամարտի տեղն է ուղարկում մարդկանց դիակների մեջ փնտրելու Արային:
Արային գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքում։ Իսկ երբ հայոց զորքը պատրաստվում է նորից հարձակվել  Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամը դիմում է նրանց, ասելով.
— Ես հրամայեցի իմ աստվածներին՝ նրա վերքերը լիզել, և նա կկենդանանա։
Շամիրամը հույս ուներ իր կախարդանքով վերակենդանացնել Արային։ Բայց Արան իհարկե չի կենդանանում, Շամիրամը գաղտնի թաղում է Արային, իր ստրուկներից մեկին հագցնում  է Արայի կերպարանքով և լուր է տարածում, թե «Արալեզները Արային լիզելով վերակենդանացրին և մեր փափագն ու ցանկությունը կատարեցին։ Այսուհետև նրանք առավել ևս արժանի են մեր պաշտամունքին»։
Շամիրամը արձան է կանգնեցնում Արային հարություն տվող աստվածների անունով և նրանց պատվին մեծամեծ զոհեր մատուցում։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը խաղաղեցնում է ժոդովրդի հուզմունքը, ովքեր ուզում էին նոր պատերազմ սկսել։

Պատասխանել հարցերին

  • Ի՞նչ պատմություն է պատմում Մովսես Խորենացին Արայի և Շամիրամի մասին։
    Արայի և Շամիրամի պատմությունըբ, նրանց կյանքի անցուդարձի ավանդազրույցն է: Արան հայոց արքան է, իսկ Շամիրամը Նինոսի՝ ասորեստանի թագավորի կինը: Նա լսելով Արայի գեղեցկության մասին, ցանկանում է, իր ամուսնու մահից հետ, իրար հետ ամուսնանան և միասին կառավարեն: Սակայն Արան լինելով շատ ավանդապաշտ մերժում է նրան: Այդ պատճառով Շամիրամը պատերազմ է հայտարարում և կռվի ժամանակ Արայի զորքը պարտվում է, իսկ Արան զոհվում:
  • Նկարագրե՛ք Արային և Շամիրամին։
    Արան շատ գեղեցիկ էր և նա շատ ավանդապաշտ է։
    Իսկ Շամիրամը խորամանկ, վախկոտ և իր ուզածն իրագործող: